Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ՕՐ ՕՐԻ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՏԵՍՔ Է ՍՏԱՆՈՒՄ

Ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրման միամսյակի շրջանակում ապրիլի 25-ին կազմակերպված անցավ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը։

IMG_1589.jpg

Արևոտ, բարենպաստ եղանակն ավելի էր ոգևորել մարդկանց, և մեծ ու փոքրով՝ հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն առավոտյան ձեռնամուխ էին եղել հարակից տարածքներում նախապես ծրագրված աշխատանքներին։ Եթե ծառատունկը գլխավորապես իրականացվում էր Արեշ թաղամասում և որոշ կրթօջախների բակերում, ապա  մայրաքաղաքի Վերածննդի և Հաղթանակի հրապարակներում, Հուշահամալիրի ողջ տարածքում, Բեկորի անունը կրող  զբոսայգում, Շահումյանի անվան պուրակում ու քաղաքի տեսարժան այլ վայրերում շաբաթօրյակի մասնակիցները զբաղված էին շրջակայքի կանաչ տարածքների մշակմամբ և սանիտարական մաքրման աշխատանքներով։ Հատկանշական է, որ շաբաթօրյակի ընթացքում ջրցան մեքենաներով լվացվում էին ոչ միայն հրապարակներն ու զբոսայգիների սալիկապատ հատվածները, այլև քաղաքում տեղադրված հուշարձաններն ու կոթողները։
Շաբաթօրյակին ներգրավվել էին պետական այրերն ու շարքային մարդիկ, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ, տարեցներ ու դպրոցականներ։ Մայիսյան եռատոնի նախաշեմին յուրաքանչյուրը շահագրգռված էր առավել գեղեցիկ, մաքուր և ներդաշնակ տեսնել սիրելի Ստեփանակերտը։
Փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հավաստմամբ, ընդամենը մեկ շաբաթ կպահանջվի ջերմոցներում աճեցված ու Երևանից ներկրված բազմատեսակ ծաղկասածիլները հողին պահ տալու համար։ Մինչև ապրիլի 30-ը, միամսյակի շրջանակում, Ստեփանակերտում կշարունակվեն ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքները։  
 
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն