[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ 5 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով հունիսի 13-14-ը Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Մարգարյանը տեղի մասնագետների հետ կատարեց 5 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ։ 
Վիրահատություններն իրականացվել են պետպատվերի շրջանակներում՝ անվճար, անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից։ 
ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ karen_Gukasyan.jpgԿարեն Ղուկասյանի պարզաբանմամբ՝ նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ձեռք են բերվել ՙԳրուպս Բիսիմպիանտե՚ իտալական ընկերության 5 թանկարժեք  պրոթեզներ՝ նախապես խորհրդատվություն անցած և ընտրված համապատասխան հիվանդների վիրահատման համար։ Նշենք, որ մեկ էնդոպրոթեզի գինն ավելի քան 2 հազար եվրո է։ Պետպատվերի շրջանակներում կատարվող կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումները շարունակական են լինելու, հերթագրված են շատ հիվանդներ։ Առաջնահերթությունը որոշվում է բժշկական ցուցումներով, այսինքն հաշվի են առնվում տվյալ հիվանդի կոնքազդրային հոդի մաշվածության աստիճանը և զուտ բժշկական այլ չափանիշներ։ 
Էնդոպրոթեզները ձեռք են բերվել ՀՀ-ում իտալական նշյալ ընկերության ներկայացուցիչ ՙՆաստա-մեդ՚ ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում։ Կ. Ղուկասյանի խոսքով՝ նախատեսվում է նույն ընկերության հետ կնքել  հետագա համագործակցության պայմանագիր։ 
Իտալական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վիգեն Ներսիսյանի պարզաբանմամբ՝ ՀՀ-ում նրանք գործում են արդեն 8 տարի և աշխատում Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցների հետ։ Vigen_Nersisyan_nerkayacucich.jpgԱյս անգամ Ստեփանակերտում կազմակերպեցին ծրագիր, որը ֆինանսավորվեց պետպատվերով։ Իսկ թե ինչու է նախարարությունն ընտրել տվյալ ընկերության հետ համագործակցությունը, Վ. Ներսիսյանը նշեց, որ որակի առումով մյուս ընկերություններն էլ չեն զիջում, պարզապես նպաստեցին աշխատաոճը,  արագությունն ու մատչելի գնային քաղաքականությունը։ 
Margaryan.jpgՎնասվածքաբան-օրթոպեդ Վիգեն Մարգարյանը, ով Արցախում առաջին անգամ 1992թ. էր եղել և աշխատել հանրապետական հիվանդանոցում,։սիրով արձագանքեց Հ. Քուշկյանի հրավերին։ ՙԵրազում էլ չէի պատկերացնի, որ նախկին այդ հիվանդանոցի տեղ կարող է հիմնվել նման հրաշք կառույց։ Համեմատելով առաջատար շատ երկրների հետ՝ կարող եմ ասել, որ ժամանակակից պայմանների առումով այս շինությունը նրանց գրեթե ոչնչով չի զիջում։ Շատ ուրախ ենք և ցանկանում ենք, որ այս պայմանները պահպանվեն, և տեղացի բժիշկների հետ, ովքեր նույնպես լավ մասնագետներ են, զարգացնել համակարգը։ Իհարկե, բժշկությունն այն ոլորտն է, որ անընդհատ զարգանում է, և բժիշկներն էլ պետք է անընդհատ սովորեն, միմյանց հետ շփվեն, փոխանցեն իրենց փորձն ու գիտելիքները, որ աճեն իրենց մասնագիտության մեջ՚,- ասաց Վ. Մարգարյանը։ Ու, բացի այդ, բժշկությունը ծախսատար ոլորտ է, ուստի առաջատար երկրներում այն զարգանում է արագ տեմպերով, քանի որ հնարավորությունները մեծ են, այլ ոչ թե մասնագետներն են շատ լավ։ Եվ ՀՀ ու  ԼՂՀ մասնագետներն էլ պետք է ձգտեն հետ չմնալ նրանցից։ 
Տեղադրված կոնքազդրային հոդի էնդոպրոթեզները փոխում են հիվանդների կյանքի որակը։  Հիվանդներն այլևս ցավեր չեն ունենում, և որոշակի վերականգնողական բուժումից հետո նրանց կյանքն էապես փոխվում է։ Մասնագետները հավաստում են, որ  էնդոպրոթեզները համապատասախանում են եվրոչափանիշներին, և իրականում ոչ մի տարբերություն չկա՝ դրանք իտալակա՞ն են, գերմանակա՞ն, թե՞  ֆրանսիական, պարզապես մենեջմենթի մեջ է տարբերությունը։ Տեղացի բոլոր բժիշկներն ընդգրկվել են վիրահատություններին, նրանք իրականացնելու են 24-60 տարեկան հինգ վիրահատվածների ամբուլատոր և հետագա վերականգնողական բուժումն ու հսկողությունը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ