[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Շաբաթ, 05 Մայիսի 2012

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:

altՄիջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ:
 
 

Ալիեւի արկածներն ԱՄՆ-ում կամ պտույտ մը ՄԱԿ-ի ներքնահարկերում

altՕրերս Նյու Յորքում էր գտնվում հարեւան երկրի նախագահ Ալիեւն իր շքախմբով: Այցի շարժառիթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի մեկ ամսյա նախագահությունն էր: «Ընդունված կարգի համաձայն, նախագահությունից առաջ նախագահող երկրի դեսպանը հանդես է գալիս մամուլի առջեւ:

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Մայիսի 3-ին ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ կայացավ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ 

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

altՄայիսյան եռատոնի նախօրեին արդեն ավանդույթ են դարձել հանրապետության կրթօջախներում անցկացվող արիության դասերը։ Ամենախոշոր կրթական հաստատությունում՝ Արցախի մայր բուհում, մայիսի 4-ին հերթական արիության դասը վարեց ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

altՄայիսի 4-ին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՎՊ խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ընդունվեցին ՙՊետական գույքի կառավարման և օտարման, վարձակալության և անհատույց օգտագործման, ինչպես նաև 

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման կարգով մայիսի 2-ին իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի ուսումնագիտական հարցերով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, մայիսի 4-ին՝ Վալերի Խաչատրյանը (անկուսակցական է, չի աշխատում)։

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայտնի է, որ մեր հանրապետությունում սոցիալական որոշ խմբերի անձանց նյութապես օժանդակելու համար ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրվա կապակցությամբ սահմանված է  միանվագ դրամական օգնություն։ 

ԻՆՉՈՒ՞ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՉԱՐՉԱՐՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԻՆ

Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է լինում կատարել տարօրինակ և անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը և գտնել մի շարք բառեր, բացի ցեղասպանությունից, նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը:

ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵԾ ՈԳՈՒ ԿՐՈՂՆ Է

Մայիսյան եռատոնի տոնակատարության ծրագրի շրջանակներում  ԼՂՀ պաշտպանության, կրթության և  գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտների և ժամկետային զինծառայողների շրջանում անցկացվեց ավանդական համատեղ շարադրությունների մրցույթ, որի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ Եռատոնի նախօրեին` ՊԲ շտաբում` երկու գերատեսչությունների ղեկավարների` ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանի և Վլադիկ Խաչատրյանի մասնակցությամբ:
Շարադրությունների արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ ՊԲ ԱՀՏԱ գծով բաժնի պետ, գնդապետ  Նորայր Մկրտչյանը:
Subscribe to this RSS feed