[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 26 Մարտի 2013

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր

 260313_Vostikanapet_Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում

altՄարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը

            250313HHAGN -Info _1.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՄԵՂԱՎՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Davit_Babayan_2.jpgՀարցազրույց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության 
գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Արցախ: Ո՞րն էր համանախագահների այցի նպատակը:

ԿԿՐԿՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀՌՈՄԻ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿԱՐԴԻՆԱԼ ԲԵՐԳՈԼԻՈՅԻ ԽՈՍՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ:

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Օրերս տեղի ունեցավ  Մարտունու համայնքի տարեկան հաշվետու ժողովը, որտեղ հանդես եկավ քաղաքապետ  Մհեր Խաչատրյանը: Համայնքային ժողովին    ներկա  էին ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը,  Մարտունու  շրջվարչակազմի  ղեկավար  Նելսոն  Սողոմոնյանը, ԼՂՀ  ԱԺ մշակույթի, սպորտի և երիտասարդության  հարցերի մշտական հանձնաժողովի    նախագահ  Արմեն Սարգսյանը:
Համայնքի ղեկավարը նախ անդրադարձավ քաղաքի ժողովրդագրական  վիճակին: Բնակչության թիվը,  հաշվի առնելով ծնվածների, եկածների և մեկնողների տարբերությունը, ավելացել է 86 մարդով և 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 5735 մարդ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

IMG_0022.jpgՔաշաթաղի շրջանի հարավային թևում, բացի հացահատիկ մշակելուց, արտադրում են նաև մեծ քանակությամբ բանջարեղեն և պտուղ: Երբեմն ստեղծած բարիքների իրացման խնդիր է լինում: Հարցը կարգավորելու նպատակով մարտի 21-ին Իշխանաձորում ՙԱրցախ Բրենդի կոմպանի՚ և ՙԱրցախ Ֆրութ՚ փակ բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ: 

ՙԵՍ ՎՍՏԱՀԱԲԱՐ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ՚

Tatron_1.jpgՆերկայացնում ենք մեր հարցազրույցը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի Սվետլանա ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ։ 
-Քանի որ հարցազրույցը Թատրոնի միջազգային օրվա առթիվ է, և քանի որ դեռևս խորհրդային տարիներից  ձևավորվել է  այդ օրն առանձնահատուկ նշելու ավանդույթ, առաջին հարցս կձևակերպեմ հետևյալ կերպ. ի՞նչ է սպասվում տոնի առթիվ և թատերասերներին, և Ստեփանակերտի մայր թատրոնի կոլեկտիվին։ 

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ

Մշակույթն ազգի դիմագիծն է, իզուր չէ ասված, որ եթե ուզում ես ճանաչել ազգին, ճանաչիր նրա մշակույթը: Հայկական մշակույթն աշխարհի հնագույն մշակույթներից  է, դարեր շարունակ հայը պայքարել է նրա պահպանման և եկող սերնդի հայեցի դաստիարակման համար: Ներկայումս էլ կան խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս հայկական մշակույթը  զարգացնել ու հոգևոր արժեքները պահպանել: 

ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՈՒ ԿՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԽԱՉԸ

Ինչպես հայտնի է՝ այս օրերին տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում մեր հանրապետության բոլոր շրջաններում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին։ Մարտունի քաղաքում օրերս կազմակերպված մշակութային միջոցառումը, որ նախաձեռնել էր շրջվարչակազմի մշակույթի բաժինը, հարգանքի տուրք էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր ազատության համար պայքարում ընկել են քաջաբար։ 
Subscribe to this RSS feed