[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 17 Փետրվարի 2015

ԼՂՀ ԱԺ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

NKR_RA_Parl._Com._joint_sitting.jpgՓետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Գագիկ Մինասյանը։

ՙԱՎԻՍ՚. ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավիս՚ բիզնես¬կենտրոնն ստեղծվել է 2011 թվականին՝ հանրապետության տարածքում գործող գործարար շրջաններին նոր առաջարկներ, միջնորդ ծառայություններ մատուցելու  նպատակով։ Կենտրոնի հաճախորդներն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք են։ ՙԱվիսը՚ նրանց շահերը ներկայացնում է տարբեր մարմիններում, մատուցում դասընթացային,  ծրագրային, հաշվապահական և այլ ծառայություններ։ 

ՏԱՔ ՁՄՌԱՆ ՏՀԱՃ ԿՈՂՄԵՐԸ. ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Աննախադեպ տաք ձմեռը գյուղատնտեսության ոլորտում մտահոգությունների առիթ է տվել: Մի կողմից՝ գարնանային ցրտահարություններից առաջ՝ հատկապես պտղատու ծառերի բողբոջումը կարող է տխուր հետեւանքների հասցնել, մյուս կողմից, հաշվի առնելով, որ ձմեռն, այնուամենայնիվ, դեռ իր իրավունքների մեջ է, հողատերերից շատերը վնասատուների ակտիվությանը դեռ բավարար ուշադրություն չեն դարձնում:  Այնինչ՝ բույսերի պաշտպանության ծառայությունում ահազանգում ե՝ն՝ դրա կարիքն այսօր արդեն կա, իսկ վաղը կարող է ուշ լինել:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՙՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ՚ ԵՎ ՙՄԵՂՈՒ՚ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

99.jpgԱյբ՚ կրթական հիմնադրամն Արցախում  անցկացրեց հերթական մրցանակաբաշխությունը։  Փետրվարի 13-ին, ժամանակացույցի համաձայն, Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան հիմնադրամի կողմից անցկացվող  ՙՌուսական արջուկ՚ և ՙՄեղու՚ մրցույթների արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնման արարողությունը, որն իրականացրեց ՙԱյբ՚-ի դպրոցական միջազգային մրցույթների ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը: 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

  16.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:

Subscribe to this RSS feed