[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 02 Փետրվարի 2015

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

 Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԸ հունվարի 30-ի երեկոյան մամլո ասուլիսի   հրավիրեց լրագրողներին՝ նպատակ ունենալով ներկայացնել ԿԿ-ի հայտարարությունը Դաշնակցությանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ։

Հրաձգության մրցույթ

 Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, հունվարի 31-ից փետրվարի 1-ը "Հայդուկ" հրաձգային ակումբում ատրճանակից կրակելու իրենց մասնագիտական ունակություններն են փորձել ՊԲ-ի սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմի՝ այդ թվում նաև իգական սեռի լավագույն հրաձիգները, որի եզրափակիչ փուլին ներկա էին ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ, ԼՂՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆՑՈՒՄ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

99.jpgՀունվարի 30-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի հերթական նիստը, որը արում էր  խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մինչ օրակարգային հարցերին  անցնելը տեղի ունեցավ  պարգևատրման արարողություն. 

Զորամասի օր

sakravorayin.jpgՓետրվարի 1-ին ՊԲ առանձին ինժեներասակրավորային գումարտակներից մեկը նշել է կազմավորման 20-ամյա տարեդարձը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ և հյուրեր:

Հաղորդագրություն

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: 

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակել է  ավելի քան 40000 կրակոց:
Subscribe to this RSS feed