[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 06 Փետրվարի 2015

ԵՐԲ ԾԵԾՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԻՐ ՉԵՆ

Ի՞նչ հիմնարար սկզբունքների մասին կարող է խոսք գնալ ստեղծված իրավիճակում 
Հունվարի  26-ին դիվանագիտական տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ՀՀ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք  բավական հատկանշական էին իր ղեկավարած  գերատեսչության հասցեին, մասնավորապես, հունվարյան իրադարձությունների  համատեքստում սրված հանրության քննադատության ու դժգոհության  համապատկերին։ 

2015-Ը ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏԱՐԻ

Յուրաքանչյուր տարեվերջ և տարեսկիզբ իրականացված աշխատանքների հանրագումարի և հաջորդող տարվա անելիքների համակարգման  շրջան է։ Մարտունին մեծ համայնք է, ունի 5834 բնակիչ, ու համայնքի ղեկավարումն էլ պահանջում է բավականին լուրջ, բազմակողմանի և հետևողական աշխատանք: 

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը պարբերաբար ամփոփում է 2014թ. նոյեմբերի 1-ից  գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների մշտադիտարկման համեմատական տվյալները։ Հանրապետության բուժհիմնարկներն արձանագրված արդյունքները հաղորդում են ԼՂՀ  ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։

ԼՂՀ-ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

NKR__RA_NA1.jpgԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ։

Հաղորդագրություն

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում  ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ է ԿԱՌՈՒՑՎԵԼ

Հայտնի է, որ պետական ծրագրով   հանրապետությունում բազմազավակ ընտանիքների   (6 եւ ավելի երեխաներ ունեցող)  համար  բնակարաններ են  կառուցվում։ Ծրագիրը գործել է  տարիներ առաջ, որն այժմ էլ  շարունակվում է:
Subscribe to this RSS feed