[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 15 Հունիսի 2015

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

shahen_n.jpgՑեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ յուրահատուկ ցուցահանդես-դասախոսություն՝  հայտնի արվեստագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻ նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ. արվեստասեր հասարակայնությանը ճանաչելի դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ նկարիչների գործերի մի մասը, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում: 

ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Օր օրի ահագնացող ամռան շոգը ժողովրդական երգուպարի և թատերական արվեստի երկրպագուներին չխանգարեց հունիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում ապահովել  անշլագ՝ դիտելու ազդարարված համերգ-ներկայացումը Վանաձորի քաղաքապետարանի ՙՀորովել՚ ժողովրդական երգի¬պարի պետական համույթի, Վանաձորի Հովհ. Աբելյանի  անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի  անվան դրամատիկական թատրոնների դերասանների մասնակցությամբ։ 

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Ashot_Ghoulyan.jpgԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ:
Subscribe to this RSS feed