Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 30¬ին ներկա է եղել Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց տան բացմանը։
Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնում մայիսի 31-ին աշխուժություն էր տիրում: Վերջին մի քանի տարիների ընթացքում վերանորոգված ու վերականգնված մելիքական ապարանքը դարձավ միջոցառումների կենտրոն:
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի հաշվետու համերգին ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը, ծնողներ և երկրպագուներ:
Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին իսկ ամիսներից Բերձորում սկսեց գործել նաև երաժշտական դպրոցը, որը 2000 թվականից տնօրինում է Արմեն Բալասանյանը: 2015 թվականի հունվարից երաժշտական դպրոցն ու Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի արվեստի բաժինը միավորվեցին՝ անվանակոչվելով ՙԲերձորի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ի: