[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016

Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ստորագրել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»¸ «Սնանկության մասին»¸«Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

 

 

 

 

ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, այդ պատճառով չի բարձրաձայնի, որ միացյալ զորախումբն Ադրբեջանի դեմ է․ Վարդան Բոստանջյան

Հնարավոր է, որ Պուշկովը լավ չի արել, որ ասել է՝ հայ-ռուսական զորախումբը չի միջամտի, եթե Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներ լինեն․ Tert.am-ի հետ զրույցում`անդրադառնալով  ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությանը, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար, այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ցավակցական հեռագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:

ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ՙՍեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն՚ ՊՈԱԿ-ից, դեկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 04-ն անց 32 րոպեին, Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Շամախի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևելք։ 

Subscribe to this RSS feed