[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 20 Հունվարի 2017

ՇՈՒՇԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

1992 թվականին Շուշիի ազատագրումից մի քանի շաբաթ անց  բերդաքաղաքում հիմնվեց Պատմաերկրագիտական թանգարան, որը սկսեց գործել հասարակական հիմունքներով` Վեհանուշ Այվազյանի ղեկավարությամբ: 1993-ից  թանգարանը պետական հովանավորություն ստացավ:

Հանդիպում Հայաստանում "Տաշիր" ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 

ԶՈՐԱԿՈՉԸ՝ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից եկած նորակոչիկները Բերձորի Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրից մեկնեցին հանրապետական հավաքակայան: Առավոտյան շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցներն ընդունում էին զորակոչիկներին, զրուցում նրանց հետ, լրացնում փաստաթղթերը:

Հանդիպում "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի եւ փոխտնօրենի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):

Ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Subscribe to this RSS feed