Հունվարի 23-ին Շուշիում, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում, տեղի ունեցավ նախարար Նարինե Աղաբալյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հանդես եկավ ոչ միայն անցած տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ, այլև ուրվագծեց 2017-ի հոգևոր-մշակութային կյանքի պատկերը բոլոր ուղղություններով՝ մշակութային միջոցառումներ, մշակութային ժառանգության ուսումնասիրում, պահպանում և հանրահռչակում, մշակութային ինքնության պահպանում և վերարտադրություն, շրջաններում մշակութային կյանքի ակտիվացում, մշակութային երկխոսություն և համագործակցություն, երիտասարդությանը վերաբերող խնդիրներ և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտ, ժամանակակից արվեստ, ազգային և դասական երաժշտարվեստ ու պարարվեստ, մշակութային կրթություն, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդում...