[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԻՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՄ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

 

 

 

Դեռևս 2013թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ ՙԱրցախ այցելողների Բաքվի ՙսև ցուցակը՚ օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին՚ վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց ՙսև ցուցակում՚ ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ։

ԿՅԱՆՔԸ ԶՈՀԵՑ` ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ

Արցախյան պատերազմի նահատակ, ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանակիր Արարատ Ղազարյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ նրա հարազատ կրթօջախում` Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան հ. 5 հիմնական դպրոցում, կազմակերպվեց հուշ-ցերեկույթ:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ` ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության ու Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի համագործակցությամբ օրերս Կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցավ գրքի մասսայականացմանն ու հանրահռչակմանը նվիրված միջոցառում։

ԱրՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Նոյեմբերի 6-ը  հիշարժան օր էր Արցախի պետական համալսարանի համար.  բացվեց երկար սպասված իրավաբանական կլինիկան: Արարողությանը ներկա էին համալսարանի ղեկավար կազմը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, հյուրեր ՀՀ-ից, իրավաբան-դասախոսներ, ուսանողներ: 

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ՝ ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՄԱՅՐՈՒՂՈՎ

Նորաբաց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն արդեն տալիս է առաջին պտուղները: Մեկ տասնյակից ավելի համայնքներ, որոնք նախկինում կանոնավոր ուղեւորափոխադրումների հետ կապված դժվարությունների էին հանդիպում, այսօր ունեն նոր հնարավորություններ: Ընդ որում` հնարավորություններ, որոնց շատ համայնքներ արդեն կարող են նախանձով նայել: 

ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

 

 

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով և գերմանաիտալական ՙԲեռլին ¬Խեմի/Մենարինի՚ դեղագործական ընկերության աջակցությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում և ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման կոնֆերենց դահլիճներում հերթական անգամ կայացան երկօրյա սեմինար¬դասախոսություններ բրոնխիալ ասթմայի, մաշկաբանական խնդիրների և կիրառվող ժամանակակից դեղորայքի ազդեցության վերաբերյալ։

ՄԱՏԱՂԻՍԻ ՋՐԵՐՈՒՄ ՍԵՎԽԱՎԻԱՐԱՏՈՒ ՁԿՆԵՐ ԵՆ ԽԱՅՏՈՒՄ

Լինել Մատաղիսում և չհետաքրքրվել ձկնաբուծարանի ճակատագրով` թերի գործուղում կլիներ: Այն  արտադրությունով, որի մասին վերջին տարիներս հավակնոտ հայտարարություններ էին հնչում` ՙԱրցախը դառնալու է սև խավիար արտահանող երկիր: Տարեկան արտադրվելու է 15-20 տոննա սև խավիար,  1200-1500տ ձկան միս:

Subscribe to this RSS feed