[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017

Հրամանագիր ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին:

Հանդիպում Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ

Ինչպես հայտնեցին Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից՝ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23-ն անց  48 րոպեին գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 48կմ հարավ-արևելք, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85կմ հյուսիս-արևելք։

ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 2018թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են ՙԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որոնց ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։

Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ. ՙԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ ԱՊՐԵԼԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԻ՚

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցային գործընթացի, Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ ՙԱրմենպրես՚-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999թթ.), 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆԻ հետ։

530 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Կանադայի Տորոնտո քաղաքի տեղական մարմնի կողմից նոյեմբերի 12-ին կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթին մասնակցել են ավելի քան 400 կանադահայեր։ Միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի ՙՀայաստան՚ հիմնադրամի 25-ամյակին։

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Խոզաբուծությունն  ավանդաբար  գյուղատնտեսության  ամենաշահութաբեր ճյուղերից  մեկն  է  հանդիսանում։ Խոզաբուծությամբ  զբաղվելու  նպատակն է ապահովել բնակչության   պահանջարկը  խոզի  մսի արտադրանքի նկատմամբ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Ասկերանի ՙԱնասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ը բավարար աշխատանքներ է կատարում անասնաբուժության և անասնապահության բնագավառում։ Ավելի ստույգ տեղեկություններ իմանալու համար հարցազրույցի հրավիրեցինք կազմակերպության տնօրեն Արթուր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ։

ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ Ասմունքի  համահայկական մանկապատանեկան  11-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեց շրջանային փուլը հաղթահարած  40 դպրոցական:

Subscribe to this RSS feed