[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ-ՈՒՄ՝ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին, աշխատանքային այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 17-ից մի շարք հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հոգևոր, տնտեսական և քաղաքական շրջանակների հետ։

2018թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նոյեմբերի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ դրանց ղեկավարներ Արամ Գրիգորյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, քննարկվեցին ՙԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման վերաբերյալ նախատեսվող ծախսերը։ Քննարկումներին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ոլորտների պատասխանատուներ։ 

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՏԵՍԱԿԱՊՈՎ

Ֆրանսիական Ալֆորվիլ ու Արցախի Բերձոր քաղաքների  միջև կայացավ բարեկամության հռչակագրի ստորագրման արարողություն, որն ավարտվում է հետևյալ տողերով. ՙՍույն Հռչակագրով Ալֆորվիլ և Բերձոր քաղաքները պարտավորվում են ամրապնդել խաղաղությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը՝ նպաստելով վերոհիշյալ ոլորտներում փոխգործակցությանը՚։ 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Բերձորում օրերս խորհրդակցություն անցկացրեց կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ: 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԵՐՊԱՐ ՍՏԵՂԾԻ

 

 

 

Օրերս ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գիտական նիստերի և պոեզիայի  դահլիճում ուսանողների և դասախոսական կազմի հյուրերն էին հայ ժամանակակից պոեզիայի  նշանավոր դեմքերից Հենրիկ Էդոյանն ու Հակոբ Մովսեսը։ 

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՈՉՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ

Նոյեմբերի 17-ին ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի ուսանողները, դասախոսական կազմը, գրողներ, արվեստագետներ հավաքվել էին նշելու ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան օրը, վերհիշելու անվանի գիտնականի կյանքն ու գործունեությունը։

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ԱՐՑԱԽ

Տարբեր թերթերում հանդես եմ եկել մեծ ու փոքր հոդվածներով, հիմնականում հանրապետությունում իրականացվող ծավալուն շինարարության, ճանաչված մարդկանց և այլնի մասին, բայց երբևէ չեմ անդրադարձել գյուղում բնակվող տարեցներին։

Subscribe to this RSS feed