[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017

ՀՐԱՎԻՐՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ` ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ այս անգամ հանդես եկան մեդիադաշտի հրավիրված ներկայացուցիչները` լրագրողներ,  արձակագիր, դրամատուրգ Ռուսլան ՍԱՂԱԲԱԼՅԱՆԸ և Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆԸ:

ԲԵՄՈՒՄ ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՀԵՔԻԱԹՆ Է

Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ՙՍպիտակաձյունիկը և յոթ թզուկները՚ հեքիաթի (Գրիմ եղբայրներ) հերթական առաջնախաղը (բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Յունոնա Մալենկոյի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի, պարերի բեմադրությունը՝ Անի Աբրահամյանի)։ Թագուհու դերում այդ օրը խաղում էր Մարիա Խաչատրյանը (կրկնակ՝ Լիլիթ Հայրապետյան), Սպիտակաձյունիկը՝ Աննա Ավետիսյանն էր (կրկնակ՝ Վարդինե Հայրապետյան), Արքայազնը՝ Մանուել Մաթևոսյան (կրկնակ՝ Գագիկ Հարությունյան)։ Յոթ թզուկների դերերում էին Էդվարդ Դավթյանը (Որսորդ), Գենադի Առուշանյանը (Փնթփնթան), Դավիթ Ղահրամանյանը (Փոքրիկ), Լենա Մաթևոսյանը (Հարբուխիկ), Պավել Տերտերյանը (Իմաստուն), Անի Սաղյանը և Կարեն Մովսեսյանը (Քնկոտիկ), Տիգրան Գալստյանը (Կայտառիկ)։ Ավագ սերնդից ներկայացմանը մասնակցում էր ԼՂՀ վաստակավոր արտիստ Մարտին Ալոյանը։ 

Subscribe to this RSS feed