Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 19 May 2017

Ադրբեջանը արկակոծում է սեփական դիրքերը

 Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ի ՆՊԱՍՏ ԵՐԿՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՙԱպագա սերունդների հիմնադրամ՚-ի աջակցությամբ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել ՙՊատանի բնագետ՚ հանրապետական երկրորդ բրեյն ռինգ ինտելեկտուալ խաղը: Տարեցտարի առավել հետաքրքրություն առաջացնող այս խաղին, ի տարբերություն անցյալ տարվան, մասնակցել են Արցախի գրեթե բոլոր շրջաններից տասը թիմեր՝ 4-ը Ստեփանակերտից, մեկական՝ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Բերձորի շրջաններից: 

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՚ ՑՈՒՑԱՀԱԴԵՍ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Վերջին տարիներին Արցախն ամբողջ աշխարհի հետ մեկտեղ մայիսի 18-ին նշում է Թանգարանների միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ հռչակված այդ օրը նպատակ էր հետապնդում նպաստել թանգարանների այցելուների թվի աճին, քանի որ, վիճակագրական տվյալներով, այն տարեցտարի պակասում է:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՙՏԱՏԻՍ ՍՆԴՈՒԿԸ՚

Թանգարանների միջազգային օրվան նվիրված ՙՏատիս սնդուկը՚ թեմայով ցուցահանդես¬վաճառքը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 18-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում, խոնավ ու անձրևոտ եղանակի պատճառով տեղափոխվել էր քաղաքի պատմաերկրագիտական թանգարանի բակը։

Արա Բաբլոյան. Մինսկի խմբի հայտարարությունը վկայում է, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում:

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել ձեռք բերված համաձայնությունները. Նալբանդյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում

Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նիկոսիայում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստի իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Subscribe to this RSS feed