Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 02 June 2017

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Հայ Առաքելական Եկեղեցին հունիսի 4-ին նշում է Հոգեգալստյան տոնը, որը հիշատակումն է Ս. Հարությունից հետո հիսուներորդ օրը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման: Քանի որ Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա համընկել է հրեական Պենտեկոստեի տոնին, ուստի տոնն ստացել է նաև հրեական տոնի անունը:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հարևան երկրում տեղի են ունենում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական անվերահսկելի գործընթացներ, որոնք նոր խնդիրներ են դնում իշխող քաղաքական վերնախավի առջև։ Հասարակության դժգոհությունը կանխելու փորձված միջոցը ստախոսությունն է, ապատեղեկատվության տարածումը, ինչին Իլհամ Ալիևը հաճախ է դիմում նաև  միջազգային հանրության կարծիքի վրա ազդեցություն գործելու նպատակով։

ԱԼԻԵՎՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԹԱԼԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական չհիմնավորված գնումներ և բյուջետային հարցեր։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարներին։ 

ՙԱՐԵՎԸ ՄԱՅՐ ՉԻ ՄՏՆՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ՚

Հունիսի 1-ը՝ Երեխաների  պաշտպանության միջազգային օրը, մեր երկրում վերածվել է  տոնախմբության: Ամեն տարի այս օրը Ստեփանակերտը զարդարվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով: Տոնական  միջոցառումների  կազմակերպմանը մասնակցում են  հանրապետության մի շարք գերատեսչություններ, կրթական և մշակութային օջախներ:

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍԱՆ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻՆ. 42 ՀԵԿՏԱՐԸ ՍԿԻԶԲՆ Է

Եթե տարիներ առաջ որեւէ մեկն ասեր, թե հնարավոր կլինի Արցախում անգամ բջջային հեռախոսի օգնությամբ տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից այգի ոռոգել՝ լավագույն դեպքում նրան կատակասեր կհամարեին, վատագույն դեպքում՝ ֆանտազյոր:

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ

Մայրաքաղաքի կենսունակությունն ապահովում են Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա կոմունալ ծառայությունները, որոնց գործունեությունը վերահսկվում է քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի կողմից: Կատարված աշխատանքների և լուծում պահանջող խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը նշված բաժնի պետ Կառլեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

ՎԱՐԴԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾՆ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ

ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում ավանդույթ է ձևավորվել ամեն տարվա մայիսին կազմակերպել Վարդատոն` նվիրված խոշորագույն բանաստեղծ, աստվածաբան Գրիգոր Նարեկացուն։ Ինչպես գիտեք, 2015-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տիեզերական  եկեղեցու Վարդապետի տիտղոս է շնորհել միջնադարյան մեծագույն բանաստեղծին, որը մեծ հպարտություն է հայության համար։

ՆՈՐԱՀԱՅՏ ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ` ՙԵՂԵԳՆՈՒ ՁՈՐԻ ՃԳՆԱՎՈՐ՚

Քաշաթաղի շրջանի մայր գետի՝ Հակարու միջին մասում` թե՜ աջ և թե՜ ձախ կողմերում, կան ժայռակոփ ձորակներ, որոնցում շատ են բնական քարանձավները։ Դրանք  բազում դարեր առաջ` որպես բնակարան ու որպես հոգևոր շինություն, ծառայել են հայ մարդուն։   Շրջանում ավեր ու կիսավեր, պահպանվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ, որոնց մի մասը ժայռափոր է։ 

Subscribe to this RSS feed