[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Հունիսի 2017

Հաղորդագրություն

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ճամբարային հավաքներ

ՊԲ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ բանակի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների հետ անց են կացվում ճամբարային հավաքներ, որը նպատակ ունի բարձրացնելու հավաքին մասնակից անձնակազմի մարտավարական և մասնագիտական վարպետությունը:

Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ ԿԸՀ կազմում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։

 

 

 

Շնորհավորական ուղերձ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ավանդաբար հունիսի 21-ը Հայաստանում և Արցախում նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Մասնագիտական տոնի առթիվ  Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի մի խումբ բուժաշխատողներ արժանացան պատվոգրերի և  ԱՀ վարչապետի հուշամեդալի։

ՀՊՄՀ ՌԵԿՏՈՐ. ՙԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է՚

Հունիսի 20-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝  ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ։

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Համաձայն վիճակագրական տվյալների, այս ծրագիրը տարեցտարի  իր դրական ազդեցությունն է ունենում երկրի ժողովրդագրական վիճակի վրա:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԲԱՆԱՁԵՎ

Մենք՝ 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով

Subscribe to this RSS feed