[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2018

Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

 

 

 

Հանդիպում Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

 

 

 

Հաղորդագրություն

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

Subscribe to this RSS feed