Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի
Վան ՆՈՎԻԿՈՎ
Փետրվարի 9-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ։
ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել ՙՊատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին՚, ՙՙՇահութահարկի մասին՚ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚՚, ՙՙԵկամտային հարկի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ու ՙՙԱվելացվածարժեքի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙՙԱռևտրի հարկի մասին՚ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚, ՙՀաստատագրված վճարների մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙՙԱրտոնագրային վճարների մասին՚ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚, ՙՙՀսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին՚օրենքում փոփոխություն կատարելումասին՚, ՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՙՀարկերի մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙՙԱվտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին՚ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ և ՙՀարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը։
Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է ՙՀարկերի մասին՚ օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացած վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը։ Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով։ Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար։
Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև
գ գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,
գ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել։
ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով։
Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ։
Հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացություն է տվել առաջարկվող նախագծին։
Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, կառավարության պատասխանատուն։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության
և հանրության հետ կապերի բաժին