[ARM]     [RUS]     [ENG]

ԵՍ Ա­ՏՈՒՄ ԵՄ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ…

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը 20-րդ դա­րի ա­մե­նաա­րյու­նա­լի պա­տե­րազմն էր, ո­րի դառ­նու­թյու­նը ճա­շա­կել է յու­րա­քան­չյուր տուն, այն ցավ ու տա­ռա­պանք է պատ­ճա­ռել յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի։ Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով` այդ պա­տե­րազ­մում զոհ­վել են Խոր­հր­դա­յին Միու­թյան 22մլն քա­ղա­քա­ցի­ներ, ոչ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով՝ շատ ա­վե­լին։

Մա­յի­սի 9-ը Մեծ հաղ­թա­նա­կի՝ ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի տոնն է։ Ու թեև 1941-45թթ. պա­տե­րազ­մը գնա­լով ա­վե­լի է հե­ռա­նում մե­զա­նից, այ­նուա­մե­նայ­նիվ, յու­րա­քան­չյուր ղա­րա­բաղ­ցու ըն­տա­նի­քում այդ պա­տե­րազ­մի մա­սին դեռ եր­կար կհի­շեն։ Այդ հի­շա­տա­կը սր­բա­զան է ու հա­վերժ, քա­նի որ մարդ­կանց ա­րիու­թյունն ու հե­րո­սու­թյու­նը վա­ղե­մու­թյան ժամ­կետ չու­նեն։
Ինչ­պես և նախ­կին ԽՍՀՄ բազ­մա­թիվ եր­կր­նե­րում, Ար­ցա­խում նույն­պես մեծ ջեր­մու­թյամբ ու խան­դա­ղա­տան­քով են մո­տե­նում այս տո­նին։ Չէ՞ որ, լի­նե­լով խոր­հր­դա­յին ժո­ղովր­դի մի մաս­նի­կը, ղա­րա­բաղ­ցի­նե­րը նույն­պես ի­րենց հս­կա­յա­կան ա­վանդն են ու­նե­ցել այս հաղ­թա­նա­կի կերտ­ման գոր­ծում։ Ղա­րա­բա­ղից 45 հա­զար հա­յեր մաս­նակ­ցել են Մեծ հայ­րե­նա­կա­նին, այդ թվում՝ մոտ 2000 կա­նայք։ Մար­տի դաշ­տում հե­րո­սա­բար զոհ­վել է ա­վե­լի քան 20 հա­զար մարդ՝ յու­րա­քան­չյուր 7-րդ բնա­կի­չը, ին­չը Խոր­հր­դա­յին Միու­թյան կո­րուստ­նե­րի մի­ջին մա­կար­դա­կից շատ ա­վե­լի բարձր է։ Հա­յազ­գի գրե­թե բո­լոր խո­շոր զին­վո­րա­կան գոր­ծիչ­նե­րը սե­րում էին Ղա­րա­բա­ղից։ 24 ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս­ներ, իսկ Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Ի­վան Բաղ­րա­մյա­նը և օ­դա­չու Նել­սոն Ստե­փա­նյանն այդ կոչ­մանն ար­ժա­նա­ցան կրկ­նա­կի ան­գամ: 7 ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան Փառ­քի բո­լոր 3 աս­տի­ճան­նե­րի շքան­շա­նա­կիր­ներ, հա­զա­րա­վոր զին­վո­րա­կան­ներ պարգևատր­վե­ցին մար­տա­կան շքան­շան­նե­րով ու մե­դալ­նե­րով։ Ի­վան Բաղ­րա­մյա­նից բա­ցի մար­շա­լի կոչ­ման ար­ժա­նա­ցան նաև եր­կու այլ ղա­րա­բաղ­ցի­ներ՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի գլ­խա­վոր մար­շալ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյանն ու ա­վիա­ցիա­յի մար­շալ Սեր­գեյ Խու­դյա­կո­վը (Ար­մե­նակ Խան­փե­րյանց), իսկ Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս« ար­մատ­նե­րով Ղա­րա­բա­ղից Ի­վան Ի­սա­կո­վը (Հով­հան­նես Ի­սա­հա­կյան), Խոր­հր­դա­յին Միու­թյան նա­վա­տոր­մի ծո­վա­կալ էր։ Տաս­նյակ ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան գե­նե­րալ­ներ և ծո­վա­կալ­ներ, ճա­կա­տի, բա­նա­կի, կոր­պու­սի, դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տար­ներ։ Ի­րենց հե­րո­սու­թյամբ Ղա­րա­բա­ղի հա­յե­րը բարձր պա­հե­ցին երկ­րա­մա­սի պա­տի­վը։

Իսկ ղա­րա­բա­ղյան Չար­դախ­լու գյու­ղի ֆե­նո­մե­նը հայտ­նի է շա­տե­րին։ Յուր ժա­մա­նակ Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Դմիտ­րի Յա­զովն ա­սել էր. ՙՈչ միայն մեր նախ­կին խոր­հր­դա­յին երկ­րում, այլև նրա սահ­ման­նե­րից դուրս դժ­վար է գտ­նել ղա­րա­բա­ղյան 16-դա­րյա պատ­մու­թյուն ու­նե­ցող Չար­դախ­լուի նման գյուղ՚։ Գյու­ղը տվել է 2 մար­շալ, 12 գե­նե­րալ, 57 գն­դա­պետ, 199 սպա և Խոր­հր­դա­յին Միու­թյան 7 հե­րոս։ 853 չար­դախլ­վե­ցի­ներ պարգևատր­վել են Խոր­հր­դա­յին Միու­թյան շքան­շան­նե­րով ու մե­դալ­նե­րով։ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Չար­դախ­լուից պա­տե­րազմ է մեկ­նել 1250 մարդ, ո­րոն­ցից 452-ն ըն­կան հե­րո­սի մա­հով։ 1250 հո­գուց ա­վե­լի քան 250-ը, այ­սինքն՝ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած յու­րա­քան­չյուր 5-րդը, Խոր­հր­դա­յին բա­նա­կում զբա­ղեց­նում էր հրա­մա­նա­տա­րա­կան բարձր պաշ­տոն:
Չկա ա­վե­լի սար­սա­փե­լի բառ, քան պա­տե­րազմն է։ Եվ ղա­րա­բաղ­ցի­ներն այդ մա­սին գր­քե­րից ու ֆիլ­մե­րից չէ, որ գի­տեն։ Մեծ հայ­րե­նա­կա­նից հե­տո ար­ցախ­ցի­ներն ան­ցան 3 պա­տե­րազմ­նե­րի բո­հով, ո­րոնք հայ ժո­ղովր­դի դեմ սան­ձա­զեր­ծել են Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը: Ար­ցախ­ցի­նե­րը թերևս բո­լո­րից ա­վե­լի լավ գի­տեն, որ պա­տե­րազ­մը հո­գե­կան ծանր վերք է մարդ­կանց սր­տե­րում, որ պա­տե­րազ­մը մայ­րե­րի տա­ռա­պանք է, հա­րյու­րա­վոր զոհ­ված զին­վոր­ներ, հա­րյու­րա­վոր որ­բեր…
Մա­յի­սի 9-ը, մինչև ան­ցյալ տա­րի, ար­ցախ­ցի­նե­րի հա­մար յու­րա­հա­տուկ օր էր՝ Ե­ռա­տոն՝ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կի, Շու­շիի ա­զա­տագր­ման, ին­պես նաև Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղծ­ման օր։ Այս տա­րի մա­յի­սի 9-ը, հի­րա­վի, կլի­նի տոն՝ ար­ցունքն աչ­քե­րին… Պատ­ճա­ռը՝ ղա­րա­բա­ղյան վեր­ջին պա­տե­րազմն է… ԻՆչ­պես 1941թ. հու­նի­սի 22-ի ա­ռա­վո­տը, երբ ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիան ուխ­տադ­րուժ կեր­պով հար­ձակ­վեց ԽՍՀՄ-ի վրա, այն­պես էլ 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ը, երբ 10 մի­լիո­նա­նոց Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ հար­ձակ­վեց 150 հա­զա­րա­նոց Ար­ցա­խի վրա, եր­բեք չենք մո­ռա­նա…
ՙԵս ա­տում եմ պա­տե­րազ­մը՚։ Հենց այս­պես կար­տա­հայտ­վի Ար­ցա­խի յու­րա­քան­չյուր բնա­կիչ։ Որ­քա՛ն տա­ռա­պանք է բա­ժին հա­սել իմ ժո­ղովր­դին, որ­քա՛ն խեղ­ված, տակ­նուվ­րա ե­ղած կյան­քեր։ Այդ ա­մե­նը մո­ռա­նալ հնա­րա­վոր չէ…
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի մա­սին գր­վել են բազ­մա­թիվ գր­քեր, հոդ­ված­ներ, հու­շեր, հու­շագ­րու­թյուն­ներ։ Բայց միայն նրանք, ով­քեր վե­րապ­րել են այդ սար­սա­փե­լի տա­րի­նե­րը, կա­րող են իս­կա­պես հաս­կա­նալ՝ ինչ է պա­տե­րազ­մը և ինչ ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի գնով է կերտ­վում հաղ­թա­նա­կը։ Մեզ մնում է միայն հի­շել և, դժ­բախ­տա­բար, դեռևս ե­րա­զել խա­ղա­ղու­թյան մա­սին։
Եվ մենք հի­շում ենք… մենք չենք կա­րող մո­ռա­նալ…այդ ի­րա­վուն­քը չու­նենք։ Մեր հի­շո­ղու­թյու­նը մեր պաշտ­պա­նու­թյունն է պա­տե­րազ­մից և խա­ղաղ եր­կն­քի բա­նա­լին։ Քա­նի դեռ հի­շում ենք, մեր ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան հա­մար ի­րենց կյան­քը զո­հա­բե­րած քա­ջե­րը ողջ են։