[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ԵՆ ԳՐԵԼ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Նանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱրՊՀ լրագրություն 4-րդ կուրս

Շու­շի քա­ղա­քում և հա­յաբ­նակ գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րում Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած ցե­ղաս­պա­նու­թյան ու էթ­նի­կա­կան զտում­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը զու­գա­հեռ լայ­նո­րեն կի­րառ­վում էր ա­պա­տե­ղե­կատ­վա­կան քա­րոզ­չու­թյու­նը, ո­րի նպա­տակն էր մի­ջազ­գա­յին հան­րու­թյան՝ ի դեմս ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և զին­վո­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև Այ­սր­կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կա­նա­պես ակ­տիվ հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ Զան­գե­զու­րի և Ար­ցա­խի դեմ նա­խա­ձեռ­նած ագ­րե­սիա­յից։

Ադր­բե­ջա­նը կի­րա­ռում էր նաև ՙտե­ղե­կատ­վա­կան շր­ջա­փա­կում՚՝ նպա­տակ ու­նե­նա­լով թաքց­նել հայ ազ­գաբ­նակ­չու­թյան, մեծ ի­մաս­տով նաև մարդ­կու­թյան դեմ մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյան գոր­ծադ­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Նպա­տա­կա­հար­մար է հենց այս­տե­ղից էլ սկ­սել կոնկ­րետ օ­րի­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­մը, ո­րոնք քաղ­ված են հենց այն ժա­մա­նակ­վա պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րից։
Բա­վա­կան հա­րուստ նյութ կա ՀՅԴ Վրաս­տա­նի կենտ­րո­նա­կան և Թիֆ­լի­սի տե­ղա­կան կո­մի­տե­նե­րի տպա­գիր մար­մին ՙՆոր աշ­խա­տա­վոր՚ բան­վո­րա­կան և գյու­ղա­ցիա­կան օ­րա­թեր­թում, ո­րի հա­մար­նե­րից մե­կը բա­վա­կան ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ է պա­րու­նա­կում։ Ադր­բե­ջա­նում ՙՆոր աշ­խա­տա­վոր՚ թեր­թի թղ­թակ­ցի հա­ղորդ­մամբ՝ ՙՂա­րա­բա­ղի դեպ­քե­րի հետ միա­ժա­մա­նակ ար­գել­ված է Թիֆ­լի­սի թեր­թե­րի վա­ճառ­քը՚։ Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես ՙհսՏՉՏ՚ և ՙՄշակ՚ թեր­թե­րի մա­սին է, ո­րոնց վեր­ջին հա­մար­նե­րը, ինչ­պես տե­ղե­կաց­նում էր սե­փա­կան թղ­թա­կի­ցը, ՙստաց­վել են ան­ցյալ կի­րա­կի օ­րը՚։ Մարդ­կու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը նեն­գա­փո­խե­լով ստա­հոդ ու մտա­ցա­ծին տե­ղե­կու­թյուն­նե­րով և քա­ղա­քա­կան դե­մա­գո­գիա­յով հա­գե­ցած ճա­մար­տա­կու­թյուն­նե­րով՝ Ադր­բե­ջա­նը փոր­ձում էր խլաց­նել տե­ղե­կատ­վու­թյան մյուս մի­ջոց­նե­րի ձայ­նը։ ՙԱդր­բէ­ջա­նեան վեր­ջին լու­րեր՚ խո­րագ­րի տակ նույն նյու­թի շա­րու­նա­կու­թյու­նը բա­ցա­հայ­տում էր տե­ղե­կատ­վու­թյու­նը սահ­մա­նա­փա­կե­լու մեկ այլ ե­ղա­նակ՝ ՙլրագ­րա­կան սպե­կու­լյա­ցիան՚։ 1920 թ. ապ­րի­լի 7-ին ՙհսՏՉՏ՚ թեր­թի մեկ օ­րի­նա­կը վա­ճառ­վում էր 50-60 ռուբ­լով, իսկ ՙԱշ­խա­տա­վո­րը՚ ՙնույ­նիսկ կոնտ­րո­բանտ չկա վա­ճառ­քում՚։ Այս տե­ղե­կույ­թը հա­մադ­րե­լով այլ փաս­տե­րի հետ՝ կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ Ադր­բե­ջանն իր ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին ար­տա­հոս­քը հնա­րա­վո­րինս կան­խե­լու նպա­տակ էր հե­տապն­դում, ին­չի մա­սին վկա­յում են հենց այն ժա­մա­նակ­վա պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի նյու­թե­րը։ Այս­պես, օ­րի­նակ, նույն հա­մա­րում ՙՂա­րա­բա­ղի գո­յա­մար­տը՚ թղ­թակ­ցու­թյու­նում ծա­նուց­վում էր, որ Բաք­վում ՙգործ է դր­ւում բո­լոր մի­ջոց­նե­րը ճշ­մար­տու­թիւ­նը Ղա­րա­բա­ղի անց­քե­րի մա­սին թագց­նե­լու հա­մար՚։
Դրա­նից բա­ցի, ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն ու ՙհեր­քում­ներ՚ էր տա­րա­ծում՝ փոր­ձե­լով խե­ղա­թյու­րել հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րով ու ա­րյու­նա­հե­ղու­թյուն­նե­րով առ­լե­ցուն ի­րա­կա­նու­թյու­նը։ Այս­պես՝ ՙԱդր­բէ­ջա­նի տե­ղե­կա­տու բաժ­նի ՙհեր­քու­մը՚՚ հրա­պա­րա­կու­մից հայտ­նի է դառ­նում, որ Վրաց կա­ռա­վա­րու­թյա­նը կից ադր­բե­ջա­նա­կան ա­ռա­քե­լու­թյան տե­ղե­կատ­վա­կան բա­ժի­նը բազ­մա­բառ մի հա­ղոր­դագ­րու­թյամբ ՙկտ­րուկ կեր­պով՚ հեր­քել է Բաք­վում, Գան­ձա­կում և այ­լուր կա­տար­վող բռ­նու­թյուն­նե­րի մա­սին ե­ղած բո­լոր լու­րե­րը և պն­դել, որ ա­մեն տեղ հան­գս­տու­թյուն է տի­րում։ ՙՆոր աշ­խա­տա­վոր՚ թեր­թի խմ­բագ­րու­թյունն իր հեր­թին հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րել է, որ այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նը ՙամ­բող­ջո­վին մտա­ցա­ծին է և չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թեան՚։ Միա­ժա­մա­նակ խմ­բագ­րու­թյու­նը ան­հեր­քե­լի փաս­տե­րի հի­ման վրա պն­դել է, որ ՙբո­լոր տե­ղե­կու­թիւն­նե­րը, ո­րոնք տպագր­ւած են ե­ղել ՙՈճ­րա­պա­տում՚, ՙԱդր­բէ­ջան՚, ՙՎեր­ջին լու­րեր՚, ՙԱդր­բէ­ջա­նեան Նա­մակ­ներ՚ բա­ժին­նե­րում և ա­պա­ցու­ցում են հա­րիւ­րա­ւոր հա­յե­րի ան­հե­տա­ցում­ներն ու մաս­սա­յա­կան կո­տո­րած­նե­րը Նու­խու, Ա­րէ­շի (Ճա­լէթ, Վար­դա­շէն) և Գան­ձա­կի գա­ւառ­նե­րում՝ հիմն­ւած են ան­վի­ճե­լի տւեալ­նե­րի վրայ՚։


Ադր­բե­ջա­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան հիմ­նա­կան փաս­տար­կը ՙշնոր­հա­կա­լա­կան հե­ռա­գիր­ներն՚ են, ո­րոնք թխ­վում էին ոճ­րա­լից ի­րա­կա­նու­թյու­նը քո­ղար­կե­լու և թի­րա­խա­յին լսա­րա­նին մո­լո­րեց­նե­լու նպա­տա­կով։ Այդ կա­պակ­ցու­թյամբ ու­շագ­րավ են ոչ միայն ՙՆոր աշ­խա­տա­վոր՚ թեր­թի խմ­բագ­րու­թյան այն դի­տար­կու­մը, որ ՙՙշնոր­հա­կա­լա­կան հե­ռա­գիր­նե­րը՚, ո­րոնց մա­սին խօ­սում է տե­ղե­կա­տու բա­ժի­նը, ար­դիւնք են այն­պի­սի ՙբա­րի կա­մե­ցո­ղու­թեան՚, ինչ­պի­սին գոր­ծադր­ւում է Նու­խում, հա­յե­րի գոյ­քե­րը բռ­նագ­րա­ւե­լիս՚, այն­պես էլ նույն հա­մա­րում ՙՈճ­րա­պա­տում՚ խո­րագ­րի տակ տպագր­ված ՙՆո­րից Նու­խի-Ա­րէ­շի զո­հե­րը՚ թղ­թակ­ցու­թյան տե­ղե­կու­թյուն­նե­րը։
Թեր­թի նույն հա­մա­րում ա­ռան­ձին ար­տատպ­ված է նաև խնդ­րո ա­ռար­կա հա­ղոր­դագ­րու­թյան տեքս­տի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյու­նը։ Այդ­տեղ աչ­քի է զար­նում բա­ռե­րի շա­հար­կու­մը, որ բնո­րոշ է թուրք-ադր­բե­ջա­նա­կան կեղ­ծա­պա­տիր քա­րոզ­չու­թյա­նը։ ՙԲագ­ւում, ինչ­պէս և Գան­ձա­կում ու Ադր­բէ­ջա­նի միւս քա­ղաք­նե­րում կա­տա­րեալ հան­գս­տու­թիւն է տի­րում՚ ոչ պա­տա­հա­կան շեշ­տադ­րում­նե­րով պն­դու­մը ա­ղա­ղա­կող կեղ­ծի­քը և սու­տը մեկ ճիշտ տե­ղե­կու­թյամբ փա­թե­թա­վոր­ված մա­տու­ցե­լու պար­զա­գույն հնար է, ո­րի մա­սին խո­սե­լու հիմք է տա­լիս նույն թեր­թի հետևյալ դի­տար­կու­մը. ՙՃիշտ է միայն այն, որ մաս­սա­յա­կան կո­տո­րած­ներ տե­ղի չեն ու­նե­ցել Բագ­ւում՝ շնոր­հիւ Ու­սուբ­բէ­կո­վի ուլ­տի­մա­տու­մի և դաշ­նա­կից­նե­րի պա­հան­ջի, իսկ Գան­ձա­կում՝ շնոր­հիւ գեն. Մա­կաևի՚։