[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Այ­սօր Լեռ­նա­հա­յաս­տա­նը, աշ­խար­հագ­րա­կան դիր­քի` այս­պես կոչ­ված պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, ստ­վե­րա­յին ներ­քա­ղա­քա­կա­նու­թյան զո­հա­սե­ղա­նի միակ գոր­ծո­նը վե­րած­վե­լու վտան­գի տակ է։ Առ­հա­սա­րակ, այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նը հու­շում է, որ Զան­գե­զու­րը, մեր հայ­րե­նի­քի ող­նա­շա­րը մի շարք կոնֆ­լիկ­տա­յին եր­կր­ներ դի­տար­կում են որ­պես ժա­մա­նա­կա­վոր ձեռք­սեղ­ման հա­մար ի­րար զի­ջե­լու լա­վա­գույն տար­բե­րակ։

Այ­սինքն, ե­թե մեզ հա­մար ընդ­հան­րաց­նե­լու լի­նենք, հայ ժո­ղովր­դի հաշ­վին դի­վա­նա­գի­տա­կան ռե­վան­շի ա­պա­հով­մամբ, արևել­քի ու արևմուտ­քի խո­շոր խա­ղա­ցող­նե­րը, յու­րա­քան­չյուրն իր հե­տաք­րք­րու­թյուն­ներն հե­տա­գա­յում բա­վա­րա­րե­լու ակն­կա­լի­քով, այս տար­բե­րա­կի կար­գա­վոր­մամբ պատ­րաստ է հայ­տն­վել, այս­պես կոչ­ված, հա­րա­բե­րա­կան զի­նա­դա­դա­րի մեջ։ Եվ սա այն դեպ­քում, երբ որ­քան էլ փոր­ձենք շր­ջան­ցել խն­դի­րը, փաս­տը մնում է փաստ. վտանգ­ված է Հա­յաս­տա­նի ներ­քին կա­յու­նու­թյու­նը, իսկ վտանգ­ված ներ­քին կա­յու­նու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին, վտանգ է պե­տա­կա­նու­թյան հա­մար։
Մեր հայ­րե­նիքն այ­սօր ապ­րում է իր` մի քա­նի հա­զա­րա­մյա պատ­մու­թյան ա­մե­նա­բարդ ժա­մա­նակ­նե­րից մե­կը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ան­սահ­մա­նա­փակ տեն­դենցն ի­րա­կա­նում մեծ վտանգ կա­րող է դառ­նալ ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ պա­տե­րազ­մի ար­հա­վիրք­նե­րով ան­ցած մեր երկ­րի հա­մար, ա­սել է թե՝ մենք ապ­րում ենք ներ­քին և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ֆորս-մա­ժոր։
Բո­լորդ երևի նկա­տել եք, թե ինչ­պես է այս ան­կա­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րի ֆո­նին հան­րա­յին կար­ծիք­նե­րի զա­նա­զա­նու­թյունն ա­նա­սե­լի ա­րա­գու­թյամբ վե­րած­վում հա­սա­րա­կա­կան կյան­քի ան­բա­ժա­նե­լի օ­րա­կար­գի։ Բո­լորս, ա­ռանց բա­վա­րար ի­մա­ցու­թյան, հայ­տն­վում ենք այն­պի­սի հար­ցե­րի քն­նարկ­ման ա­ռանց­քում, որ­տեղ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար պրո­ֆե­սիո­նա­լիզմն ան­գամ բա­վա­րար չէ։ Ո­չինչ, որ բո­լորս միա­հա­մուռ այն կար­ծի­քին ենք, որ խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար ա­մե­նա­լավ տե­սա­կե­տը մեզ­նից յու­րա­քան­չյու­րինն է։
Պա­տա­հա­կա­նու­թյուն է, թե ոչ, բայց պա­տե­րազմ­նե­րը միշտ էլ ար­տա­հայ­տել են մեր ներ­քա­ղա­քա­կան կյան­քի ընդ­գծ­ված թույլ դի­մագ­ծե­րը՝ ամ­բող­ջաց­նե­լով ներ­քին քա­ղա­քա­կան կյան­քում մեր երկ­րի ան­փո­փոխ սո­ցիալ-տն­տե­սա­կան ռազ­մա­վա­րու­թյան, կր­թամ­շա­կու­թա­յին հա­մա­կար­գի բաց­թո­ղում­նե­րը։ Սա խոս­տո­վա­նու­թյուն, քն­նա­դա­տու­թյուն և կամ վեր­լու­ծու­թյուն չէ, այլ պար­զա­պես ի­րա­վի­ճա­կի ռեալ ին­տեգ­րում, ո­րին ան­հաս­կա­նա­լիո­րեն հա­վա­տա­րիմ է մեր հա­սա­րա­կու­թյու­նը։
Հետ­պա­տե­րազ­մյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նոր պա­տե­րազմ է, որ­տեղ յու­րա­քան­չյուր անզ­գույշ քայլ կա­րող է ճա­կա­տագ­րա­կան դառ­նալ, հատ­կա­պես, երբ վեր­ջին օ­րե­րին բուռն ծաղ­կում է ապ­րում այն տե­սա­կե­տը, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լոր շա­հերն անց­նում են Սյու­նի­քով։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք ինչ­պի­սի ի­րա­դար­ձու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում դռ­նե­րի ետևում, մա­նա­վանդ, երբ թվա­ցյալ զի­նա­դա­դա­րը դեռևս լիա­կա­տար չէ։
Այս խա­րիզ­մա­տիկ ա­նո­րո­շու­թյու­նը մի քա­նի ան­գամ ա­վե­լի ընդ­գծ­ված պատ­կեր­ներ է ի հայտ բե­րում, երբ հա­ճախ քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մեջ նկա­տե­լի է դառ­նում մեր ստ­վե­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­վան­դա­պաշ­տու­թյու­նը։
Ինչևէ, ե­կեք հա­վա­տանք, որ մեզ կհա­ջող­վի պատ­վով հաղ­թա­հա­րել այս դժ­վա­րու­թյուն­նե­րը, կհա­ջող­վի, քա­նի որ մեզ­նից յու­րա­քան­չյուրն այ­սու­հետ կգոր­ծի իր ողջ նե­րու­ժով, ան­կա­րե­լին կա­րե­լի դարձ­նե­լու սկզ­բուն­քով։ Ես հա­վա­տում եմ, որ բո­լո­րիս հա­վա­քա­կան կամ­քը շատ շու­տով մեր հայ­րե­նի­քի հա­մար կա­պա­հով­վի ներ­քին ու ար­տա­քին կա­յու­նու­թյուն։