[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻ­ՄԱ ՎԻՐ­ՏՈՒԱ՞ԼՆ Է Ի­ՐԱ­ԿԱՆ

ՍՈ­ՖԻ ԲԱ­ԲԱ­ՅԱՆ,

հո­գե­բան

 Ա­վան­դա­կան հայ ըն­տա­նի­քում ե­րե­խա­ներն ըն­դուն­վում են որ­պես գե­րա­գույն ար­ժեք, ըն­տա­նի­քի հիմք, ազ­գի ա­պա­գա, հե­նա­րան` ծե­րու­թյան օ­րե­րին, եր­ջան­կու­թյան աղ­բյուր:

Այդ իսկ պատ­ճա­ռով ե­րե­խա­յի դաս­տիա­րա­կու­թյունն ու ու­սու­մը միշտ էլ ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է ու­նե­ցել ըն­տա­նի­քում, ինչն այ­սօր, ցա­վոք, բար­ձի­թո­ղի է: Ծնող­նե­րի հո­գա­տա­րու­թյա­նը փո­խա­րի­նե­լու ե­կավ իներտ ան­տար­բե­րու­թյու­նը: Ե­րե­խա­յի հա­ղոր­դակց­ման եւ հու­զա­կան կա­րիք­նե­րի աղ­բյու­րը դար­ձել է հա­մա­ցան­ցը՝ իր վիր­տուալ շփում­նե­րով ու առ­ցանց խա­ղե­րով: Ըն­տա­նի­քի ու­շադ­րու­թյու­նից դուրս մնա­ցած ե­րե­խան հայ­տն­վում է պա­տա­հա­կան շփում­նե­րի, ու­ղե­ղը թմ­րեց­նող խա­ղե­րի, սոց­կայ­քե­րում ան­բա­րե­խիղճ ան­հատ­նե­րի բա­ցա­սա­կան ներ­գոր­ծու­թյան թա­տե­րա­բե­մում: Ըն­տա­նի­քի ջերմ, հու­զա­կան կա­պե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը փոխ­հա­տուց­վում է փո­ղո­ցում կամ վիր­տուալ աշ­խար­հում: Գաղտ­նիք չէ, թե ինչ ա­պա­գա կա­րող է ու­նե­նալ փո­ղո­ցում հայ­տն­ված ե­րե­խան, ուս­տի, շատ ծնող­նե­րի ու հա­սա­րա­կու­թյան կող­մից ա­ռա­վել անվ­տանգ զբաղ­վա­ծու­թյուն են հա­մար­վում հա­մա­կարգ­չա­յին խա­ղերն ու հա­մա­ցան­ցը: Մինչ­դեռ, հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ հա­մա­կարգ­չա­յին խա­ղերն ու սոց­կայ­քե­րը ոչ պա­կաս բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ են թող­նում ե­րե­խա­յի հո­գե­կա­նի վրա: Դի­տում­նե­րը ցույց են տա­լիս, որ ե­րե­խա­նե­րը հիմ­նա­կա­նում նա­խընտ­րում են ագ­րե­սիվ բո­վան­դա­կու­թյամբ խա­ղա­տե­սակ­ներ: Դրանք, նո­րա­գույն գի­տա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ոչ թե հան­գս­տաց­նում են ե­րե­խա­յին կամ պար­պում նրա թա­նա­տո­սա­յին (ագ­րե­սիվ) ե­ռան­դը, ինչ­պես սխալ­մամբ կար­ծում են ո­րոշ ման­կա­վարժ-հո­գե­բան­ներ, այլ բազ­մա­պատ­կում ար­դեն իսկ գո­յու­թյուն ու­նե­ցող ագ­րե­սիան:
Ի՞նչ է կա­տար­վում: Հա­մա­կարգ­չա­յին խա­ղով տար­ված ե­րե­խան նույ­նա­կա­նաց­վում (ի­դեն­տի­ֆի­կաց­վում) է հե­րո­սի հետ եւ մեծ ջան­քեր գոր­ծադ­րում որ­քան հնա­րա­վոր է շատ ՙթշ­նա­մի­ներ՚ ոչն­չաց­նե­լու: Շատ դեպ­քե­րում խա­ղերն ու­ղեկց­վում են վիր­տուալ կամ, ին­չու չէ նաև ռեալ գու­մար­ներ վաս­տա­կե­լու գայ­թակ­ղիչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Իսկ հո­գե­բա­նու­թյա­նը հայտ­նի է, որ, ե­թե առ­կա է նյու­թա­կան խրա­խու­սան­քը, ձե­ւա­վոր­վում են կա­յուն պայ­մա­նա­կան` ան­ցան­կա­լի ու վտան­գա­վոր ռեֆ­լեքս­ներ, դիր­քո­րո­շում­ներ ու սո­վո­րու­թյուն­ներ:

Նման ե­րե­խա­նե­րը դա­սա­ժա­մե­րին պա­կաս ակ­տի­վու­թյուն են դր­սե­ւո­րում, հրմշ­տում են հա­սա­կա­կից­նե­րին, ամ­բողջ ժա­մա­նակ խո­սում դա­սե­րից հե­տո կա­յա­նա­լիք հե­տաքր­քիր խա­ղե­րի մա­սին ու­նե­ցած բերկ­րա­լի սպա­սում­նե­րի մա­սին: Ո­րոշ դեպ­քե­րում խու­սա­փում են դա­սե­րից, ին­չը բե­րում է մեկ այլ չար սո­վո­րու­թյան՝ ՙհար­կադր­ված՚ ստա­խո­սու­թյան ձևա­վոր­մա­նը: Կա­րող են լրա­ցու­ցիչ պա­րապ­մունք­նե­րի քո­ղի տակ եր­կար ժա­մա­նա­կով բա­ցա­կա­յել տնից, ու­սու­ցիչ­նե­րի ա­նու­նից էլ դրամ կոր­զել ծնող­նե­րից: Ցա­վոք, ե­րե­խա­նե­րի հետ զրույ­ցից պար­զե­ցինք, որ մեզ մոտ էլ կան դպ­րո­ցա­կան­ներ, ով­քեր գաղտ­նի խա­ղում են նո­րա­հայտ ու խիստ վտան­գա­վոր ՙԿա­պույտ կետ՚ խա­ղը (վտանգ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ կան հա­մա­ցան­ցում):
Ի­հար­կե, այս ան­ցան­կա­լի սցե­նա­րը չի խո­սում այն մա­սին, որ պետք է հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րը կամ սոց­կայ­քերն ընդ­հան­րա­պես ար­գե­լել, ինչ­պես ա­սում են, ա­մեն ինչ չա­փի մեջ է գե­ղե­ցիկ: Ե­թե հա­մա­ցան­ցով հրա­պուր­վե­լը լի­ներ ոչ թե մո­լուցք, այլ հան­գս­տա­նա­լու մի­ջոց, ա­պա պետք է ա­սել, որ այն չա­փա­վո­րու­թյան դեպ­քում ոչ թե խան­գա­րում, այլ նույ­նիսկ նպաս­տում է ե­րե­խա­յի մտա­ծո­ղու­թյան, ե­րե­ւա­կա­յու­թյան, հի­շո­ղու­թյան ֆունկ­ցիա­նե­րի զար­գաց­մա­նը եւ ակ­տիվ հան­գիստ ա­պա­հո­վում: Սա հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել հմուտ ման­կա­վար­ժի և ծնո­ղի հս­կո­ղու­թյամբ:
Ինչ մնում է սոց­ցան­ցե­րում շփում­նե­րին, ա­պա դրանք ա­ռա­ջին հա­յաց­քից են անվ­տանգ թվում: Վտան­գը ՙես՚-ի ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի մեջ է: Հայտ­նի է, որ յու­րա­քան­չյուր մարդ ու­նի բազ­մա­թիվ ՙես՚-եր (ի­րա­կան, ի­դեա­լա­կան, վե­րագ­րա­կան, ֆան­տաս­տիկ եւ այլն), ո­րոնք դաս­տիա­րա­կու­թյան ար­դյուն­քում միա­ձուլ­վում են եւ նկա­տե­լի տար­բե­րու­թյուն­ներ չեն ու­նե­նում: Բայց ա­հա, սոցշ­փում­նե­րի պատ­ճա­ռով, դրանք կա­րող են անձ­նա­վո­րու­թյա­նը դա­տա­պար­տել ան­խու­սա­փե­լի տրոհ­ման, ին­չի ծայ­րա­հեղ աս­տի­ճա­նը հան­րա­հայտ շի­զոֆ­րե­նիա հի­վան­դու­թյան ժա­մա­նակ դր­սե­ւոր­վող՝ անձ­նա­վո­րու­թյան ա­պանձ­նայ­նա­ցում հա­մախ­տա­նիշն է։ Քա­նի որ եր­կար ժա­մա­նակ մար­դը շփ­վում է վիր­տուալ հա­մա­կար­գում, զրու­ցե­լիս չի տես­նում խո­սակ­ցի աչ­քե­րի փայ­լը, ժես­տե­րը, մի­մի­կա­նե­րը, չի լսում ձայ­նը, ար­դեն ի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կաշ­կանդ­վում է, դառ­նում տագ­նա­պախ­ռով, օ­տա­րա­նում հա­սա­րա­կու­թյու­նից, ին­չի հո­ռե­տե­սա­կան ա­պա­գան աու­տիզմն է (ինք­նամ­փո­փու­թյուն):
Այս ա­մե­նով հան­դերձ, ի՞նչ ա­նել. ե­րե­խա­նե­րին. ար­գե­լե՞լ օգտ­վել հա­մա­ցան­ցից, փա­կե՞լ դրանք։ Քավ լի­ցի: Հա­մա­ցան­ցը աշ­խար­հի հետ կա­պող ա­մե­նաա­րագ եւ ար­դյու­նա­վետ մի­ջոցն է: Ուս­տի, նա­խե­ւա­ռաջ, անհ­րա­ժեշտ է հա­գեց­նել ե­րե­խա­նե­րի, դե­ռա­հաս­նե­րի ու ե­րի­տա­սարդ­նե­րի ճա­նա­չո­ղա­կան ծա­րա­վը, օգ­նել՝ ճիշտ օգ­տա­գոր­ծել ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը եւ, դրա հետ մեկ­տեղ, նրանց մեջ սեր­մա­նել ազ­գա­յին եւ բա­րո­յա­կան լա­վա­գույն հատ­կա­նիշ­ներ: Դա կա­րե­լի է ա­նել ոչ թե ուղ­ղա­կիո­րեն, ին­չին հա­ճախ ա­կա­նա­տես ենք լի­նում, այլ՝ միջ­նոր­դա­վոր­ված, ա­նուղ­ղա­կի ձե­ւով: Այս­տեղ նպա­տա­կը նույնն է՝ ե­րե­խա­նե­րի գի­տակ­ցու­թյունն ու հա­սա­րա­կու­թյան հա­մար վար­քի ձե­ւե­րը ՙկա­ռու­ցել՚ են­թա­գի­տակ­ցու­թյան վրա ներ­գոր­ծու­թյան մի­ջո­ցով: