[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՏԱՐՅԱԼ ԳԱԶԱՆԱՆՈՑ՚. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆ ՈՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

Զ. Շու­շե­ցի

 

1918 թվա­կա­նի մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րում հայ մար­դու ո­գին և տո­կու­նու­թյու­նը ցույց տվեց, որ հայ ազ­գը ցան­կա­նում է ու­նե­նալ պե­տու­թյուն։ Այդ ցան­կու­թյու­նը կյան­քի կոչ­վեց, քա­նի որ դա­րեր շա­րու­նակ տևած մեր տք­նա­ջան աշ­խա­տանքն ու ա­րյու­նը ար­դա­րաց­րե­ցին պե­տու­թյուն ու­նե­նա­լու մեր նվի­րա­կան ցան­կու­թյու­նը:

1918 թվա­կա­նին հիմ­նադր­վեց Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րի գո­յատևման 2 փոք­րիկ տա­րի­նե­րը լի էին դառն ու դժ­վար դեպ­քե­րով։ Նոր-նոր ստեղծ­ված պե­տու­թյու­նը կա­մաց-կա­մաց փոր­ձում էր կյան­քի կո­չել բո­լոր այն ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք սկիզբ էին դնե­լու ա­մուր պե­տու­թյան կազ­մա­վոր­ման հիմ­քում։ Բնա­կան էր, որ պետք է ստեղծ­վեր նաև նոր պե­տու­թյան խոր­հր­դա­նիշ։
Հատ­կան­շա­կան է, որ խոր­հր­դա­նիշ­նե­րի ստեղծ­ման գոր­ծում ա­ռա­վել բարդ ե­ղան ազ­գա­յին դրո­շի և զի­նան­շա­նի ստեղծ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, ազ­գա­յին դրո­շի ստեղծ­ման գոր­ծում պետք է օգ­ներ պատ­մու­թյու­նը։
Դեռևս Ք.ա. 13-րդ դա­րում Հա­յաս­տա­նում գո­յու­թյուն են ու­նե­ցել մար­դա­կերպ ար­ձա­նադ­րոշ­ներ։ Նմա­նա­տիպ դրոշ­նե­րի օ­րի­նակ­ներ տես­նում ենք Ու­րար­տա­կան պե­տու­թյան գո­յու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Այդ շր­ջա­նում բա­նա­կին ա­ռաջ­նոր­դում էր Խալ­դի աստ­ծո քան­դա­կը։ Ար­դեն իսկ Ար­տա­շե­սյան դի­նաս­տիա­յի ժա­մա­նա­կաշր­ջա­նում օգ­տա­գործ­վում էր կար­միր կտո­րից կազմ­ված դրոշ, ո­րի վրա պատ­կեր­ված էին մի­մյանց նա­յող ար­ծիվ­ներ, և այդ թռ­չուն­նե­րը բա­ժան­ված էին ծա­ղի­կով։ Գու­նա­յին խոր­հուր­դը պահ­պան­վեց նաև Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի շր­ջա­նում։ Լևոն Երկ­րոր­դից մնա­ցած դրո­շը, ո­րը սպի­տակ կտո­րի վրա պատ­կեր­ված կար­միր ա­ռյուծ էր, Լու­սի­նյան­նե­րի օ­րոք հա­մալր­վեց կա­պույտ և դե­ղին գույ­նե­րով։
Ար­դեն իսկ 19-րդ դա­րում Հա­յոց մեջ ա­ռա­ջին ան­գամ ա­ռաջ է քաշ­վում ե­ռա­գույն դրոշ ու­նե­նա­լու գա­ղա­փա­րը։ Նմա­նա­տիպ դրո­շի ստեղծ­ման գա­ղա­փարն ա­ռաջ քա­շեց Մխի­թա­րյան վար­դա­պետ, մեծ հա­յա­գետ և գիտ­նա­կան Ղևոնդ Ա­լի­շա­նը, ով Վիկ­տոր Հյու­գո­յի թաղ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար Փա­րի­զի հայ ու­սա­նող­նե­րին խոր­հուրդ է տա­լիս ու­նե­նալ ե­ռա­գույն դրոշ՝ կար­միր, կա­նաչ և կա­պույտ գույ­նե­րով։ Հե­տա­գա­յում ար­դեն իսկ իր էս­քի­զով հան­դես էր գա­լու Մար­տի­րոս Սա­րյա­նը, տե­ղի էին ու­նե­նա­լու քն­նար­կում­ներ և վեր­ջա­պես հայ մար­դու ա­ռաջ դր­վե­լու էր մեր ե­ռա­գույ­նը՝ կար­միր, կա­պույտ և նարն­ջա­գույն գույ­նե­րով։ Գրե­թե այս նույն տրա­մա­բա­նու­թյամբ պետք է կազմ­վեր նաև զի­նան­շա­նը։

Նախ պետք է հս­տակ ըն­դգ­ծել, թե ինչ­պի­սի՞ տեսք ու­ներ Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան զի­նան­շա­նը։ Զի­նան­շա­նի ար­տա­քին նկա­րագ­րու­թյու­նը ման­րա­մասն ներ­կա­յաց­նում է Սի­մոն Վրա­ցյա­նը.
ՙՀու­լի­սին կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տեց ա­կադ. Ալ. Թա­մա­նյա­նի կազ­մած և նկա­րիչ Կո­ջո­յա­նի գծած Հա­յաս­տա­նի պե­տա­կան զի­նան­շա­նի (գեր­բի) նա­խա­գի­ծը։ Զի­նան­շա­նի կենտ­րո­նում կար վա­հա­նաձև մի տա­րա­ծու­թյուն՝ բա­ժան­ված չորս մա­սի. յու­րա­քան­չյուր մա­սում տե­ղա­վոր­ված էր Հին Հա­յաս­տա­նի չորս ան­կախ շր­ջան­նե­րից մե­կի զի­նան­շա­նը՝ Ար­տա­շե­սյան, Ար­շա­կու­նյաց, Բագ­րա­տու­նյաց, Ռու­բի­նյանց։ Մեջ­տե­ղը դր­ված էին մեծ ու փոքր Մա­սիս­նե­րը և նրանց վերև՝ Հ.Հ. տա­ռե­րը։ Վա­հա­նի աջ ու ձախ կող­մե­րը բռ­նել էին մի ար­ծիվ և մի ա­ռյուծ, իսկ ներքևը՝ սուր, գրիչ, հաս­կեր և շղ­թա՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 464)։

Պետք է ըն­դգ­ծել, որ Թա­մա­նյա­նը ևս ա­ռաջ­նորդ­վել է պատ­մա­կան ան­ցյա­լով։ Դա այդ­պես պետք է լի­ներ, քա­նի որ նախ­կի­նում գո­յու­թյուն ու­նե­ցած Հա­յոց հզո­րա­գույն թա­գա­վո­րու­թյուն­ներն ու­նե­ցել են խոր­հր­դան­շա­յին հե­տաքր­քիր, ի­մաս­տա­լից և ազ­դե­ցիկ հա­մա­կարգ, և զի­նան­շան կազ­մե­լու գոր­ծում անհ­նար էր շր­ջան­ցել այդ հա­մա­կար­գը։ Թա­մա­նյա­նի ստեղ­ծած զի­նան­շա­նի ո­գեշ­նչ­ման աղ­բյու­րը Ար­տա­շե­սյան դի­նաս­տիա­յի հզո­րա­գույն ար­քա Տիգ­րան Մե­ծի տար­բե­րան­շան­ներն էին։ Այդ ա­մուր հա­մա­կար­գում դե­տալ­ներ կա­յին գրե­թե յու­րա­քան­չյուր հզոր ար­քա­յա­կան տոհ­մի խոր­հր­դա­նիշ­նե­րից։ Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ՝ պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև Թա­մա­նյա­նի կազ­մած զի­նան­շա­նի կեն­դա­նի­նե­րի ագ­րե­սիվ հա­յաց­քին ու կեց­ված­քին։ Բնա­կան է, որ սա դուր չէր գա թե՜ թշ­նա­մի­նե­րին, թե՜ հարևան պե­տու­թյուն­նե­րին։
Քա­նի որ նմա­նա­տիպ զի­նան­շա­նով նո­րաս­տեղծ պե­տու­թյու­նը ցուց էր տա­լիս իր ու­ժը։ Հե­տաք­րք­րա­կան է, սա­կայն Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան զի­նան­շա­նը, մեղմ ա­սած, չըն­դուն­վեց շա­տե­րի կող­մից։ Ե­թե դրո­շի դեպ­քում ինչ-ինչ ա­ռար­կու­թյուն­ներ լի­նում են՝ նախ­քան գույ­նե­րի ընտ­րու­թյան հար­ցում պաշ­տո­նյա­նե­րի վերջ­նա­կան ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գա­լը, ա­պա զի­նան­շա­նի դեպ­քում ան­հա­մա­ձայ­նու­թյուն տե­ղի է ու­նե­նում ան­գամ ըն­դու­նու­մից հե­տո։ Այս մա­սին ևս Վրա­ցյա­նը գրում է.
ՙԱյս զի­նան­շա­նը լուրջ ա­ռար­կու­թյուն­ներ ա­ռաջ բե­րեց, թե՜ կա­ռա­վա­րու­թյան մեջ, և թե՜ դուր­սը։ Ո­մանք դժ­գոհ էին, ընդ­հան­րա­պես, զի­նան­շա­նի գա­ղա­փա­րից ու ո­գուց. վե­րար­տադ­րում էր հին, ան­ցած դա­րե­րի ա­վա­տա­պե­տա­կան գա­ղա­փար­նե­րը, չէր հա­մա­պա­տաս­խա­նում նոր Հա­յաս­տա­նի պարզ, ռամ­կա­վար, ա­ռա­ջա­դեմ ո­գուն։ Ու­րիշ­նե­րը գտ­նում էին շատ ծանր, ա­հեղ, աշ­խար­հա­կա­լա­կան, միա­պե­տա­կան ձգ­տում­նե­րի ար­տա­հայ­տիչ։ Կա­յին մար­դիկ էլ, ո­րոնք նույ­նիսկ պատ­մա­կան ճշ­տու­թյան հա­կա­սող փաս­տեր էին գտ­նում զի­նան­շա­նի մեջ, օ­րի­նակ, որ Հա­յոց մեջ ըն­դուն­ված չի ե­ղել երկ­գլ­խյան ար­ծի­վը, որ Տիգ­րան Մե­ծի թա­գի վրա­յի թռ­չուն­նե­րը ե­ղել են ա­ղավ­նի­ներ և ոչ ար­ծիվ­ներ և այլն։ Եվ, վեր­ջա­պես, զի­նան­շա­նը չէր գո­հաց­նում մարդ­կանց գե­ղա­սի­րա­կան ճա­շա­կը. իր մեջ պա­րու­նա­կում էր շատ կեն­դա­նի­ներ:
Հա­յաս­տա­նի Եր­րորդ Հա­նա­րա­պե­տու­թյու­նը զի­նան­շա­նի ընտ­րու­թյան հար­ցում օգտ­վեց Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան զի­նան­շա­նից, և այն վե­րամ­շա­կեց։ Կո­ջո­յա­նի և Թա­մա­նյա­նի կազ­մած զի­նան­շա­նը մե­ծա­պես փոխ­վեց։ Կար­ծում եմ, պետք է սկ­սել կեր­տել գա­ղա­փա­րա­պես ճիշտ ու ա­մուր զի­նան­շան։ Իսկ այդ զի­նան­շա­նի կերտ­ման աշ­խա­տանք­նե­րը պետք է կա­տա­րի յու­րա­քան­չյուր հայ։