... ՈՒ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Նա­նար և Վա­նյա Շա­քա­րյան­նե­րի ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը եր­կու որ­դի­նե­րի հետ ապ­րում է Թա­ղա­վարդ հա­մայն­քի Թա­ղա­վարդ Կա­լեր հատ­վա­ծում՝ Վա­նյա­յի պա­պե­նա­կան օ­ջա­խում՝ հրե­տա­կոծ­ված ու ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված Չուր­վիշ սր­բա­վայ­րի հո­վա­նու ներ­քո։

Հենց տան բա­կում էլ թշ­նա­մու ար­կը պայ­թել է, ամ­բող­ջա­պես վնաս­վել է նոր վե­րա­նո­րոգ­ված տու­նը։ Այդ տա­նը ե­րի­տա­սարդ ըն­տա­նիքն այդ­պես էլ չհասց­րեց ապ­րել, ո­րոշ գոր­ծեր էլ դեռ կի­սատ էին մնա­ցել։ Հի­մա ար­դեն բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել, բայց ա­նե­լիք դեռ շատ կա։ Տան­տե­րե­րը նոր կա­հույք ու անհ­րա­ժեշտ կեն­ցա­ղա­յին ի­րեր չեն շտա­պում գնել՝ վաղ­վա ա­նո­րո­շու­թյու­նը խան­գա­րում է։
Նա­նա­րը ե­րե­խա­նե­րի հետ զի­նա­դա­դա­րից հե­տո՝ դեկ­տեմ­բե­րի 2-ին է Հա­յաս­տա­նից վե­րա­դար­ձել գյուղ, 3 օր մնա­ցել ու քա­նի որ ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չկար՝ Ստե­փա­նա­կեր­տում ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան են վար­ձել, ե­րե­խա­նե­րի հետ մի ո­րոշ ժա­մա­նակ հաս­տատ­վել այն­տեղ, մինչև հա­մե­մա­տա­բար կար­գի բեր­վեց տու­նը և հնա­րա­վոր ե­ղավ վե­րա­դառ­նալ, ապ­րել հա­րա­զատ օ­ջա­խում։ Ե­րե­խա­ներն ա­մեն օր լաց էին լի­նում՝ մայ­րը Ստե­փա­նա­կեր­տում մի կերպ է պա­հել, գյուղ՝ տուն էին ու­զում գնալ։
Տան դի­մա­ցի բլ­րին հա­կա­ռա­կոր­դի դիրքն է։ Նա­նարն ա­սում է, երբ սկ­սում են կրա­կել, ե­րե­խա­նե­րին հա­մո­զում է՝ ո­րո­տում է։ Ինքն էլ է փոր­ձում հա­վա­տալ իր ա­սա­ծին, մի տե­սակ սո­վո­րա­կան է դար­ձել։ Իմ հար­ցին՝ չի՞ վա­խե­նում, խո­ժոռ­ված պա­տաս­խա­նում է՝ ին­չի՞ց պի­տի վա­խե­նա։ Շատ բա­նե­րի մի­ջով է ան­ցել ու, կար­ծես, ան­ցածն ու ապ­րա­ծը բթաց­րել են իր մեջ վա­խի զգա­ցու­մը։
Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում նա­հա­տակ­վել է Նա­նա­րի հայ­րը։ Նրան շատ լավ ծա­նոթ են որ­բու­թյան ծան­րու­թյունն ու կորս­տի ցա­վը։ Ուս­տի ա­ռա­ջին հեր­թին փառք է տա­լիս Աստ­ծուն, որ ողջ-ա­ռողջ են։ Ինչ­քան էլ ինձ հա­մար զար­մա­նա­լի էր՝ բո­լոր կող­մե­րից հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րով շր­ջա­պատ­ված գյու­ղի ե­րի­տա­սարդ տան­տի­կի­նը հա­վա­տով է խո­սում ա­պա­գա­յի մա­սին, իր ծրագ­րերն ու հույ­սե­րը` կապ­ված ա­պա­գա­յի հետ, գյու­ղում է տես­նում։ Ու­րիշ որ­տե՞ղ պի­տի փնտ­րի. այս­տեղ իր տուն ու տեղն է, այս­տեղ իր ան­ցյալն ու ա­մեն ինչն է։
2020թ. ապ­րի­լի 6-ին էր Շա­քա­րյան­նե­րի ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել պա­պի­կի տուն։ Օ­գոս­տո­սին հիմ­նա­կան շի­նաշ­խա­տանք­ներն ա­վար­տել էին։ Ա­մեն ինչ ման­րակր­կիտ ու սի­րով էին ա­րել, աշ­խա­տել` շի­նա­նյու­թի ու կա­հույ­քի գինն ան­տե­սե­լով` ո­րակ ա­պա­հո­վել. մեկ օր­վա հա­մար չէր, հե­տո էլ՝ միշտ չեն հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա. ե­րե­խա­նե­րը մե­ծա­նում են, խն­դիր­նե­րը՝ շա­տա­նում, հա­լալ քր­տին­քով չես կա­րող շատ բան հետ գցել։ Պի­տի վա­յե­լեին, բայց թշ­նա­մին չթո­ղեց։ Ա­սում է՝ ո՜չ ա­ռա­ջինն են, ո՜չ էլ վեր­ջի­նը։ Պատ­մում է, բայց ա­ռանց ափ­սո­սան­քի. եր­կու տար­վա աշ­խա­տա­ծը դրել էին տան վրա.... Սկզ­բից ծանր է տա­րել, բայց հե­տո հա­մա­կերպ­վել է։
11 և 8 տա­րե­կան են ե­րե­խա­նե­րը՝ Նա­րեկն ու Տիգ­րա­նը։ Գյու­ղի դպ­րոցն են հա­ճա­խում։ Ընդ­հան­րա­պես, չեն վա­խե­նում։ Երևի այն պատ­ճա­ռով, որ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ու հր­թի­ռա­կո­ծու­թյանն ա­կա­նա­տես չեն ե­ղել։ Դի­մա­ցի սա­րի վրա­յով անց­նող հա­կա­ռա­կոր­դի` ճա­նա­պար­հի վրա աշ­խա­տող մե­քե­նա­նե­րի լույ­սերն են ա­մեն գի­շեր տես­նում։ Ա­սում են՝ դրա­նից շատ են նեղ­վում։
ՙԵս մեր տնից ոչ մի տեղ չեմ գնա։ Ե­թե պե­տու­թյու­նը մի­ջոց­ներ չձեռ­նար­կի ու շի­նաշ­խա­տանք­ներն ա­վար­տին չհասց­նեն՝ ստիպ­ված պի­տի մեր մի­ջոց­նե­րով շա­րու­նա­կենք։ Ոչ մի իր ու կա­հույք չենք կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել, ո­րով­հետև ամ­բող­ջը վնաս­վել է, ստիպ­ված պի­տի ա­մեն ինչ նո­րից սկ­սենք՚,-ա­սում է զրու­ցա­կիցս։
Վա­նյան սկզ­բից մաս­նակ­ցում էր Ջաբ­րա­յի­լի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, հոկ­տեմ­բե­րի 23-ից ար­դեն գյու­ղի պաշտ­պա­նու­թյունն էին ա­պա­հո­վում՝ ինչ­պես կա­րող էին, ինչ­քան հնա­րա­վոր էր։ Այն, որ մինչև վերջ գտն­վում էր գյու­ղում ու ներգ­րավ­ված էր պաշտ­պա­նու­թյա­նը՝ այդ մա­սին չեն խո­սում, ո­րով­հետև այլ կերպ չէր էլ կա­րող լի­նել։ Պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի մա­սին լռում է, հա­յաց­քը թե­քում է բազ­ման­շա­նակ. ո՞վ ի­մա­նա՝ ին­չե՞ր ու­նի հո­գու մեջ ամ­փո­փած ...
Հի­մա Շա­քա­րյան ըն­տա­նի­քի հայ­րը շի­նա­րա­րու­թյու­նում է աշ­խա­տում, իսկ տան­տի­րու­հին շա­րու­նա­կում է վե­րա­կանգ­նել, կար­գի բե­րել տու­նը և տն­տե­սու­թյու­նը՝ թև ու թի­կունք դառ­նա­լով ա­մուս­նուն՝ աչ­քը դի­մա­ցի սա­րին, ա­կան­ջը միշտ ձե­նի...