[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

 (1917թ. փետրվարից մինչև 1918թ. հուլիսի 22)

Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68)

 

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)


ՇՈՒՇԻՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ
ՕՐԵՐԻՆ


Մի ամ­բողջ տա­րի Ղա­րա­բա­ղից բա­ցա­կա­յե­լուց հե­տո, ես 1917թ. մա­յի­սի 5-ին կր­կին ե­կա Շու­շի։
Այս­տեղ ա­կա­նա­տես ե­ղա միան­գա­մայն այլ տե­սա­րա­նի՝ բո­լո­րո­վին նոր և Շուշ­վա կյան­քում եր­բեք գո­յու­թյուն չու­նե­ցած։ Նրա ա­ռօ­րյան՝ իր ձևով ու բո­վան­դա­կու­թյամբ, ամ­բող­ջո­վին նո­րու­թյուն էր ինձ հա­մար։ Միան­գա­մայն կեր­պա­րա­նա­փոխ­ված էին երևում նրա փո­ղոց­նե­րի տես­քը, հա­սա­րա­կու­թյան անցն ու դար­ձը, եռն ու զե­ռը։
Գլ­խա­վոր փո­ղոց­նե­րի վրա գտն­վող տնե­րի պա­տե­րը, դռ­ներն ու պա­տու­հան­նե­րը քա­ղա­քի կենտ­րո­նա­կան տե­ղե­րում, կար­ծես, պաս­տա­ռած լի­նեին թղ­թե­րով, պլա­կատ­նե­րով, զա­նա­զան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, լո­զունգ­նե­րով ու թռու­ցիկ­նե­րով։ Քա­ղա­քի հրա­պա­րակ­նե­րում և գլ­խա­վոր փո­ղոց­նե­րում այլևս չէին երևում քա­ղա­քա­պահ ոս­տի­կան­նե­րը. բո­լո­րը չքա­ցել էին, ու նրանց փո­խա­րեն կար ժո­ղովր­դա­կան մի­լի­ցիա՝ թևե­րին կա­պած կար­միր ժա­պա­վեն­ներ։
Հրա­պա­րակ­նե­րում հա­ճախ տե­ղի էին ու­նե­նում մի­տինգ­ներ, և լույս էին տես­նում մի քա­նի օ­րա­թեր­թեր։
Ե­րե­խա­նե­րը, կար­ծես մր­ցակ­ցու­թյան մեջ մտած, կո­կոր­դի ամ­բողջ ու­ժով, բղա­վում էին՝ ՙԱ­պա­ռաժ՚, ՙՓայ­լակ՚ , ՙՄցՔՌվրՍՌռ սՌրՑՏՍ՚ և այլն։
Շուշ­վա ի­րա­կա­նու­թյան մեջ խո­շո­րա­գույն նո­րու­թյուն էր ա­ռա­ջին կոո­պե­րա­տի­վի ծնուն­դը, ո­րը գտն­վում էր ձմե­ռա­յին ա­կում­բի դի­մաց գտն­վող փո­ղո­ցի վրա։
Հրա­պա­րակ էին ի­ջել մի քա­նի հո­սանք­ներ, ո­րոնք տոն էին տա­լիս հա­սա­րա­կու­թյան ա­ռօ­րյա ան­ցու­դար­ձին։
2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը մի բա­ցար­ձակ գյու­ղա­ցիա­կան երկ­րա­մաս էր, իսկ նրա կենտ­րոն Շու­շին՝ գոր­ծա­րան­նե­րից ու ֆաբ­րի­կա­նե­րից զուրկ, կի­սա­գյու­ղա­ցիա­կան-ՙմեշ­չա­նա­կան՚ կյան­քով ապ­րող մի փոք­րիկ քա­ղաք։ Նա միան­գա­մայն զուրկ էր պրո­ֆե­սիո­նալ բան­վո­րա­կան մաս­սա­յից։
Ղա­րա­բա­ղի ի­րա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­ներ եր­կու կու­սակ­ցու­թյուն՝ ՙՀայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյու­նը՚ և ՙՍո­ցիալ դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը՚։ Բա­ցի այդ եր­կու կու­սակ­ցու­թյուն­նե­րից, կար 5-6 հո­գուց բաղ­կա­ցած է­սէ­ռա­կան մի խմ­բակ, ո­րից 2-3 հո­գին նախ­կին դաշ­նակ­ցա­կան­ներ էին (ՙան­ջա­տա­կան­ներ՚)։

Կար նաև վա­ճա­ռա­կան­նե­րի և չար­չի­նե­րի մի խմ­բակ, ո­րի ղե­կա­վարն էր քա­ղա­քագ­լուխ Գե­րա­սիմ Ի­սա­կիչ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը՝ կա­դե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­վան տակ։
Սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը 1917թ. վեր­ջին բա­ժան­վեց բոլշևի­կյան և մենշևի­կյան ճյու­ղե­րի։
Յու­րա­քան­չյուր կու­սակ­ցու­թյուն ու­ներ իր տպա­գիր օր­գա­նը. դաշ­նակ­ցա­կան­նե­րի օր­գանն էր ՙԱ­պա­ռա­ժը՚, ո­րը լույս էր տես­նում շա­բա­թա­կան 3-4 ան­գամ։ Մենշևիկ­նե­րի­նը՝ ՙՓայ­լակ՚՝ շա­բա­թա­կան 1-2 ան­գամ, բոլշևիկ­նե­րի­նը՝ ՙՆե­ցուկ՚՝ խիստ փոք­րա­ծա­վալ՝ շա­բա­թա­կան 1 ան­գամ, է­սէռ­նե­րի­նը՝ ՙՆոր Կյանք՚՝ շա­բա­թա­կան 1 ան­գամ, կա­դետ­նե­րի­նը՝ ՙՄցՔՌվրՍՌռ սՌրՑՏՍ՚` շա­բա­թա­կան մեկ ան­գամ։
Սո­ցիալ-դե­մոկ­րատ­նե­րի և դաշ­նակ­ցա­կան­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը մտեր­մա­կան էր. նրան­ցից շա­տե­րը սերտ գոր­ծակ­ցում էին դաշ­նակ­ցա­կան­նե­րի հետ։ Օ­րի­նակ՝ Ար­շա­վիր Քա­մա­լյան, Լևոն Սեր­գեևիչ Վար­դա­պե­տյան, Կոնս­տան­դին Ջա­վա­դիչ Հա­րու­թյու­նյան, Ա­շոտ Մե­լիք-Հով­սե­փյան, Տիգ­րան Տեր-Գրի­գո­րյան, Նի­կո­լայ Ի­սա­խա­նյան և այլն։
Ա­հա ընդ­հա­նուր գծե­րով, թե փետր­վա­րյան հե­ղա­փո­խու­թյան հա­ջոր­դող տա­րի­նե­րին ինչ­պի­սի քա­ղա­քա­կան հո­սանք­ներ կա­յին Շու­շիում։
Այդ հո­սանք­նե­րից յու­րա­քան­չյուրն իր հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում, ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան պա­հան­ջի թե­լադր­մամբ, կա­տա­րում էր ո­րոշ աշ­խա­տանք­ներ՝ մո­բի­լի­զա­ցիա­յի են­թար­կե­լով իր ու­ժե­րը, ամ­րաց­նե­լով իր դիր­քե­րը։
Կարևոր եմ հա­մա­րում մի քա­նի խոսք ա­սել Շուշ­վա Թե­մա­կան դպ­րո­ցի մա­սին, որն այդ ժա­մա­նակ ո­րոշ դեր էր խա­ղում քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում։
Փետր­վա­րյան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո թե­մա­կան դպ­րո­ցի բարձր դա­սա­րան­նե­րի ա­շա­կեր­տու­թյու­նը բա­ժան­վել էր եր­կու մա­սի՝ Դաշ­նակ­ցու­թյան և Բոլշևի­կյան։

Դաշ­նակ­ցու­թյան ճյու­ղը ղե­կա­վա­րում էր Մա­րիամ Ղու­կա­սյան՝ օ­րիոր­դաց դպ­րո­ցի վար­չու­թյու­նը, իսկ բոլշևի­կյան ճյու­ղը՝ Թե­մա­կան դպ­րո­ցի տե­սուչ Ծա­տու­րյա­նը։
Այս եր­կու ճյու­ղերն էլ ակ­տիվ կեր­պով մաս­նակ­ցում էին քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան բո­լոր աշ­խա­տանք­նե­րին։
Ա­շա­կեր­տու­թյու­նը խո­շոր ուժ էր Շուշ­վա ի­րա­կա­նու­թյան մեջ, մա­նա­վանդ բոլշևիկ­նե­րի հա­մար, որ ըն­դա­մե­նը 3-4 հո­գի էին։

3.ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1917թ. աշ­նա­նը Թիֆ­լի­սում հրա­վիր­վեց հայ-վրա­ցա­կան և ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­գու­մար։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին տր­վել էր եր­կու տեղ։ Այդ պատ­գա­մա­վոր­նե­րին ըն­դու­նե­լու հա­մար հրա­վիր­վել էր խոր­հր­դակ­ցու­թյուն՝ ո­րո­շե­լու ընտ­րու­թյուն­նե­րի կար­գը։ Բա­ցի Դաշ­նակ­ցու­թյու­նից, բո­լո­րը հրա­վիր­վե­ցին մաս­նակ­ցե­լու շր­ջան­նե­րում ընտ­րու­թյուն­նե­րին՝ բա­վա­կա­նա­նա­լով մի­միայն քա­ղա­քով։
Ամ­բողջ հա­սա­րա­կու­թյունն իր ձայ­նը տվեց Դաշ­նակ­ցու­թյա­նը, ո­րը և ու­ղար­կեց իր եր­կու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ Ա­րամ Բաղ­դա­սա­րյա­նին և Հայկ Թո­րո­սյա­նին։

Քա­ղա­քա­յին
խոր­հր­դի ընտ­րու­թյուն­նե­րը


1917թ. հոկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցավ քա­ղա­քա­յին խոր­հր­դի պատ­մա­գա­վո­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րը։ Հան­դես էին ե­կել բո­լոր կու­սակ­ցու­թյուն­ներն` ի­րենց ընտ­րա­կան ցու­ցակ­նե­րով։
Այս­պես՝ N1 կա­դետ­նե­րը, N2 մենշևիկ­նե­րը, N3 է­սէռ­նե­րը, N4 դաշ­նակ­ցա­կան­նե­րը, N5 բոլշևիկ­նե­րը։
Հա­սա­րա­կու­թյան ձայ­նե­րը բա­ժան­վե­ցին հետևյալ կերպ. կա­դետ­նե­րը (N1) ստա­ցան 30 տեղ, դաշ­նակ­ցա­կան­նե­րը (N4)՝ 24 տեղ, մենշևիկ­նե­րը (N3)՝ 1 տեղ, մյուս­նե­րը ոչ մի տեղ չս­տա­ցան։ Քա­ղա­քա­յին խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­ներ պետք է ըն­տր­վեր 55 հո­գի։
Նախ­կին քա­ղա­քագ­լուխ Գե­րա­սիմ Ի­սա­կիչ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը նո­րից վե­րըն­տր­վեց որ­պես քա­ղա­քագ­լուխ։
1918թ. մա­յի­սին ժո­ղով­վել էին թե­մա­կան դպ­րո­ցի դահ­լի­ճում քա­ղա­քի հայ­կա­կան, թուր­քա­կան և ռու­սա­կան բո­լոր դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րը, որ­տեղ քն­նու­թյան դր­վեց Ղա­րա­բա­ղի դպ­րոց­նե­րի ՙու­սուց­չա­կան միու­թյան՚ կազ­մա­կերպ­ման հար­ցը։
Եր­կար վի­ճա­բա­նու­թյուն­նե­րից հե­տո ոչ մի եզ­րա­կա­ցու­թյան չգա­լով՝ հար­ցը հե­տաձգ­վեց ա­նո­րոշ ժա­մա­նա­կով։
Ժո­ղո­վա­կան­նե­րի մի մա­սը պն­դում էր, որ պետք է կազ­մա­կեր­պել մի ընդ­հա­նուր միու­թյուն, իսկ մյուս մասն ա­ռա­ջար­կում էր կազ­մա­կեր­պել զատ-զատ՝ հայ­կա­կան, թուր­քա­կան, ռու­սա­կան դպ­րոց­նե­րի սեկ­ցիա­ներ և միաց­նել մի ընդ­հա­նուր միու­թյան մեջ։
1918թ. կազ­մա­կերպ­վեց Շուշ­վա հա­յոց ե­կե­ղե­ցա­կան ծխա­կան դպ­րոց­նե­րի ու­սուց­չա­կան միու­թյու­նը, ո­րը եր­կու ամ­սից հե­տո հայ­տա­րար­վեց որ­պես ամ­բողջ ՙՂա­րա­բա­ղի հա­յոց ե­կե­ղե­ցա­կան ծխա­կան դպ­րոց­նե­րի ու­սուց­չա­կան միու­թյուն՚։

 

Հայ-թուր­քա­կան խա­ռը հա­մա­գու­մար

 

Ղա­րա­բա­ղում գլուխ էր բարձ­րաց­րել ա­նար­խիան։ Տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կորց­րել էին ի­րենց հե­ղի­նա­կու­թյու­նը։ Սրանք ճիգ ու ջանք էին թա­փում վե­րա­կանգ­նե­լու խախտ­ված կար­գը, ո­րի հա­մար հրա­վիր­վեց մի խա­ռը հա­մա­գու­մար։ Ե­կան հայ և թուրք պատ­գա­մա­վոր­ներ Ղա­րա­բա­ղի և Զան­գե­զու­րի բո­լոր շր­ջան­նե­րից։ Հա­մա­գու­մա­րը տե­ղի ու­նե­ցավ Թե­մա­կան դպ­րո­ցի դահ­լի­ճում։
Հայ և թուրք պատ­գա­մա­վոր­նե­րը հան­դես ե­կան ճա­ռե­րով, որ­տեղ բո­լորն էլ սպառ­նա­լով ՙշեյ­թա­նին՚՝ կոչ էին ա­նում թույլ չտալ եր­կու հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մե­րաշ­խու­թյու­նը խախ­տե­լու և միա­ցյալ ու­ժե­րով պայ­քա­րել՝ վե­րա­կանգ­նե­լու խար­խլ­ված կար­գը։
Հա­մա­գու­մա­րի վեր­ջում ըն­տր­վեց եր­կու ազ­գու­թյուն­նե­րից բաղ­կա­ցած մի խա­ռը գոր­ծա­դիր կո­մի­տե, ո­րը և ոչ մի տեղ չերևաց։

 

Սահ­մա­նա­դիր ժո­ղո­վի
ընտ­րու­թյուն­նե­րը

 

Ա­նար­խիան սան­ձար­ձակ էր դար­ձել։ Բո­լո­րը զգում էին կայ­քի և գույ­քի ա­նա­պա­հո­վու­թյուն։
Միակ հույ­սը մնա­ցել էր Սահ­մա­նա­դիր ժո­ղո­վը, որ սա մի­գու­ցե կա­րո­ղա­նար վե­րա­կանգ­նել դրու­թյու­նը։
Սկս­վե­ցին Սահ­մա­նա­դիր ժո­ղո­վի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Շու­շիում հան­դես ե­կան բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րը, իսկ Ղա­րա­բա­ղի շր­ջան­նե­րում՝ մի­միայն Դաշ­նակ­ցու­թյու­նը։
Այս ձևով կա­տար­վեց ընտ­րու­թյուն­նե­րը ամ­բողջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։