Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՄՆԱԼ ՈՒ ԱՊՐԵԼ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Նոր­շե­նը շր­ջա­նի զար­գա­ցող հա­մայ­նք­նե­րից է և հա­մե­մա­տա­բար քիչ է այս պա­տե­րազ­մից տուժ­վել։ Հա­մայն­քի ե­րի­տա­սարդ ղե­կա­վար Գևորգ Հա­րու­թյու­նյա­նը զար­ման­քով է նշում. ողջ գյու­ղի հա­րա­կից դաշ­տերն ու տա­րածք­նե­րը հր­թի­ռա­կոծ­վել ու հրե­տա­կոծ­վել են, սա­կայն տնե­րը լուրջ վնաս­ներ չեն կրել։

Գյու­ղը մինչև պա­տե­րազ­մը 360 բնա­կիչ ու­ներ՝ 85 ըն­տա­նի­քով։ Պա­տե­րազ­մից հե­տո մեկ ծնունդ են ու­նե­ցել, եր­կու հո­գի մա­հա­ցել են։
Պա­տե­րազ­մի հետևան­քով ու­նեն մեկ զոհ, 6 վի­րա­վոր։
Պա­տե­րազ­մից հե­տո բնա­կիչ­նե­րը լրի­վու­թյամբ, շատ կարճ ժա­մա­նա­կում, վե­րա­դար­ձել են։ Բնակ­չու­թյան ար­տա­հոսք գյու­ղից չկա։ Նոր­շե­նում տրա­մադր­ված են՝ մնալ ու ապ­րել։
Գյու­ղում գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց, սո­վո­րում է 56 ա­շա­կերտ և աշ­խա­տում` 20 ու­սու­ցիչ։ Շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­վա­րար են, մաս­նա­գետ­նե­րից ու­նեն ֆի­զի­կա­յի ու­սուց­չի պա­հանջ։
Հա­մայն­քա­յին կենտ­րո­նին կից կա ա­ռան­ձին մաս­նա­շենք, ո­րի կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման ար­դյուն­քում մոտ ժա­մա­նակ­ներս գյու­ղում կգոր­ծի նաև ման­կա­պար­տեզ։ Ներ­կա­յում 14 ե­րե­խա հա­ճա­խում է Ա­շա­նի ման­կա­պար­տեզ։ Ու­նեն նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 26 ե­րե­խա։
Հա­մայն­քում գրանց­ված է 572հա վա­րե­լա­հող, 13հա տնա­մերձ, 492 հա ա­րո­տա­վայր, 30հա թթայ­գի, 30հա նռան այ­գի, 12հա խա­ղո­ղայ­գի։ Նոր այ­գի­նե­րի հիմ­նադր­ման ուղ­ղու­թյամբ նոր­շեն­ցի­նե­րը քայ­լեր են ձեռ­նար­կում, բայց ջրի պա­կա­սի պատ­ճա­ռով աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը կա­սեց­ված է։
Պա­տե­րազ­մի հետևան­քով մոտ 15հա վա­րե­լա­հող է մնա­ցել հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ, որ­տեղ հիմ­նա­կա­նում ցա­նում էին հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սեր։
Ար­մատ­նե­րով նոր­շեն­ցի Է­դիկ Կա­րա­պե­տյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ մեկ տա­րի ա­ռաջ նոր այ­գի է հիմ­նադր­վել՝ 2.3հա տա­րած­քի վրա տն­կել է 400 թթե­նի ու նվի­րել հա­մայն­քին։
Ցա­վոք, գյու­ղի ջրա­յին պա­շար­ներն ա­պա­հո­վող ար­տե­զյան եր­կու հիմ­նա­կան ջր­հոր­նե­րը մնա­ցել են հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տակ ու դա իր բա­ցա­սա­կան լուրջ ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում. բա­վա­կա­նին պա­կա­սել են թե խմե­լու, թե ո­ռոգ­ման ջրի պա­շար­նե­րը։ Բոս­տան-բան­ջա­րա­նո­ցա­յին կուլ­տու­րա­ներ միայն մշա­կում են տնա­մեր­ձե­րում, ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով մեծ տա­րածք­ներ մշա­կել չեն կա­րո­ղա­նում։
Ա­նաս­նա­պա­հու­թյու­նը հա­մայն­քում միշտ էլ զար­գա­ցած է ե­ղել, այ­սօր էլ այս­տեղ բնակ­չու­թյունն իր հիմ­նա­կան ե­կա­մու­տը ա­նաս­նա­պա­հու­թյամբ է ա­պա­հո­վում։ Հա­մայն­քում կա մոտ 100 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն՝ յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք ու­նի 1-2-ա­կան գլուխ, իսկ 4 հո­գի պա­հում են շատ ա­վե­լի մեծ գլ­խա­քա­նա­կով, ընդ­հա­նուր թվով՝ 300 գլուխ։ Հա­մայն­քում գրանց­ված է 150 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն, ա­ռան­ձին՝ մեծ գլ­խա­քա­նա­կով զբաղ­վում են ե­րեք հո­գի՝ ու­նեն մոտ 850 գլուխ։ Թռչ­նա­բու­ծու­թյուն մեծ քա­նա­կով զբաղ­վում են եր­կու հո­գի։ Մեկ հո­գի զբաղ­վում է մեղ­վա­բու­ծու­թյամբ, ու­նի մոտ 80 փե­թակ։ Այս­տեղ ա­նաս­նամ­թեր­քի ի­րաց­ման խն­դիր չի ե­ղել ու չկա՝ ի տար­բե­րու­թուն այլ հա­մայ­նք­նե­րի։
Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ գյու­ղը մոտ 800 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա է հա­կա­ռա­կոր­դի դիր­քից՝ սահ­մանն ա­նա­սուն չի հա­տել։ Գյու­ղի ա­րոտ­ներն այլ ուղ­ղու­թյամբ են տե­ղա­կայ­ված, այդ պատ­ճա­ռով ա­նա­սուն­ներն ա­ռաջ­նագ­ծին չեն մո­տե­նում։
Նոր­շե­նում 2021թ. բեր­քի տակ կա­տար­վել է 459հա աշ­նա­ցան, ցան­վել է 383հա գա­րի, 76հա ցո­րեն։ Տար­վա ցանքսն ան­նա­խա­դեպ շատ է նախ­կին տա­րի­նե­րի հա­մե­մատ։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը փաս­տը պայ­մա­նա­վո­րում է նրա­նով, որ սեր­մա­ցուն և վա­ռե­լի­քը պե­տու­թյան կող­մից էր տրա­մադր­վել, հիմ­նա­կան վա­րե­լա­հո­ղե­րը պահ­պան­վել են։ Կա­տար­վել է 5հա գար­նա­նա­ցան, հիմ­նա­կա­նում՝ ո­լոռ։ Հույս ու­նեն, որ տա­րին բեր­քա­ռատ կլի­նի։
Գյուղ­տեխ­նի­կա հա­մայն­քում, կա­րե­լի է ա­սել՝ չկա, ու­նեն խոր­հր­դա­յին շր­ջա­նից մնա­ցած 2 ան­սարք տրակ­տոր։ Հո­ղե­րը հարևան՝ Ա­շան գյու­ղի տեխ­նի­կա­յի հաշ­վին են մշակ­վում։
Հա­մայնքն ու­նի մոտ 30հա մա­ցա­ռա­պատ տա­րածք, ո­րը մաք­րե­լու դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի որ­պես վա­րե­լա­հող օգ­տա­գոր­ծել։ Նշ­ված տա­րածք­նե­րում կա նաև դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պար­հի խն­դիր։
Հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րը են­թա­կա են վե­րա­նո­րոգ­ման։ Այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­ված են ի­րա­կա­նաց­նել պե­տա­կան մի­ջոց­նե­րով՝ ըն­թա­ցիկ տա­րում։
Գևորգ Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով՝ ջրի խն­դի­րը դր­վում է բո­լոր աշ­խա­տանք­նե­րի ա­ռանց­քում, ուս­տի ա­ռա­վել քան հրա­տապ է այս խնդ­րի լու­ծու­մը։
10 տան կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի տրա­մադ­րել թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ մնա­ցած բնա­կա­վայ­րե­րից բռ­նա­գաղ­թած բնա­կիչ­նե­րին։ Այդ նպա­տա­կով կա­պի­տալ կվե­րա­նո­րոգ­վի և կհար­մա­րեց­վի նաև գյու­ղի դպ­րո­ցի նախ­կին երկ­հարկ շեն­քը, ո­րը կու­նե­նա մոտ 18 բնա­կա­րան։ Նոր թա­ղա­մաս պետք է հիմն­վի Նոր­շե­նի և Հա­ցիի մեր­ձա­կա տա­րած­քում՝ կկա­ռուց­վի մոտ 100 տուն։ Աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­ված են ի­րա­կա­նաց­նել փու­լե­րով։ Այս ա­մենն, ի­հար­կե, ոգևո­րիչ է, բայց միևնույն ժա­մա­նակ մտա­ծե­լու տե­ղիք է տա­լիս. զբաղ­վա­ծու­թյան խն­դիր պետք է լուծ­վի:
Նոր­շե­նին բա­վա­կա­նին լուրջ ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում գյու­ղից դուրս ապ­րող, ար­մատ­նե­րով նոր­շեն­ցի­նե­րը, ինչն իր զգա­լի դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­նում բնա­կիչ­նե­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման վրա։ Ա­ջակ­ցու­թյու­նը շա­րու­նակ­վել է պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին։ Այն հասց­վել է և դիր­քա­պահ­նե­րին, և խա­ղաղ բնակ­չու­թյա­նը։
ՙՊի­տի պայ­ման­ներ ստեղծ­վեն ապ­րե­լու հա­մար։ Ոչ մի մարդ չի ու­զում իր գե­րեզ­մա­նը, իր տուն ու տե­ղը թող­նել՝ հե­ռա­նալ։ Հենց դպ­րո­ցին` ու­ղիղ հա­կա­ռա­կոր­դի դիրքն է սա­րի վրա­յից նա­յում։ Այս­տեղ մար­դիկ արթ­նա­նում են աչ­քի ա­ռաջ այդ սարն է, ո­րը բո­լոր կե­տե­րից պարզ տե­սա­նե­լի է։ Ա­ռա­ջին պայ­մա­նը մեր ա­պա­հո­վու­թյունն է, մնա­ցած ա­մեն ինչ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հնա­րա­վոր կլի­նի վե­րա­կանգ­նել՚,- ա­պա­գա­յի հետ կապ­ված իմ հարց­մանն ի պա­տաս­խան ա­սում է հա­մայն­քա­պե­տը։