[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րը շա­րու­նա­կում են ա­պա­հո­վել Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ կազ­մա­կեր­պու­մը. այս­պես, ՌԽՀ մամ­ուլի ծա­ռա­յու­թյան տրա­մադ­րած տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն, հու­նի­սի 26-27-ը Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րի կող­մից գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հով­վել է Աս­կե­րա­նի, Շու­շիի, Մար­տու­նու շր­ջան­նե­րում։

2020թ. աշ­նա­նը՝ ղա­րա­բա­ղյան վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, վնաս­վել էին նաև բջ­ջա­յին կա­պի աշ­տա­րակ­նե­րը, ին­չի պատ­ճա­ռով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բազ­մա­թիվ բնա­կա­վայ­րե­րում կա­պը կամ բա­ցա­կա­յում էր, կամ գոր­ծում էր խա­փա­նում­նե­րով։ Ներ­կա­յումս Մար­տա­կեր­տի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վում են բջ­ջա­յին կա­պի աշ­տա­րակ­նե­րի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­ներ։ Եվ անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վում են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը։ Մեկ աշ­տա­րակ ար­դեն տե­ղադր­վել է: Շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­վիթ Ա­ռուս­տա­մյա­նի խոս­քով՝ նոր աշ­տա­րա­կի մի­ջո­ցով Մար­տա­կեր­տի շր­ջա­նի 3 բնա­կա­վայ­րեր կա­պա­հով­վեն բջ­ջա­յին կա­պով ու հա­մա­ցան­ցով։ Հու­նի­սի 27-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ՙSunrise Stepanakert՚ ար­վես­տի փա­ռա­տո­նին ներ­կա էին նաև Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը։ Մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նող Լի­լիթ Հա­կո­բյա­նի խոս­քով՝ փա­ռա­տո­նը նպա­տակ ու­նի ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լու այն փաս­տին, որ մենք շա­րու­նա­կում ենք ապ­րել։
ՙՀենց ար­վես­տը կդառ­նա մեր փր­կա­րար օ­ղա­կը՚,-ա­սաց նա։
Ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­ված էին տար­բեր ժան­րե­րում ստեղ­ծա­գոր­ծող լու­սան­կա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­ներ՝ ռե­պոր­տաժ, բնան­կար, փո­ղո­ցա­յին լու­սան­կար­չու­թյուն և այլն։ Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ներ­կա­յաց­րին նաև ի­րենց լու­սան­կար­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում ար­տա­ցո­լում էին նրանց ա­ռօ­րյան։ Ցու­ցա­հան­դե­սի հետ մեկ­տեղ անց­կաց­վեց նաև ջրա­ներ­կով նկար­չու­թյան վար­պե­տաց դաս ե­րե­խա­նե­րի հա­մար՝ Երևա­նից ժա­մա­նած նկա­րիչ, ջրա­ներ­կի վար­պետ Պե­տո Պո­ղո­սյա­նի հետ։
ՙԵս ե­կել եմ Ստե­փա­նա­կերտ, որ­պես­զի փո­խան­ցեմ գե­ղար­վես­տի հա­ճե­լի, ջերմ մթ­նո­լոր­տը…Օգ­նում եմ ըն­կա­լել ջրա­ներ­կի տրա­մա­բա­նու­թյու­նը, և ինձ հե­տաքր­քիր է՝ ինչ­պես են ե­րե­խա­ներն ու մե­ծերն այն օգ­տա­գոր­ծում՚,-ա­սաց Պ. Պո­ղո­սյա­նը։ Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի սպա­նե­րը պա­տա­նի նկա­րիչ­նե­րին օգ­նում էին նկա­րել։
Նրանց խոս­քով՝ ե­րե­խա­ներն ու­նեն վառ երևա­կա­յու­թյուն, նկա­րե­լու մեծ վար­պե­տու­թյուն։ Խա­ղա­ղա­պահ­նե­րը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­ցին մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին հրա­վե­րի հա­մար։
Հու­նի­սի 28-ին խա­ղա­ղա­պահ­նե­րը հան­դի­պում ու­նե­ցան Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րի հետ. հա­մալ­սա­րանն այժմ տե­ղա­կայ­ված է Ստե­փա­նա­կեր­տի հա­մար 9 դպ­րո­ցում, որ­տեղ անց­կաց­վեց ՙՌուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի գոր­ծու­նեու­թյու­նը՚ թե­մա­յով ին­տե­րակ­տիվ դաս։
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րոն են դի­մել Մար­տու­նու շր­ջա­նի բնա­կիչ­նե­րը՝ Թա­ղա­վարդ հա­մայն­քում, ինչ­պես նաև մեր­ձա­կա գյու­ղե­րում ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հար­ցով, քա­նի որ ջրի պոմ­պա­կա­յանն ու խո­ղո­վա­կա­շա­րը սահ­մա­նագ­ծի մոտ են։ Ռուս սակ­րա­վոր­նե­րը վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րի վայ­րում ի­րա­կա­նաց­րին ստու­գում, ին­չից հե­տո թույ­լատր­վեց ին­ժե­նե­րա­կան տեխ­նի­կա­յի աշ­խա­տան­քը։
Ջրա­տար խո­ղո­վա­կի փո­խա­րի­նու­մը թույլ կտա խմե­լու ջրով ա­պա­հո­վել Մար­տու­նու շր­ջա­նի ա­վե­լի քան 4 հա­զար բնա­կիչ­նե­րի։
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի` Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նա­րա­նին մինչ օրս, դի­մել է 3229 տե­ղա­ցի։ Տե­ղաբ­նակ­նե­րը հիմ­նա­կա­նում խնդ­րում են օգ­նել վե­րա­դարձ­նել գույ­քը Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րից։ Ո­մանք դի­մում են սո­ցիա­լա­կան օգ­նու­թյան, ո­մանք էլ աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վե­լու հար­ցե­րով։ ՙԹեժ գծի՚ կող­մից ըն­դուն­վել է 1670 զանգ, ո­րից 695-ը՝ ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի հա­րա­զատ­նե­րի կող­մից։