[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Աբրահամ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ

(1917թ. փետրվարից մինչև 1918թ. հուլիսի 22)

6.ՏԱՃԿԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՌԸ ԶՈՐԱԳՈՒՆԴԸ ԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ

Տա­ճիկ­նե­րը գրա­վե­լով Շու­շին, նրանց ա­ռաջ­խա­ղա­ցու­մը միառ­ժա­մա­նակ կանգ ա­ռավ։ Այդ նույն ժա­մա­նակ Զան­գե­զու­րում կենտ­րո­նա­ցել էր խո­շոր ռազ­մա­կան ուժ և կու­տակ­վել մեծ քա­նա­կու­թյամբ ռազ­մամ­թերք, ո­րի մի մա­սը պետք է տե­ղա­փո­խեին Ղա­րա­բաղ։ Այն­տեղ էր գտն­վում նաև Անդ­րա­նի­կը, ո­րի ա­նու­նը հաս­տատ հույ­սի ու ոգևո­րու­թյան անս­պառ աղ­բյուր էր հան­դի­սա­նում պա­շար­ված, հու­սա­հա­տա­կան օ­րեր ապ­րող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի աշ­խա­տա­վո­րու­թյան հա­մար։
Այս հան­գա­ման­քը, ընդ­հա­կա­ռա­կը, թուր­քե­րին մեծ մտա­հո­գու­թյուն էր պատ­ճա­ռում։ Նրանք աշ­խա­տում էին ա­րա­գաց­նել ի­րենց տի­րա­պե­տու­թյու­նը ողջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում՝ այդ­պի­սով ցան­կա­նա­լով ա­պա­հո­վել թի­կուն­քը՝ դե­պի Զան­գե­զուր ար­շա­վե­լու հա­մար։
1918թ. աշ­նան սկզբ­նե­րին 150 հո­գուց բաղ­կա­ցած մի գունդ՝ զին­ված գն­դա­ցիր­նե­րով, լեռ­նա­յին եր­կու թն­դա­նո­թով և այլ պա­րա­գա­նե­րով, կազմ ու պատ­րաստ, Շուշ­վա ի­րա­կա­նու­թյան մեջ հայտ­նի Խոս­րով բեկ Ֆո­լա­տո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ դուրս ե­կավ Շու­շուց։ Գն­դին ա­ռաջ­նոր­դում էին եր­կու հայ՝ Հա­ղոր­տի գյու­ղա­ցի Ներ­սես Հեյ­բա­թյա­նը, ո­րը քա­ղա­քի թուր­քա­կան մա­սի ոս­տի­կա­նա­պե­տի (ՙպրիս­տա­վի՚) օգ­նա­կան էր և Խեր­խան գյու­ղա­ցի Ղահ­րա­ման բեկ Ջի­վան­բե­կյա­նը, որն ան­տա­ռա­պե­տի պաշ­տոն ու­ներ։ Դրանք որ­պես վա­րան­դե­ցի­ներ և շատ լավ ծա­նոթ Վա­րան­դա­յի աշ­խար­հագ­րա­կան դիր­քին ու նրա ճա­նա­պարհ­նե­րին՝ գնում էին գն­դի ա­ռա­ջից՝ որ­պես ու­ղե­ցույց­ներ։
Գուն­դը, մտ­նե­լով Շու­շի­քենդ և ոչ մի դի­մադ­րու­թյան չհան­դի­պե­լով, ա­ռաջ է անց­նում դե­պի Տռ­նա­վարզ (այժ­մյան Կար­միր գյու­ղը) և Խաչ­մաչ գյու­ղե­րը։ Գյու­ղե­րում դի­մա­վո­րում են քա­հա­նա­նե­րը՝ ծե­րու­նեի­նե­րի հետ, իսկ ե­րի­տա­սար­դու­թյու­նը, հա­մա­ձայն նա­խօ­րոք տր­ված կար­գադ­րու­թյան, դուրս էր ե­կել գյու­ղե­րից զին­ված ու գաղ­տա­գո­ղի հետևում էր գն­դին։ Գուն­դը ե­րե­կո­յան դեմ կանգ է առ­նում Մսմ­նա գյու­ղի մոտ գտն­վող ՙԳյա­դու­կում՚։ Այդ կե­տից սկիզբ է առ­նում ե­րեք ճա­նա­պարհ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով. նա պետք է գնար Սոս՝ թուր­քա­կան Ղա­ջար գյու­ղի ուղ­ղու­թյամբ և հաս­ներ Կա­րյա­գին ու տե­ղի զո­րագն­դի հետ միա­սին մտ­ներ Հադ­րութ և գրա­վեր տե­ղի զո­րա­նո­ցը, ո­րից հե­տո Շու­շուց, Խան­քեն­դից, Աղ­դա­մից, Կա­րյա­գի­նից, Ջեբ­րա­յե­լից ու Հադ­րու­թից սկ­սեն նվա­ճել ամ­բողջ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը։
Խմ­բի ղե­կա­վար­նե­րը, խոր­հր­դակ­ցե­լով Ղահ­րա­ման բե­կի ու Հեյ­բա­թյա­նի հետ, այլևս չեն շա­րու­նա­կում ի­րենց ճա­նա­պար­հը, ո­րով­հետև մու­թը վրա էր հա­սել և պետք է մտ­նեին Վա­րան­դա­յի սիր­տը, բազ­մա­թիվ հայ գյու­ղե­րի մի­ջով շա­րու­նա­կեին ի­րենց ճա­նա­պար­հը, որ­պի­սի հան­գա­ման­քը խիստ վտան­գա­վոր էր, ուս­տի այդ եր­կու հա­յե­րի խոր­հր­դով ո­րո­շում են գի­շե­րել ի­րեն­ցից մի քա­նի քայ­լի վրա գտն­վող Մսմ­նա գյու­ղում։
Հայ զին­ված ե­րի­տա­սար­դու­թյու­նը, անն­կա­տե­լիո­րեն, քայլ առ քայլ հետևե­լով այդ գն­դին, կանգ է առ­նում ՙԲա­բա­լուն՚ կոչ­ված բարձր սա­րի վրա, ո­րը գտն­վում է Սխ­տո­րա­շեն, Մա­վաս, Հեր­հեր և Խեր­խան գյու­ղե­րով շր­ջա­պատ­ված։
Նույն օ­րը Դի­զա­կի շր­ջա­նի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նի կար­գադ­րու­թյամբ նույն շր­ջա­նի Կարմ­րա­կյուճ գյու­ղա­ցի Աս­լա­նի­կի ա­ռաջ­նոր­դու­թյամբ հե­ծյալ մի գունդ գա­լիս է Ա­մա­րաս վան­քի ուղ­ղու­թյամբ և մտ­նում Ճար­տար գյու­ղը։ Այդ գն­դին միա­նա­լով ՝ ճար­տար­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյու­նը գնում են ու բռ­նում Մա­շա­դի­շեն գյու­ղից վերև գտն­վող բար­ձունք­նե­րը, իսկ Բա­բա­լուն սա­րի բար­ձուն­քի վրա գտն­վող ե­րի­տա­սար­դու­թյունն իջ­նե­լով բռ­նում է Մս­մա­նա­յից ցած գտն­վող՝ դե­պի Ա­մա­րա­սու ձո­րը տա­նող ճա­նա­պար­հը։
Այս­պի­սով եր­կու խմ­բե­րը միա­սին օ­ղա­կում են Մսմ­նա գյու­ղը և սպա­սում ամ­բողջ գի­շե­րը։
Կաճ­կա-ադր­բե­ջա­նա­կան գունդն սւ­սում է ան­կար­գու­թյուն­ներ. մոր­թո­տում են թռ­չուն­նե­րը, ա­վե­րում են մեղ­վա­նոց­ներ և նույ­նիսկ կա­տա­րում բռ­նա­բա­րու­թյուն­ներ։ Այս բո­լո­րի մա­սին ի­րա­զեկ են դառ­նում դրան­ցից մի քա­նի հա­րյուր քայ­լի վրա գտն­վող զին­վոր­նե­րը, ո­րոնք սպա­սում էին լու­սա­նա­լուն։ Նրանք ա­ռա­վո­տյան լու­սա­ծե­գին Հեյ­բա­թյա­նի և Ջի­վան­բե­կյա­նի մի­ջո­ցով ի­մա­նում են, որ ի­րենք շր­ջա­պատ­ված են։

Հեյ­բա­թյանն ա­ռա­ջար­կում է փո­խել ճա­նա­պար­հը՝ փո­խա­նակ գնա­լու դե­պի Ա­մա­րաս՝ գնալ Մուշ­կա­պատ-Հա­ղոր­տի գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ դե­պի Խո­նա­շեն (այժ­մյան Մար­տու­նին) և այն­տե­ղից խճու­ղիով անց­նել Կա­րյա­գին։ Ըն­դուն­վում է Հեյ­բա­թյա­նի ա­ռա­ջար­կը, և գուն­դը կազմ ու պատ­րաստ, զին­վո­րա­կան բո­լոր կա­նոն­նե­րով գյու­ղից դուրս է գնում։
Գն­դից ա­ռաջ գնում էին հե­տա­խույզ­նե­րը, ո­րոնք մի քա­նի րո­պեից հե­տո խփ­վում են։ Եր­կու կող­մից սկս­վում են կրա­կոց­նե­րը։ Գոր­ծում են թն­դա­նոթ­ներն ու գն­դա­ցիր­նե­րը, ճար­ճա­տում են հրա­ցան­նե­րը, բայց թշ­նա­մին ա­ռաջ շարժ­վել չի կա­րո­ղա­նում։ Նա աշ­խա­տում է հայ զին­վոր­նե­րին սար­սա­փա­հար ա­նել իր թն­դա­նոթ­նե­րով, սա­կայն մի­միայն հրա­ցան­նե­րով կռ­վող հա­յե­րը նրան թույլ չեն տա­լիս նեղ օ­ղա­կից դուրս գա­լոււ։
Կռի­վը շա­րու­նակ­վում է ամ­բողջ օ­րը։ Մութն ընկ­նե­լուն պես դա­դա­րում է կռի­վը։ Հա­յե­րը սպա­սում են լույ­սը բաց­վե­լուն։
Աս­լա­նի­կը ետ է քաշ­վում իր դիր­քե­րից և նույն­պես սպա­սում է լու­սա­նա­լուն։ Գի­շեր­վա ժա­մը 12-ին Դի­զա­կի շր­ջա­նից այդ­տեղ է հաս­նում դար­ձյալ մի հե­ծյալ գունդ՝ տու­մե­ցի Թևա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ։ Սա, չս­պա­սե­լով լու­սա­բա­ցին, սկ­սում է հե­տա­զո­տել կռ­վի վայ­րը, ո­րից պարզ­վում է, որ թշ­նա­մին, օգտ­վե­լով մթու­թյու­նից, մտ­նում է մոտ գտն­վող ան­տա­ռը և Ջի­վան­բե­կյա­նի տե­ղին քաջ ծա­նո­թու­թյան շնոր­հիվ ու նրա ա­ռաջ­նոր­դու­թյամբ, Հեյ­բա­թյա­նի հետ միա­սին, նեղ ա­րա­հետ­նե­րով կա­րո­ղա­նում են ջարդ­ված գն­դի մնա­ցորդ­նե­րը այդ­տե­ղով դուրս տա­նել դե­պի Նն­գի գյու­ղը և գի­շե­րով այդ ճա­նա­պար­հով հաս­նել Շու­շի։
Հետևյալ ա­ռա­վո­տյան կռ­վի վայ­րում գտ­նում են 95 դիակ, մի վի­րա­վոր, մի թն­դա­նոթ՝ ո­րոշ մա­սե­րը փչա­ցած վի­ճա­կում, կոտ­րտ­ված սայ­լեր և այլ պա­րա­գա­ներ։ Հա­յե­րից սպան­վել էին 5 հո­գի և վի­րա­վոր­վել 7 հո­գի։
Ամ­բողջ օ­րը տևող թն­դա­նոթ­նե­րի դղր­դյուն­նե­րը խիստ ան­հան­գս­տաց­րել էին Շու­շում գտն­վող տա­ճիկ և ադր­բե­ջան­ցի ղե­կա­վար­նե­րին։ Նրանք կռ­վի վայր են ու­ղար­կում եր­կու քա­հա­նա­յի՝ ստու­գե­լու, թե ի՞նչ է կա­տար­վում այն­տեղ։
Խոս­րով բեկ Ֆո­լա­տո­վը, տեղ հաս­նե­լով, ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րի ա­ռաջ նախ շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նում ի­րենց հա­վա­տա­րիմ՝ այդ եր­կու հայ դա­վա­ճան­նե­րին, ո­րոնք փր­կե­ցին ի­րենց կյան­քը։ Նա միևնույն ժա­մա­նակ, այն կար­ծիքն է հայտ­նում, որ նման մի­ջոց­նե­րով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նվա­ճումն ու հայ ժո­ղովր­դին ծուն­կի բե­րելն անհ­նա­րին է, և ա­ռա­ջար­կում է դի­մել իս­կա­կան պա­տե­րազ­մի։ Նա ա­սում է. ՙՆրանք ծի­ծա­ղում էին մեզ վրա, ու մեր թն­դա­նոթ­ներն ու գն­դա­ցիր­նե­րը գլուխ էին խո­նար­հում նրանց հրա­ցան­նե­րի ա­ռաջ, և մենք մի ամ­բողջ օր չկա­րո­ղա­ցանք մի քա­նի քայլ ա­ռաջ գնալ և ե­թե չլի­նեին մեր այս եր­կու ազ­նիվ բա­րե­կամ­նե­րը, մեզ­նից և ոչ մի զին­վոր այժմ այս­տեղ չէր գտն­վի, ու բո­լորն էլ ոչն­չա­ցած կլի­նեին՚։
Այս փոք­րիկ դեպ­քը մեծ ոգևո­րու­թյուն ա­ռաջ բե­րավ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան մեջ, իսկ հա­կա­ռակ կող­մը ա­վե­լի կա­տա­ղեց ու գա­զա­զեց։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, ի­հար­կե, չէր կա­րող շա­րու­նա­կել իր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը տաճ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան միա­ցյալ ու­ժե­րի դեմ։ Սա­կայն նա ու­րիշ ելք չու­ներ, նա չէր ցան­կա­նում զրկ­վել իր ա­զա­տու­թյու­նից և բռ­նու­թյան ա­նարգ լու­ծը փա­թա­թել իր ՙշլին­քին՚ (վզին)։ Ուս­տի սկ­սեց տեն­դո­րեն պատ­րաս­տու­թյուն­ներ տես­նել՝ գա­լիք ար­հա­վիրք­նե­րին դի­մա­վո­րե­լու, միևնույն ժա­մա­նակ իր հա­յացքն ուղ­ղել դե­պի Զան­գե­զուր, ո­րը Ղա­րա­բա­ղի թի­կուն­քում ի­րեն ա­պա­հով զգա­լով, մատ­նե­րի ա­րան­քով էր նա­յում նրան՝ ա­ռանց ի­րեն հա­շիվ տա­լու, որ ե­թե Ղա­րա­բա­ղը բռ­նագ­րավ­վեց, երկ­րորդ օ­րը պետք է փշ­րեն իր դռ­նե­րը։
Բա­րե­բախ­տա­բար, այս ան­գամ ժպ­տաց Ղա­րա­բա­ղի աշ­խա­տա­վո­րու­թյան բախ­տը։ Դաշ­նա­կից­նե­րը, վերց­նե­լով Դար­դա­նելն ու Պո­լի­սը, տա­ճիկ կա­ռա­վա­րու­թյանն ա­ռա­ջար­կե­ցին ետ քա­շել Ան­դր­կով­կա­սից ի­րենց բա­նակ­նե­րը։ Տա­ճիկ­նե­րը հե­ռա­ցան Ան­դր­կով­կա­սից՝ թող­նե­լով ռազ­մամ­թերք և զին­վո­րա­կան­ներ, ո­րոնք սկ­սե­ցին կազ­մա­կեր­պել ու մար­զել Ադր­բե­ջա­նի բա­նա­կը, իսկ տա­ճիկ գոր­ծա­կալ­նե­րը սկ­սե­ցին ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի թու­նա­վոր­ված ո­գին ա­վե­լի թու­նա­վո­րել հայ ժո­ղովր­դի դեմ։

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 35« 37« 38, 39, 58, 68, 69, 70, 71« 73)

(Հատվածներ Աբրահամ Կիսիբեկյանի ՙՀուշեր՚ գրքից)