Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՍ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ՉԵՄ ԱՅՐՈՒՄ ... Արթուր Թովմասյան

Նոր նախագիծ

Ժողովրդական խոսքն ասում է՝ եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, նրան պաշտոն տուր ու կողքից նայիր...

Ինչպիսի՞ն են մեր պաշտոնյաները, ինչ տեսլականով են տրոփում նրանց սրտերը, ո՞րն է նրանց համար ամենակարևորն այս կյանքում։

Ազատ Արցախ: Նոր նախագիծ: Մեր պաշտոնյաները՝ այլ դիտանկյունիցաշխատանքից դուրս՝ իրենց հիմնական պարտականություններից զատ։ Նախասիրությունների լույսի ներքո կդիտարկենք նրանց ներաշխարհը, բնավորության լավ ու վատ կողմերը, միասին կբացահայտենք թերություններն ու առավելությունները։

Մեր հյուրն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն է։

- Արթուր Բաբկենի, Հայրենիքի ու հայրենասիրության Ձեր բանաձևը։

- Մենք պատերազմական դժվարությունները հաղթահարել ենք ընտանիքով, երկու որդիներով, եղբայրներով, ովքեր բոլորն էլ առաջնագծում էին... 13 օր իմ ավագ որդուց ոչ մի տեղեկություն չունեի, բայց իմ գործընկեր պատգամավորները չեն զգացել թե ինչ ապրումների մեջ եմ եղել ես։ Նոյեմբերի 10-ին, չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից մեկ օր անց, կինս զանգեց, թե մեքենան ուղարկիր գալիս ենք, իմ պատասխանը հետևյալն էր՝ ոչ մի մեքենա, ինչպես ժողովուրդը գալիս է, դուք էլ այդպես եկեք։ Մայրս Ստեփանակերտից տարհանվել էր նոյեմբերի 7-ին, այն էլ մի կերպ, չէր ուզում գնալ։ Նոյեմբեր ամսին ես ԱԺ ոչ մի նիստ չգումարեցի, որովհետև այն օրենքների նախագծերը, որոնք ԱԺ-ում էին ոչ մեկը նոր իրողությանը չէր համապատասխանում։ Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիք պաշտպանելը մասնագիտություն... Իմ բառապաշարում վաղուց հայրենասիրություն բառը չկա, ես այն փոխարինել եմ հայրենապաշտությամբ։ Այս պահի դրությամբ ինչքան մարդ է ապրում Արցախում, ինձ համար նրանք բոլորն էլ հայրենապաշտներ են։ Իսկ հայրենասերներն ինձ համար այն արցախցիներն են, որոն գտնվում են Արցախի սահմաններից դուրս, բայց Արցախը չեն մոռանում և իրենց ներդրումներով ու բարեգործությամբ ձեռք են հասցնում, օգնում ու սատար կանգնում։ Ողջ հայությունն է կորցրել Արցախի երեք քառորդը, ամեն օր ես հանդիպում եմ մարդկանց հետ, որոնք ինձ ասում են թե ինչե՜ր են կորցրել, իսկ ես նրանց ասում եմ՝ ես հայրենիք եմ կորցրել, որտեղ քո այգիներն են ու մենք միասին հայրենիք ենք կորցրել։ 44 – օրյա դժոխքից հետո մենք հայտնվել ենք խավարի մեջ, իսկ խավարին միշտ հաջորդում է լույսը։

- Ի՞նչ է պաշտոնը Ձեզ համար։

- Ցանկացած մարդ, լինի պաշտոնյա, թե ոչ պաշտոնյա, մասնագետ, թե... առաջին հերթին պետք է ազնիվ լինի Աստծո առաջ, իսկ այն մարդկանց, կամ մարդուն ում վստահում է, երբեք չպիտի դավաճանի, նույնը և՝ չդավաճանի պաշտոնին։ Այո մենք ականատես ենք, որ որոշ պաշտոնյաներ պաշտոն ստանալով,  նույնիսկ քայլվածքն են փոխում։ Այդ գայթակղությանը շատերը չեն դիմանում, ուղղակի պիտի կարողանաս մնալ այնպիսին, ինչպիսին որ մինչև պաշտոն ստանալդ էիր։ Իսկ քո մասին խոսել, վկայել կարող են միայն բարի գործերդ ու լուռ նվիրումդ։ Իմ պարագայում, պատգամավորն այն կամուրջն է, որը պիտի ժողովրդին հուզող հարցերը, նրա հոգսերն ու խնդիրները ներկայացնի կառավարությանը։

 Սիրվարդ Մարգարյանի hարցազրույցն ամբողջությամբ՝  ,,Ազատ Արցախ,,  թերթի հուլիսի 10-ի համարում և Artsakhtert. com կայքում