[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ՝ ՆՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ 

Ստեփանակերտում արտաքին լուսավորման համակարգի լուսատուների արդիականացման աշխատանքներ են ընթանում:

<<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի գլխավոր մասնագետ` Զորի Ղազարյանը տեղեկացրեց, որ 250 վոլտանոց հին լուսատուները փոխարինվում են ժամանակակից լուսադիոդային <<ֆերոն>> տեսակի 100 վոլտ էներգախնայող լուսատուներով:

-Մայրաքաղաքի փողոցներում նոր լուսատուների տեղադրման գործընթացն արդեն իրականացվել է մոտ 40 տոկոսով: Զուգահեռ` վերանորոգվում են նաև խոտանված լուսատուները: Քաղաքի արտաքին լուսավորման համակարգի փոխարինման արդյունքում կունենանք ավելի էֆեկտիվ լուսավորություն, այն նաև առավելություն կտա էներգախնայողության ապահովման հարցում,- ասաց Ղազարյանը` հավելելով, որ ներկայում հին լուսատուների փոխարինման աշխատանքներն ընթանում են Ստեփանակերտի Սասունցի Դավիթ, փողոցում, որից հետո կշարունակեն Բագրատ Ուլուբաբյան, Մարտունի և Դավիթ Բեկ փողոցներում:

Պատասխանատուի խոսքով` Ստեփանակերտի արտաքին լուսավորման համակարգի լուսատուների փոխարինման աշխատանքները նախատեսում են ամբողջական ավարտին հասցնել մինչև 2025թ.-ը: