Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՍԵԼ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի կող­մից Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Ա. Մկրտ­չյան 4/5 հաս­ցեում 2021թ. մար­տին բաց­վեց Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նա­րան, ինչ­պես նաև սկ­սեց գոր­ծել (047946194) հե­ռա­խո­սա­հա­մա­րով թեժ գիծ։

Ընդու­նա­րա­նի հիմ­նա­կան խն­դիր­ներն են՝ մար­դա­սի­րա­կան և հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյան ցու­ցա­բե­րում, ան­հետ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց ո­րոն­ման հա­մար տվյալ­նե­րի հա­վա­քագ­րու­մը, աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման և բնակ­չու­թյա­նը հու­զող այլ հար­ցե­րի շուրջ խոր­հր­դատ­վու­թյու­նը, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցի­նե­րի դի­մում­նե­րի դի­տար­կու­մը և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ այդ խն­դիր­նե­րի օ­պե­րա­տիվ լու­ծու­մը: Ըն­դու­նա­րա­նի բաց­ման պա­հից առ այ­սօր ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վել է 3450 տե­ղիա­ցի բնա­կիչ:
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նից մեզ հա­ղոր­դե­ցին, որ քա­ղա­քա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում դի­մում են այս պա­հի դրու­թյամբ Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րից գույ­քի, գյուղ­տեխ­նի­կա­յի վե­րա­դարձ­ման հար­ցե­րով: Ա­մե­նա­սուր հար­ցե­րից են շա­րու­նա­կում մնալ` ան­հետ կո­րած­նե­րի ո­րո­նում­նե­րը, հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րի ժա­մա­նակ վնաս­ված տնե­րի վե­րա­կանգ­նու­մը, ինչ­պես նաև փախս­տա­կան­նե­րին ու ըն­տա­նի­քի ան­դամ կորց­րած­նե­րին հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բե­րու­մը: 696 դի­մում կապ­ված էր ան­հետ կո­րած­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լու հետ: Ընդ­հա­նուր առ­մամբ, ՙթեժ գիծ՚ զան­գա­հա­րել է 1715 մարդ:
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցուց­չի խոս­քով՝ ա­մեն օր Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նա­րան է դի­մում մոտ 60 մարդ, այդ թվում՝ զան­գա­հա­րե­լով ՙթեժ գծին՚: Հեր­թա­պահ սպա­նե­րը ճշ­տում են խնդ­րի բնույ­թը, ե­թե այն առ­նչ­վում է ան­հետ կո­րած­նե­րին, ա­պա հա­րա­զատ­նե­րից տե­ղե­կու­թյուն­ներ են հա­վա­քագր­վում, օ­րի­նակ՝ ո՜՞ր հնա­րա­վոր շր­ջա­նում կա­րող էր կո­րած լի­նել զին­ծա­ռա­յո­ղը, ար­ձա­նագր­վում են կոն­տակ­տա­յին տվյալ­նե­րը: Բո­լոր հար­ցում­նե­րը գրանց­վում են, մուտ­քագր­վում տվյալ­նե­րի բա­զա և փո­խանց­վում հա­մա­տեղ ո­րո­նո­ղա­կան խմ­բե­րին։ Ան­հետ կո­րած­նե­րի ո­րոն­ման մի­ջո­ցա­ռում­ներն այ­նու­հետև ի­րա­կա­նաց­վում են Ռուս խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի զին­ծա­ռա­յող­նե­րի, Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի, հայ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան կող­մե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից ։
Ռուս խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը պար­բե­րա­բար հաս­ցեա­կան մար­դա­սի­րա­կան ակ­ցիա­ներ են ի­րա­կա­նաց­նում բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի կող­մից, ո­րոնց ըն­թաց­քում կա­րի­քա­վոր­նե­րին տրա­մադր­վում է ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րեր, դե­ղա­մի­ջոց­ներ, խո­հա­նո­ցա­յին պա­րա­գա­ներ, ման­կա­կան հա­գուստ և խա­ղա­լիք։ Այս­պես, հեր­թա­կան մար­դա­սի­րա­կան բժշ­կա­կան ակ­ցիան օ­րերս կազ­մա­կերպ­վեց Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վանք գյու­ղում։ Հա­մայն­քա­պե­տա­րա­նը ռուս զին­վո­րա­կան բժիշկ­նե­րի այ­ցին ըն­դա­ռաջ, նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ էր ի­րա­կա­նաց­րել տե­ղի հի­վան­դա­նո­ցում՝ բնակ­չու­թյան ըն­դու­նե­լու­թյունն ու ո­րա­կյալ բու­ժօգ­նու­թյան ցու­ցա­բե­րու­մը պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
ՙՀա­մայնքն ու­նի 1400 բնա­կիչ և 160 տե­ղա­հան­ված։ Մեր հի­վան­դա­նո­ցում բժիշկ­ներ չկան, ու­նենք միայն բուժ­քույ­րեր։ Բժիշկ­նե­րի պա­կա­սը շատ է զգաց­վում։ Շնոր­հա­կալ ենք խա­ղա­ղա­պահ­նե­րին օգ­նու­թյան հա­մար՚,-ա­սում է Վան­քի փոխ­հա­մայն­քա­պետ Սեր­գեյ Բաղ­րա­մյա­նը։
Ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քում հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տի բժիշկ­նե­րը գյու­ղի բնա­կիչ­նե­րին ցու­ցա­բե­րում են խոր­հր­դատ­վա­կան և մաս­նա­գի­տաց­ված բու­ժօգ­նու­թյուն։
Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը ռու­սա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից 2 տոն­նա դե­ղո­րայք են փո­խան­ցել տե­ղի հի­վան­դա­նո­ցին։ Հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րին և տե­ղի կա­րի­քա­վոր բնա­կիչ­նե­րին, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վե­ցին պա­րե­նա­յին փա­թեթ­ներ, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­ներ, տաք շո­րեր և ման­կա­կան խա­ղա­լիք­ներ։
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­ներն անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րով շա­րու­նա­կում են ուխ­տա­վոր­նե­րին և բնա­կիչ­նե­րին ու­ղեկ­ցել քրիս­տո­նեա­կան սր­բա­վայ­րեր։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի տե­ղա­կայ­ման վայ­րում լայն թա­փով ըն­թա­նում են ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը:
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րը շա­րու­նա­կում են նպաս­տել Շու­շիի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ կազ­մա­կերպ­մա­նը։
Ան­ցյալ շա­բաթ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի կող­մից Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնձ­րիս­տան գյու­ղում անց­կաց­վեց ՙՌու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան Զին­ված ու­ժե­րի Խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը՚ թե­մա­յով ին­տե­րակ­տիվ դաս, ո­րին ներ­կա էր 29 ա­շա­կերտ։ Աս­կե­րան քա­ղա­քի Էդ. Բար­սե­ղյա­նի ան­վան թիվ 1 հան­րակր­թա­կան դպ­րո­ցում Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­ներն անց­կաց­րին կի­նո­դի­տում և քն­նար­կում։