[ARM]     [RUS]     [ENG]

MEDIAՍԱՀՄԱՆ. ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ ԱՐՑԱԽՈՒՄ

 

MEDIAսահման նախագծով մեդիագրագիտության դասընթացներ կկազմակերպվեն Արցախի առաջնագծամերձ գյուղերում: ՙԱզատԱրցախՙՙ-ի թղթակցի հարցերի նպատասխանում է Mediaսահման նախագծի հեղինակ Վաչե ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։

 - Ինչպե՞ս առաջացավ մտահղացումը:

-Գաղափարն ինձ մոտ է առաջացել: Քանի որ Սարուշենում եմ բնակվում ու Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքներում տարբեր ծրագրեր եմ իրականացնում հասկացա, որ լուրջ խնդիր կա մեդիագրագիտության, և որ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը երիտասարդների  ու պատանիների միջոցով  մեդիագրագիտություն տարածելն է ու բնակչության մոտ դրա աստիճանը  բարձրացնելը:

- Ովքե՞ր են ընդգրկված որպես մասնակից և դասընթացավարներ:

-Մասնակիցները մարդիկ են, ովքեր տարբեր ծրագրերում աջակցել են ինձ, իրենց համայնքում՝ զինվորներին, նրանք՝  ովքեր սիրում են իրենց համայնքը՝ Սարուշենից,Կարմիր Շուկայից, Թաղավարդից: 4 հոգի ընտրվել են Ստեփանակերտից, ովքեր քիչ թե շատ մեդիագրագիտության ոլորտում փորձ ունեն և կարող են մյուսներին օգնել: 15 հոգանոց թիմը 5 օր վերապատրաստվել է Երևանում՝ տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոներում, տարբեր առաջատար մասնագետների մոտ:Հիմա թիմը վերադարձել է Արցախ ու սահմանապահ համայնքներում՝ Սարուշենում, Կարմիր շուկայում, Թաղավարդում, հավանաբար նաև Սոսում եռօրյա դասընթացներ է  իրականացնելու:

- Ի՞նչ ֆորմատով է նախագիծն  իրականացվելու:

-Թիմի յուրաքանչյուր անդամ  Երևանում  մասնագիտացել է մեդիագրագիտության ոլորտում:Ներկայումս փորձնական ժամանակաշրջանում ենք, անընդհատ հանդիպումներ ենք կազմակերպում ու նախապատրաստվում եռօրյա դասընթացներին, որոնք կմեկնարկեն այս շաբաթ: Դասընթացներին մասնակցելու են վերոնշյալ  համայնքներից պատանիներ, ովքեր  ընտրվելու են մրցութային կարգով: Մասնակիցները սովորելու են ֆոտո և վիդեո արվեստ, վիդեոմոնտաժ, բլոգի  վարում: Հայաստանի տարբեր հեռուստա և ռադիոընկերություններից արդեն առաջարկներ կան՝ մեր լավագույն տեսանյութերը,  որոնք կպատմեն պատանիների մասին  կամ պատանիներն իրենք կպատմեն իրենց համայնքի մասին, եթեր հեռարձակելու՝ ինչը մեզ համար և° նորություն է, և° հնարավորություն: Նախագիծը մասամբ ֆինանսավորում է Եվրասիա համագործակցության հիմնադրամը:

-Նախագծիհիմնականնպատակը:

-Ծրագրի նպատակը մեծ է: Առաջինը պատանիների միջոցով ցույց տալ, որ Արցախն ապրում է, 2-րդ՝ մեդիագրագիտության մակարդակը բարձրացնել, որովհետև բոլոր մասնակիցները տեղեկությունների ստուգման համար շատ  գործիքներ են սովորելու: Պետք է գտնենք պատանիների, ովքեր լսելի կդարձնեն Արցախի ձայնը, անընդհատ կխոսեն Արցախի մասին և տարբեր ծրագրերի կանդրադառնան:

-Որքանո՞վ էր զգացվում նման նախաձեռնության անհրաժեշտությունը:

-Նախաձեռնության անհրաժեշտությունը շատ է նկատվում, որովհետև այս համայնքների բնակիչներն անընդհատ մեդիատեռորի են ենթարկվում, անընդհատ ապատեղեկատվություն է պտտվում  այդ համայնքները թշնամուն հանձնելու մասին: Այս համայնքներում նաև ճանապարհն է  ընդհանուր թշնամու հետ  և անընդհատ խնդիրներ են առաջանում: Մեր նպատակները մի քանիսն են՝ ցույց տալ, որ Արցախն ապրում է, պատանիներին մոտիվացնել և ցույց տալ, որ իրենց համայնքում բնակվելով կարող են մեկ լուսանկարով, մեկ տեսանյութով կամ մեկ տեքստով աշխարհին պատմել իրենց համայնքի մասին: Մենք հստակ նպատակ ունենք և լուրջ ու մարտական ենք տրամադրված: Սա ուղղակի ծրագիր չէ. մենք պետք է օգնենք պատանիներին, որ հայտնվեն հայաստանյան կամ նույնիսկ աշխարհի լավագույն հարթակներում:Ստեղծել ենք նաև մեծ մեդիապորտալ Facebook, Instagram սոցցանցերում ու YouTube-յան ալիքում:

 

Հարցազրույցը՝ Լուսինե ՇԱԴՅԱՆԻ