Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԵՐԵՆ` ՀՈՎՀԱՆՆԵՍ, ՌՈՒՍԵՐԵՆ` ՎԱՆՅԱ, կամ` ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ ՀԱՅ ԿՆՈՋԸ

 

Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը և հա­տուկ նշա­նա­կու­թյան բժշ­կա­կան ջո­կա­տի ռազ­մա­կան բժիշկ­նե­րը հու­մա­նի­տար-բժշ­կա­կան ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում օ­րերս այ­ցե­լե­ցին Մար­տա­կեր­տի շր­ջան: Այս ան­գամ այ­ցը փոքր-ինչ տար­բեր­վեց Ար­ցա­խում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող հա­ման­ման ակ­ցիա­նե­րից:

Բանն այն է, որ հենց այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տի բժիշկ­նե­րը տե­ղի բնակ­չու­թյան հա­մար խոր­հր­դատ­վու­թյուն և բուժ­զն­նում էին անց­կաց­նում, նրանց զան­գե­ցին Մար­տա­կերտ քա­ղա­քի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցից և օգ­նու­թյուն խնդ­րե­ցին: Բու­ժօգ­նու­թյան հա­մար Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց էր դի­մել հղի կին` եր­կուն­քի ցա­վե­րով: Անհ­րա­ժեշտ էր ի­րա­կա­նաց­նել Կե­սա­րյան հա­տում: Դժ­բախ­տա­բար, հի­վան­դա­նո­ցում հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ չկար, ուս­տի ո­րոշ­վեց օգ­նու­թյուն խնդ­րել Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի գոր­ծըն­կեր­նե­րից: Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ Լու­սի­նե Իս­կան­դա­րյա­նի խոս­քով` ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը միան­գա­մից ար­ձա­գան­քե­ցին խնդ­րան­քին և շտա­պե­ցին հի­վան­դա­նոց: ՙՄենք նեո­նա­տո­լոգ չու­նեինք, բայց, բա­րե­բախ­տա­բար, հա­տուկ նշա­նա­կու­թյան բժշ­կա­կան ջո­կա­տի ռազ­մա­կան բժիշկ­նե­րի մեջ կար ա­նես­թե­զիո­լոգ: Նրա օգ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­րինք Կե­սա­րյան հա­տում: Ա­մեն ինչ բա­րե­հա­ջող ա­վարտ­վեց: Շնոր­հա­կալ ենք Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի մեր գոր­ծըն­կեր­նե­րին: Նրանց օգ­նու­թյան շնոր­հիվ ա­մեն ինչ ժա­մա­նա­կին հասց­րինք՚,-ա­սել է բժիշ­կը:
Հա­մա­ձայ­նեք, որ ռազ­մա­կան բժիշկ­նե­րի պրակ­տի­կա­յում ծնն­դա­բե­րու­թյան, հատ­կա­պես Կե­սա­րյան հատ­ման դեպ­քե­րը հազ­վա­դեպ երևույթ են: Դա հաս­տա­տեց նաև Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի հա­տուկ նշա­նա­կու­թյան բժշ­կա­կան ջո­կա­տի բժիշկ-ա­նես­թե­զիո­լոգ Ա­նա­տո­լի Ա­խապ­կի­նը. ՙԲժշ­կա­կան ջո­կա­տի հա­մար սա ծնն­դա­բե­րու­թյան ա­ռա­ջին դեպքն է, ին­չը ռազ­մա­կան բժշ­կու­թյան մեջ հա­ճախ չի լի­նում: Կե­սա­րյան վի­րա­հա­տու­թյամբ ծնուն­դը սո­վո­րա­բար ըն­դու­նում է ման­կա­բույժ-նեո­նա­տո­լո­գը: Իմ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյունն սկ­սել եմ որ­պես ման­կա­կան ա­նես­թե­զիո­լոգ, աշ­խա­տում էի և՜ նո­րա­ծին­նե­րի, և՜ փոքր ե­րե­խա­նե­րի հետ: Անհ­րա­ժեշ­տու­թյուն կար աշ­խա­տե­լու ոչ միայն որ­պես ա­նես­թե­զիո­լոգ, նաև՝ նեո­նա­տո­լոգ:
Մայ­րը նո­րա­ծին որ­դուն դեռ վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում ան­վա­նա­կո­չել է Հով­հան­նես: Ե­րե­խան ծն­վել է 4 կգ 250գ քա­շով, 49սմ հա­սա­կով՚:
Ա­կա­մա­յից հի­շե­ցի խոր­հր­դա­յին շր­ջա­նի` «Լավ տղաե հին բա­րի եր­գը (ե­րաժշ­տու­թյու­նը` Ա. Դո­լու­խա­նյա­նի, խոս­քը` Լ. Նեկ­րա­սո­վի)` «Լա՜վ տղա, ա՜յ լավ տղա, ի՞նչ է ա­նունդ: Հա­յե­րեն` Հով­հան­նես, ռու­սե­րեն` Վա­նյաե:
Նշենք, որ տղան ըն­տա­նի­քի վե­ցե­րորդ զա­վակն է: Ա­վագ դուստ­րը 18 տա­րե­կան է, մյուս հին­գը որ­դի­ներ են: Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մորն ու նո­րած­նին տրա­մադ­րե­ցին նվեր­ներ` սա­վան­ներ, խա­ղա­լիք­ներ և այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ:
Ընդ­հա­նուր առ­մամբ, ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քում հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տի բժիշկ­նե­րը խոր­հր­դատ­վա­կան և նեղ մաս­նա­գի­տա­կան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­ռաջ­նագ­ծա­մերձ գյու­ղե­րի 52 բնակ­չի:
Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը մար­դա­սի­րա­կան ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին, հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րին և կա­րի­քա­վոր բնա­կիչ­նե­րին տրա­մադ­րե­ցին պա­րե­նա­յին փա­թեթ­ներ, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րեր, հա­գուստ և խա­ղա­լիք­ներ:
ՙԱԱ՚