[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ՝ ՈՐՊԵՍ ԱՄՐՈՑ-ԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

(Ք.Ա. 1-ին հազարամյակից մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը)
(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86«)
(Հատված
Վահրամ Բալայանի գրքից)

Շուշիի հա­րա­վարևե­լյան ծայ­րա­մա­սում՝ Ա­վան հա­րյու­րա­պե­տի դղյա­կից շուրջ 100մ հյու­սիս-արևմուտք, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­վել է վաղ քրիս­տո­նեա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նին պատ­կա­նող դամ­բա­րա­նա­դաշտ, ո­րը կա­րոտ է խոր ու հա­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյան։ Կար­ծում ենք, որ այդ դամ­բա­րան­նե­րի պե­ղում­նե­րը նոր լույս կսփ­ռեն 4-9-րդ դա­րե­րի Շու­շիի սա­րա­հար­թի բնիկ­նե­րի կյան­քի կեն­ցա­ղի, սո­վո­րույթ­նե­րի վրա։
Վաղ և մի­ջին դա­րե­րում Շու­շիի սա­րա­հար­թում տե­ղա­կայ­ված ամ­րոց բնա­կա­տե­ղի­նե­րի մա­սին ճիշտ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու, նրանց ու­նե­ցած դերն ու նշա­նա­կու­թյու­նը հան­գա­մա­նո­րեն վեր հա­նե­լու հա­մար կարևոր է նաև քն­նու­թյան նյութ դարձ­նել ներ­կա­յիս քա­ղա­քին հա­րող բեր­դե­րին ու բնա­կա­վայ­րե­րին առ­նչ­վող ո­րոշ հար­ցեր։
Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում Կար­կառ քա­ղա­քը, ո­րը 2012թ. հայտ­նա­բե­րել են պատ­մա­բան Ս. Սարգ­սյա­նը և հնա­գետ Գ. Սարգ­սյա­նը։ Վեր­ջինս մի քա­նի տա­րի պե­ղում­ներ է կա­տա­րել նո­րա­հայտ հնա­վայ­րում։
Քա­ղա­քը գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տի և Շու­շիի միջ­նա­մա­սում՝ Կար­կառ գե­տի ձախ ա­փին, դե­պի Շոշ-Սա­րու­շեն-Կար­միր Շու­կա տա­նող ավ­տո­մայ­րու­ղու աջ եզ­րին գտն­վող ան­տա­ռա­պատ լան­ջի վեր­նա­մա­սում, ծո­վի մա­կերևույ­թից 950-1015 մ բարձ­րու­թյամբ։ Նրա միջ­նա­բեր­դի բլ­րի գա­գա­թը (աշ­խար­հագ­րա­կան կոոր­դի­նատ­ներն են N 39 47 09,0, E 46 46 01,5 ծո­վի մա­կերևույ­թից 1015մ) գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տի ՙՄա­զի՚ կամր­ջից ու դար­պաս­նե­րից՝ 2600 մ հյու­սիս-արևելք, ա­զի­մուտ՝ 30 աս­տի­ճան։
Կար­կառն իր մեջ ընդ­գր­կում է շուրջ 40 հա տա­րածք։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ քա­ղա­քը կազմ­ված է ե­ղել միջ­նա­բեր­դից, բուն քա­ղա­քից, ո­րը նույն­պես պարս­պա­պատ­ված էր։ Այդ ա­մե­նի հետ­քերն ա­ռայ­սօր պահ­պան­վում են։ Պա­տա­հա­կան չէ, որ Կար­կա­ռի հարևան գյու­ղե­րի բնա­կիչ­ներն այդ տե­ղանքն ան­վա­նում են ՙԹըք­վե­րեն (Թա­գա­վո­րի) տեղ՚։ Քա­ղա­քի հա­րա­վա­յին պարս­պա­պա­տը ՙկիկ­լո­պյան՚ շար­վածք ու­նի, ո­րի հարևա­նու­թյամբ հայտ­նա­բեր­վել է նաև եր­կա­թե դա­րաշր­ջա­նին վե­րա­բե­րող խե­ցե­ղեն։ Ա­սել կու­զի՝ 6-րդ դա­րում պար­սից ար­քա Խոս­րով Ա­նու­շիր­վա­նը Կար­կա­ռը վե­րա­կա­ռու­ցել և ա­վե­լի է հզո­րաց­րել։ Ի դեպ, նույն ձևով են վար­վել նաև Շու­շիի նկատ­մամբ 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին Փա­նահ և Իբ­րա­հիմ խա­նե­րը, ին­չու չէ, նաև Ար­ցա­խի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րին հե­տա­գա­յում տի­րա­ցած քոչ­վոր ցե­ղե­րը։

Հարկ է նշել, որ Խոս­րով Ա­նու­շիր­վա­նի կող­մից Կար­կա­ռի կա­ռուց­ման մա­սին ա­ռա­ջի­նը հի­շա­տա­կել է աշ­խար­հա­գետ Իբն Խոր­դադ­բե­հը, որն ապ­րել է 820-912 թվա­կան­նե­րին։ Բնա­կա­նա­բար, Սա­սա­նյան գա­հա­տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Խոս­րով 1-ի ժա­մա­նակ­նե­րից չորս դար անց ա­րաբ պատ­մի­չը չէր կա­րող խո­րա­մուխ լի­նել փաս­տե­րի մեջ և ճշ­մար­տա­ցիո­րեն ներ­կա­յաց­նել քա­ղա­քի կա­ռուց­ման նա­խաս­կիզ­բը։
Կար­կա­ռի կա­ռուց­ման մա­սին ի­րենց գոր­ծե­րում հի­շա­տա­կում են նաև 9-րդ դա­րի ա­րա­բա­գիր պար­սիկ աշ­խար­հա­գետ Իբն ալ-Ֆա­կի­հը և ա­րաբ մա­տե­նա­գիր Յա­կուտ ալ-Հա­մա­վին։
13-րդ դա­րի վրաց ա­նա­նուն ժա­մա­նա­կա­գի­րը պատ­մում է, որ 1200-ա­կան թվա­կան­նե­րին Զա­քա­րե Եր­կայ­նա­բա­զու­կի գլ­խա­վո­րու­թյամբ վրա­ցա­կան զոր­քե­րը Գե­ղար­քու­նի­քից ան­ցան Խա­չեն և, ճա­նա­պար­հին ա­վե­րե­լով ա­մեն ինչ, հա­սան մինչև Կուր գե­տի ա­փե­րը։ Ժա­մա­նա­կա­գի­րը, ներ­կա­յաց­նե­լով ար­շա­վան­քի հետ վե­րա­դար­ձի ողջ ըն­թաց­քը, խո­սում է նաև Խա­չե­նի Կար­կառ քա­ղա­քի մա­սին։ Նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի պատ­միչ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցին Ներ­քին Խա­յե­նի մեծ իշ­խան Հա­սան Ջա­լա­լի հայ­րե­նի կալ­վածք­ներ (այ­սինքն՝ բնա­կա­վայ­րեր-Վ.Բ.) են հա­մա­րում Ջրա­բեր­դը, Ա­կա­նան և Կար­կա­ռը։ Վե­րո­հի­շյալ բեր­դա­քա­ղա­քը տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար այն­քան կարևոր տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ, որ բնա­կա­վայ­րի տե­րե­րը դա­րե­րի ըն­թաց­քում նրա շր­ջա­պա­տում ստեղ­ծել էին ամ­րոց-զո­րա­կա­յան­ներ, դի­տա­կե­տեր։ Կար­կա­ռի միջ­նա­բեր­դի հյու­սի­սարևմտյան մա­սում՝ Շու­շիի մա­տույց­նե­րում, ՙՎըշ­կի՚ կոչ­ված բլ­րի վրա, Շու­շիից Ստե­փա­նա­կերտ իջ­նող ճա­նա­պար­հի աջ եզ­րին, կա­ռուց­ված է ե­ղել ամ­րոց-զո­րա­կա­յան։ Այն ոչ միայն Կար­կա­ռի, այլ նաև Շու­շիի հա­մար ա­ռա­ջա­պահ պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցի դեր ու­ներ։ Կար­կա­ռի միջ­նա­բեր­դից հյու­սիս, նույ­նա­նուն գե­տի աջ ա­փին՝ ԼՂՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­շեն­քի հան­դի­պա­կաց բլ­րին, տե­ղա­կայ­ված էր ՙՄե­լի­քեն դուզ՚ ամ­րոց-զո­րա­կա­յա­նը։
Քա­ղա­քի հա­րա­վա­յին մա­տույց­նե­րը հս­կում էր միջ­նա­բեր­դից ըն­դա­մե­նը 370 մ հե­ռա­վո­րու­թյան վրա բարձր բլ­րի գա­գա­թին կա­ռուց­ված դի­տա­կետ աշ­տա­րա­կը։ Արևել­քից քա­ղա­քը պաշտ­պա­նում էին Կար­կառ գե­տի աջ ա­փի բար­ձուն­քին՝ ՙՇա­ղոտ՚ կոչ­ված գյու­ղա­տե­ղիում հիմն­ված ամ­րու­թյուն­նե­րը։
Գտն­վե­լով Շու­շիի կիր­ճի պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի ա­ռաջ­նա­մա­սում՝ Կար­կա­ռը մինչև 14-րդ դա­րը կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­ցել դե­պի լեռ­նաս­տա­նի խոր­քե­րը թա­փան­ցե­լու փորձ կա­տա­րող քոչ­վոր ցե­ղե­րի ու զավ­թո­ղա­կան նկր­տում­ներ ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած ար­շա­վանք­նե­րի դեմ։
Կար­կա­ռի հարևա­նու­թյամբ, Շու­շի քա­ղա­քին հան­դի­պա­կաց, դե­պի կիր­ճը ձգ­վող թեք սա­րա­լան­ջին է գտն­վում Ար­ցա­խի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից մե­կը՝ Շո­շը։ Ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան­նե­րում ո­րոշ տե­ղե­կու­թյուն­ներ են պահ­պան­վել գյու­ղի մա­սին։ 15-րդ դա­րի ձե­ռագ­րե­րից մե­կում գյու­ղը հիշ­վում է ոչ թե Շոշ, այլ Շու­շու ձևով. ՙԳրե­ցաւ աս­տուա­ծա­գիծ սուրբ ա­վե­տա­րանս ձե­ռամբ յոգ­նա­մեղ և ա­պի­կար գր­չի տեր Մա­նուե­լի ի թուա­կա­նու­թեանս հա­յոց ՊՀԷ (1428) ի յա­խար­հիս Ա­ղուա­նից, ի վի­ճակս Ա­մա­րա­սայ, ի գեղս Շու­շու կո­չե­ցեալ…՚։ Մեկ և կես դար անց մեկ այլ ձե­ռագ­րի հի­շա­տա­կա­րա­նում գյու­ղը ան­վան­ված է Շուի­շոյ։ Հի­շա­տա­կա­րա­նում աս­ված է. ՙ…խնա­մաւք նո­րին կա­տա­րե­ցի զմաք­րա­փայլ Ա­ւե­տա­րանս ի Փո­սա նհանկ գա­ւառս Վա­րըն­թոյ, ի գա­ւառս, որ կո­չի Շու­շոյ, ընդ հո­վա­նաւ սբ. Ստե­փա­նո­սիս, ի հան­գիստ սո­րա այ­րա­ւեր, և ընդ հո­վա­նավ սբ. Աս­տուա­ծած­նին։ Արդ գրե­ցաւ ի թիվս ՌԻԴ (1575)՚։
Փաս­տո­րեն, կա­րե­լի է պն­դել, որ Շոշ գյուղն ա­վե­լի ուշ շր­ջա­նում անվան­վել է Շու­շու կամ Շու­շոյ, ո­րը հա­մա­հունչ է Շու­շի տե­ղան­վա­նը։ Նկա­տենք, որ ար­ցա­խյան բար­բա­ռով հն­չող ո­րոշ բա­ռե­րի մեջ ՙու՚-ն գրա­կան տար­բե­րա­կում հն­չյու­նա­փոխ­ված դար­ձել է ՙո՚։ Օ­րի­նակ կյում-գոմ, լա­կուտ-լա­կոտ, քա­քուռ-քա­կոր։
Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նման ան­վա­նա­փո­խու­թյուն­նե­րի շնոր­հիվ Շու­շու, Շու­շոյ, Շու­շին դար­ձել է Շոշ։ Եվ, այս­պես, ներ­կա­յիս Շոշ գյու­ղի բնակ­չու­թյան նախ­նի­նե­րը միջ­նա­դա­րում ի­րենց բնա­կա­վայրն ան­վա­նա­կո­չել էին Շու­շի և ձո­րի արևմտա­հա­յաց ան­մատ­չե­լի պռն­կին կա­ռու­ցել շր­ջա­կայ­քի վրա իշ­խող մի բերդ, ո­րը դա­րեր շա­րու­նակ կիր­ճի փե­շե­րին ապ­րող հա­յու­թյան հա­մար դար­ձել էր փր­կօ­ղակ։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նոր ամ­րաց­ված վայ­րը գյու­ղի ա­նու­նից դար­ձել է Շու­շի (գյու­ղի) բերդ, իսկ ուշ շր­ջա­նում՝ եր­բեմն Շուշ­վա ղա­լա։ Հե­տա­գա­յում եկ­վոր թուր­քե­րը, ինչ­պես հայ­կա­կան մյուս բնա­կա­վայ­րե­րի ա­նուն­նե­րը, այն­պես էլ Շու­շին հար­մա­րեց­րել են ի­րենց լեզ­վի հն­չյու­նա­բա­նու­թյա­նը և դարձ­րել Շու­շա։

(Շարունակելի)