[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Հարցազրույց իրավաբան, պատմաբան, Միգրացիայի
և փախստականների հարցերով փորձագետ Էլինա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

-Կա՞, ար­դյոք, էա­կան տար­բե­րու­թյուն փախս­տա­կան և ներ­քին տե­ղա­հան­ված անձ եզ­րույթ­նե­րի միջև։
-ՙՓախս­տա­կան՚ և ՙներ­քին տե­ղա­հան­ված ան­ձինք՚ (Internal Displaced Person – IDP, այ­սու­հետև՝ ՆՏԱ) եզ­րույթ­նե­րը հա­ճախ են առ­նչ­վում ի­րար։ Փախս­տա­կան­նե­րը և ներ­քին տե­ղա­հան­ված­ներն ան­ձինք են, ով­քեր հար­կադր­ված, ստիպ­ված էին ան­հա­տա­պես կամ խմ­բե­րով լքել ի­րենց հիմ­նա­կան բնա­կու­թյան վայ­րե­րը, տնե­րը։ Չնա­յած, որ փախս­տա­կան­նե­րը և ՆՏԱ-ն ի­րա­կա­նում բախ­վում են նույ­նօ­րի­նակ խն­դիր­նե­րի, նրանց միջև առ­կա են ակն­հայտ տար­բե­րու­թյուն­ներ։ ՙՓախս­տա­կան՚ տեր­մին-եզ­րույ­թի սահ­ման­ման է­վո­լյու­ցիան ընդ­գր­կում է Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ա­վար­տից՝ Ազ­գե­րի լի­գա­յի շր­ջա­նակ­նե­րում մինչև Միա­ցյալ Ազ­գե­րի Կազ­մա­կեր­պու­թյան 1951թ. Կոն­վեն­ցիան և նրա 1967թ. Ար­ձա­նագ­րու­թյու­նը, ո­րոնց հիմ­նա­կան չա­փո­րո­շիչ­ներն իմպ­լե­մեն­տաց­վել են բազ­մա­թիվ եր­կր­նե­րի ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյան մեջ։ Չծան­րա­բեռ­նե­լով խոսքս մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով այդ եր­կու եզ­րույթ­նե­րի, կար­գա­վի­ճակ­նե­րի սահ­մա­նում­նե­րով՝ պարզ, ոչ ի­րա­վա­գի­տա­կան հո­լո­վույ­թով նշեմ, որ փախս­տա­կան­նե­րը հա­տում են մի­ջազ­գա­յին, միջ­պե­տա­կան սահ­ման­ներ և ու­նեն ՄԱԿ-ի ու նրա հա­տուկ կա­ռույց­նե­րի ի­րա­վա­կան ամ­րագր­ված պաշտ­պա­նու­թյան ե­րաշ­խիք­ներ, իսկ ՆՏԱ-ի տե­ղա­շար­ժը երկ­րի սահ­ման­նե­րի ներ­սում է և, չնա­յած, մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ընդ­հա­նուր առ­մամբ օ­ժան­դա­կում է այս խմ­բին ևս, բայց գո­յու­թյուն չու­նեն ՆՏԱ-ի հետ աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին հա­մա­պար­տա­դիր կա­նոն­ներ։ Նշենք, սա­կայն, որ 1998 թվա­կա­նի փետր­վա­րի 11-ին ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­վել է ՙԵրկ­րի ներ­սում տե­ղա­հան­ված ան­ձանց հար­ցե­րով ղե­կա­վար­վող սկզ­բունք­ներ՚ փաս­տա­թուղ­թը, ո­րը չնա­յած պար­տա­դիր ի­րա­վա­կան ուժ չու­նի, սա­կայն հան­դի­սա­նում է հիմ­նա­կան փաս­տա­թուղ­թը, ո­րով կար­գա­վոր­վում են ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց վե­րա­բեր­վող հար­ցե­րը։
-Ձեր կար­ծի­քով, ի՞նչ մի­ջոց­ներ պետք է ձեռ­նարկ­վեն փախս­տա­կան­նե­րի և ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Ներ­կա­յումս ար­վու՞մ է, ար­դյոք, որևէ քայլ այդ ուղ­ղու­թյամբ։
-Ար­ցա­խը՝ չհան­դի­սա­նա­լով մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ, չճա­նաչ­ված եր­կիր, փոր­ձել է փախս­տա­կան­նե­րին վե­րա­բե­րող ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյան հիմ­քում դնել մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված սկզ­բունք­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում ար­տա­ցոլ­վել են ԼՂՀ ԱԺ կող­մից 2003թ. նո­յեմ­բե­րի 26-ին ըն­դուն­ված ՙՓախս­տա­կան­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քում։ Այս օ­րեն­քը փախս­տա­կան­նե­րի կար­գա­վի­ճա­կի, նրանց ի­րա­վունք­նե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջին լիար­ժեք ի­րա­վա­կան ակտն էր։ 2004թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին ըն­դուն­վել է ՙ1988-1992 թվա­կան­նե­րին Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից բռ­նա­գաղթ­ված և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­ցած ան­ձանց ի­րա­վա­կան և սո­ցիալ-տն­տե­սա­կան ե­րաշ­խիք­նե­րի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը։ 2005թ. փետր­վա­րին ըն­դուն­վե­ցին այդ օ­րենք­նե­րից բխող են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րը։ Անհ­րա­ժեշտ է նշել, որ այս եր­կու օ­րենք­ներն էլ ՀՀ-ում ըն­դուն­ված օ­րենք­նե­րի նմա­նօ­րի­նա­կումն են ԱՀ-ում։ Ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյու­նը լրաց­նե­լու և մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու հա­մար ՀՀ-ում 2008թ. նո­յեմ­բե­րի 27-ին ՀՀ ԱԺ կող­մից ըն­դուն­վեց ՙՓախս­տա­կան­նե­րի և ա­պաս­տա­նի մա­սին՚ օ­րեն­քը։ Այլ է ի­րա­վի­ճակն ԱՀ-ում. վե­րո­հի­շյալ օ­րենք­նե­րում փախս­տա­կան­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի մի շարք դրույթ­ներ օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով սխո­լաս­տիկ վի­ճա­կում են։ Օ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի ըն­դուն­ման տա­րեթ­վերն ար­դեն հու­շում են, որ փախս­տա­կան­նե­րի կար­գա­վի­ճա­կի ի­րա­վա­կան ձևա­կերպ­մանն Ար­ցա­խում անդ­րա­դար­ձել են բա­վա­կա­նին ուշ՝ 1994թ. զի­նա­դա­դա­րի կն­քու­մից ա­վե­լի քան 10 տա­րի անց, ին­չը մեկ­նա­բան­վում է ՙպե­տա­կա­նա­շի­նու­թյան ա­ռա­վել ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի՚ լուծ­մամբ։ Հենց այդ ու­շա­ցու­մը, բաց­թո­ղումն Ար­ցա­խում ա­պաս­տա­նած փախս­տա­կան­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հս­տա­կեց­ման խոր­քա­յին խն­դիր­ներ ա­ռաջ բե­րեց.
- Մինչև 2004 թվա­կա­նին կըն­դուն­վեին հա­մա­պա­տաս­խան օ­րենք­ներն ու դրան­ցից բխող են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րը, բռ­նա­գաղ­թած ան­ձանց՝ դե-ֆակ­տո փախս­տա­կան­նե­րի մեծ մա­սը, հանձ­նել էին Ադր­բե­ջա­նի ԽՍՀ հաշ­վառ­մամբ քա­ղա­քա­ցիու­թյու­նը և ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թե­րը, -Ա­ռանց ա­պաս­տան հայ­ցո­ղի նախ­նա­կան հաշ­վառ­ման՝ Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած ան­ձանց տր­վեց ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն՝ ար­ցա­խյան հաշ­վառ­մամբ, իսկ սա ար­դեն ՙփախս­տա­կա­նի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ՚ տրա­մադ­րե­լը բա­ցա­ռող հիմ­քե­րից մեկն է,
-1991-1994 թվա­կան­նե­րի Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նի կող­մից բռ­նա­զավթ­ված՝ նախ­կին ԼՂԻՄ Մար­տա­կե­տի շր­ջա­նի Այ­գես­տան, Կար­մի­րա­վան, Հայ­կա­ջուր, Ղա­զան­չի, Մա­րա­ղա, Սեյ­սու­լան և Լե­նի­նա­վան գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը չեն ստա­ցել ի­րենց վի­ճա­կը սահ­մա­նող, ամ­րագ­րող ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ,

-վե­րոն­շյալ քայ­լե­րը բա­ցա­ռե­ցին Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած և Ար­ցա­խում ա­պաս­տա­նած ան­ձանց մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված փախս­տա­կան­նե­րի ի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյան ե­րաշ­խիք­նե­րը,
-բա­ցառ­վե­ցին նաև փաս­տա­ցի փախս­տա­կան­նե­րին հա­սա­նե­լիք մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար՝ սո­ցիա­լա­կան, նյու­թա­կան, ֆի­նան­սա­կան օգ­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Անհ­րա­ժեշտ է նախ՝ ՙՓախս­տա­կան­նե­րի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քում կա­տա­րել ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ փո­փո­խու­թյուն­ներ՝ ոչ թե ըն­դու­նել նոր օ­րենք՝ այդ­կերպ ըն­դգ­ծե­լով էթ­նիկ, ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան հիմ­քով հա­յե­րի նկատ­մամբ հա­լա­ծանք­նե­րի և ցե­ղաս­պա­նա­կան հետևո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը։ Հա­ջոր­դիվ՝ ըն­դու­նել ՆՏԱ ի­րա­վա­կան և սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տեր, ո­րոնք կհս­տա­կեց­նեն տե­ղա­հան­ված­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը, կամ­րագ­րեն նրանց նկատ­մամբ պե­տու­թյան սո­ցիա­լա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի փա­թե­թը և կհա­վակ­նեն դառ­նալ քա­ղա­քա­կան կարևոր ՙխա­ղա­թուղթ՚։ Ընդ ո­րում, նա­խընտ­րե­լի է օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես գա ոչ թե Կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րը փոր­ձում է տար­բեր (բա­րե­գոր­ծա­կան) օ­ղակ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով լու­ծել ՆՏԱ սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, այլ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րը. նախ՝ որ­պես ՙե­րես­փո­խան­ներ՚ դա նրանց պար­տա­վո­րու­թյուն­նե­րից է, և ա­պա՝ նրանք օ­րենս­դիր մարմ­նում ՙներ­կա­յաց­նում՚ են շա­հերն ի­րենց ընտ­րած բնակ­չու­թյան, ո­րի շուրջ 25%-ն այ­սօր տե­ղա­հան­ված ան­ձինք են։
-Ինչ­պե՞ս և ի՞նչ ե­ղա­նա­կով կա­րող է պե­տու­թյունն օգ­նել տվյալ կա­տե­գո­րիա­յի ան­ձանց։
Ա­ռաջ­նա­հերթն, ի­հար­կե, անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն է. հար­ցում­նե­րը ցույց են տվել, որ բնակ­չու­թյան ա­վե­լի քան 80%-ը չի ցան­կա­նում, չի պատ­րաստ­վում լքել Ար­ցա­խը, ե­թե անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վոր­վի։ Այ­նու­հետև կարևո­րա­գույ­նը բնա­կա­պա­հո­վումն է. այդ խնդ­րի լու­ծու­մը, բա­ցի սո­ցիա­լա­կան ՙբա­րե­կե­ցու­թյու­նից՚, լու­ծում է հո­գե­բա­նա­կան խն­դիր ևս՝ իր տու­նը, բնա­կա­վայ­րը կորց­րած ան­ձը, ըն­տա­նի­քը նո­րից կապ­վում է օ­ջա­խին, հայ­րե­նի հո­ղին։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ անհ­րա­ժեշտ է աշ­խա­տել ՆՏԱ և փախս­տա­կան­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված խն­դիր­նե­րի վրա, ին­չը կարևոր է քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից։ Պետք է հետևո­ղա­կա­նո­րեն գոր­ծար­կել սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան ծրագ­րե­րը ևս։

Ընդ­հան­րա­պես, փախս­տա­կան­ներն ու ՆՏԱ-ն բախ­վում են սո­ցիա­լա­կան, ի­րա­վա­կան, հո­գե­բա­նա­կան, ին­տեգ­րա­ցիոն, լեզ­վա­կան և բազ­մա­թիվ այլ հիմ­նախն­դիր­նե­րի։ Կարևո­րա­գույն­նե­րից բնակ­պայ­մանն­ե­րի և կորս­ված գույ­քի խն­դիր­ներն են։ Միգ­րա­ցիան ինք­նին դժ­վա­րին փոր­ձու­թյուն է, իսկ մեր պա­րա­գա­յում՝ պա­տե­րազմ, կո­րուստ­ներ, տրավ­մա­ներ, ո­րոնք էլ ա­վե­լի խո­րա­նում են հա­մա­տա­րած ա­նո­րո­շու­թյան պայ­ման­նե­րում։ Փախս­տա­կան­ներն ու տե­ղա­հան­ված­նե­րը հայ­տն­վել են ի­րենց ծա­նոթ շր­ջա­պա­տից, մի­ջա­վայ­րից հե­ռու, հե­ռու են ի­րենց նախ­կին կեն­սա­պա­հով­ման տն­տե­սա­կան ռե­սուրս­նե­րից, կորց­րել են կեն­սա­գո­յի, ապ­րուս­տի հիմ­նա­կան մի­ջոց­նե­րը (հող, ա­նա­սուն, գյուղ­տեխ­նի­կա և այլն), ինք­նու­րույն վաս­տա­կե­լու և սե­փա­կան մի­ջոց­նե­րը կու­տա­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը (մաս­նա­վոր դեպ­քե­րում նաև՝ ցան­կու­թյու­նը)։ Գյու­ղաբ­նակ­նե­րից շա­տե­րը ստիպ­ված են ապ­րել քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում, որ­տեղ նրանք չու­նեն ի­րենց սո­վոր կեն­սա­պայ­ման­նե­րը։ Ե­թե հա­մե­մա­տե­լու լի­նենք 1988-92թթ. Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած փախս­տա­կան­նե­րին և 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված­նե­րին, հարկ է նշել, որ սո­ցիա­լա­կան, ի­րա­վա­կան, հո­գե­բա­նա­կան և նման այլ խն­դիր­նե­րից զատ, փախս­տա­կան­նե­րը բախ­վել են նաև լեզ­վա­կան և ին­տեգ­րա­ցիոն խն­դիր­նե­րի, քա­նի որ նրանք հիմ­նա­կա­նում բռ­նա­գաղ­թել են Ադր­բե­ջա­նի ԽՍՀ խո­շոր ար­դյու­նա­բե­րա­կան քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րից, ուր ու­սուց­ման և հա­ղոր­դակ­ցու­թյան հիմ­նա­կան լե­զուն ռու­սե­րենն էր։
-Ան­ցած 30 տար­վա ըն­թաց­քում 1988-92թթ. Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած հայ փախս­տա­կան­նե­րի խն­դիր­ներն այդ­պես էլ լու­ծում չեն ստա­ցել։ Ու­նե՞ք, ար­դյոք, տես­լա­կան՝ ինչ­պես օգ­նել այդ մարդ­կանց, բնա­կա­նա­բար, միա­ժա­մա­նակ չան­տե­սե­լով ներ­քին տե­ղա­հան­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րը։
-Ար­դեն իսկ անդ­րա­դար­ձել ենք փախս­տա­կան­նե­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րին և դրանց հնա­րա­վոր լու­ծում­նե­րին։ Կր­կին ըն­դգ­ծեմ, որ փախս­տա­կան­նե­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված հար­ցերն ա­ռաջ­նա­յին են. բա­ցի վե­րո­հի­շյալ հան­գա­մանք­նե­րից, այս հար­ցը կարևոր էր և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, այն խնդ­րո ա­ռար­կա է նաև 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ, ո­րի շր­ջա­նակ­նե­րում Ադր­բե­ջա­նը կր­կին խո­սում է ՙիր՚ փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին։ Այ­նինչ հայ­կա­կան կող­մը պատ­շաճ կեր­պով չի բարձ­րա­ձայ­նել և այժմ էլ (բա­ցա­ռու­թյամբ ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի) չի խո­սում 1988-92թթ. բռ­նա­գաղ­թած հայ փախս­տա­կան­նե­րի, նրանց կորս­ված գույ­քի, նախ­կին բնա­կու­թյան վայ­րեր նրանց վե­րա­դար­ձի (ի հա­կակ­շիռ Ադր­բե­ջա­նի) մա­սին։ Սա այն դեպ­քում, երբ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ Ա­լիևը կար­ծիք հայտ­նեց, որ Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը ՙ25 000 է, և նրանց կար­գա­վի­ճա­կի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է՚, մինչ­դեռ Ար­ցա­խի 150 000 բնակ­չու­թյու­նից միայն 30 000-ն Ադր­բե­ջա­նի ԽՍՀ-ից բռ­նա­գաղ­թած փախս­տա­կան­ներ են։
Անհ­րա­ժեշտ է ՆՏԱ-ի բնա­կա­պա­հով­մա­նը զու­գա­հեռ, լու­ծել մինչ պա­տե­րազ­մը բնակ­բա­րե­լավ­ման խն­դիր­ներ ու­նե­ցող փաս­տա­ցի փախս­տա­կան ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը ևս։ Տար­բե­րակ որ­պես` տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար կա­ռուց­վող նոր բնա­կե­լի հա­մա­լիր­նե­րից, բազ­մաբ­նա­կա­րա­նոց շեն­քե­րից, ա­սենք, բնա­կա­րան­նե­րի 5%-ը տրա­մադր­վի այն փաս­տա­ցի փախս­տա­կան ըն­տա­նիք­նե­րին, ով­քեր մինչ պա­տե­րազ­մը ընդգրկված էին բնակ­բա­րե­լավ­ման ցու­ցակ­նե­րում. դա կօգ­նի չս­րել ներ­քին ի­րա­վի­ճա­կը, քա­նի որ եր­կուսն էլ հա­ման­ման կա­րիք­նե­րով խո­ցե­լի խմ­բեր են։