[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԻՎԱ՚ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Օ­րերս Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը հեր­թա­կան ան­գամ ըն­դու­նել է ՙՎԻ­ՎԱ. Բժիշկ­ներն ու կա­մա­վոր­նե­րը՝ Հա­յաս­տա­նին՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ղե­կա­վար Տա­տյա­նա Օ­գա­նե­սյա­նին, խոր­հր­դի ան­դամ­ներ՝ Վիկ­տոր Մի­խայ­լո­վին, Առ­նո Պետ­րո­սյա­նին և Ա­րամ Տեր-Հա­կո­բյա­նին: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ներ­կա­յիս և հե­տա­գա ծրագ­րե­րը:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի պար­զա­բան­մամբ՝ ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ան­դամ­նե­րը, ով­քեր և՜ բժիշկ­ներ են, և՜ կա­մա­վոր­ներ, բա­ցի ֆի­նան­սա­կան և մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից նաև նպաս­տում են ար­տերկ­րում Ար­ցա­խի բժիշկ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցին: Կա­ռույցն Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցում է դեռևս 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րից՝ տա­րեց­տա­րի ընդ­լայ­նե­լով ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը։ 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի դեմ սան­ձար­զեր­ծած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ևս ՙՎԻ­ՎԱ՚-ն իր մաս­նա­գի­տա­կան ու ֆի­նան­սա­կան ներդ­րումն ու­նե­ցավ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում։ Բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն այ­սօր էլ տար­բեր ծրագ­րե­րով շա­րու­նա­կում է ա­ջակ­ցել Ար­ցա­խին։
Նշենք, որ ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում հա­մա­րյա ա­մեն ա­միս պար­բե­րա­բար Ար­ցախ են այ­ցե­լում Ռու­սա­սա­տա­նի Դաշ­նու­թյան ա­ռա­ջա­տար բժիշկ­ներ և մեր բնակ­չու­թյա­նը ցու­ցա­բե­րում հա­մա­պա­տաս­խան բժշ­կա­կան նեղ մաս­նա­գի­տա­կան բու­ժօգ­նու­թյուն։ Միայն հու­լիս ամս­վա ըն­թաց­քում Մոսկ­վա­յի թիվ 52 կլի­նի­կա­կան հի­վան­դա­նո­ցի ա­նես­թե­զիո­լոգ-ռեա­նի­մա­տո­լոգ Զի­նա Մա­րու­թյա­նը ԱՀ հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քի մաս­նա­գետ­նե­րի հետ մեկ­տեղ շուրջ մեկ շա­բաթ իր մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով ա­ջակ­ցել է ո­լոր­տին։ Իսկ Մոսկ­վա­յի Ն.Վ. Սկ­լի­ֆո­սովս­կու ան­վան շտա­պօգ­նու­թյան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ Նա­րի­նե Ա­վա­նե­սյանն եր­կու շա­բաթ աշ­խա­տեց Ստե­փա­նա­կեր­տի Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում: Նույն ամս­վա ըն­թաց­քում ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում Մոսկ­վա­յի Ե­րա­մի­շյանցևի ան­վան հ. 20 հի­վան­դա­նո­ցի ե­րա­կա­բա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար, ա­նո­թա­յին վի­րա­բույժ Հով­սեփ Ման­ջի­կյա­նը և ե­րա­կա­բան Ան­տոն Ի­սաևը ե­րեք օր Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում տե­ղի մաս­նա­գետ­նե­րի հետ անվ­ճար ի­րա­կա­նաց­րել են 185 հե­տա­զո­տու­թյուն և խոր­հր­դատ­վու­թյուն, 38 վի­րա­հա­տու­թյուն: Հով­սեփ Ման­ջի­կյա­նը հա­վաս­տիաց­րել է, որ ի­րենց այ­ցերն ու մաս­նա­գի­տա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու, մա­նա­վանդ որ Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում առ­կա են բո­լոր անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րը, ին­չի շնոր­հիվ հնա­րա­վոր է մա­տու­ցել բժշ­կա­կան ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն։ Հու­լի­սի 19-ից էլ էն­դոկ­րի­նո­լոգ Ար­մի­նե Կա­զա­րյա­նը Ար­ցա­խի մաս­նա­գետ­նե­րի հետ հա­մա­տեղ մինչև օ­գոս­տո­սի 6-ը ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում կի­րա­կա­նաց­նի հե­տա­զո­տու­թյուն­ներ և խոր­հր­դատ­վու­թյուն­ներ:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րին, ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ կարևո­րե­լով և բարձր գնա­հա­տե­լով նրանց կող­մից ի­րա­կա­նաց­ված ու նա­խանշ­վող ա­ռող­ջա­պա­հա­կան խիստ անհ­րա­ժեշտ ծրագ­րե­րը: