ՀԱՎԱՏԱՐԻՄ ԴԱՎԱՆԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Հարցազրույց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ

- Պա­րոն Պե­տա­կան նա­խա­րար, ինչ­պե՞ս կվե­րաարժևո­րեիք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 30-ա­մյա ու­ղին` ընդ­հան­րա­պես, և Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ու հետ­պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում` մաս­նա­վո­րա­պես։


-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 30-ա­մյա ու­ղին հա­վա­տի, ար­ժա­նա­պատ­վու­թյան ու կամ­քի դրսևոր­ման բարդ ու պատ­վա­բեր ի­րո­ղու­թյան հաս­տա­տումն է։ Աշ­խար­հի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը պայ­քա­րել և շա­րու­նա­կում են մա­քա­ռել հա­նուն սե­փա­կան հո­ղում սե­փա­կան ճա­կա­տա­գիրն ինք­նու­րույն տնօ­րի­նե­լու։ Սե­փա­կան պե­տա­կա­նու­թյու­նը ժո­ղովր­դա­վա­րա­կան նոր­մե­րի հի­ման վրա կա­ռու­ցե­լու և ամ­րապն­դե­լու մեր վճ­ռա­կա­նու­թյու­նը, սա­կայն, շա­րու­նա­կում է հար­ված­ներ կրել հա­կա­ռա­կորդ պե­տու­թյուն­նե­րից։ Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազմն ինք­նին մեր կամքն ու ա­զա­տու­թյուն­նե­րը ճն­շե­լու հեր­թա­կան փորձն էր, մեր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը խեղ­դե­լու ան­մարդ­կա­յին գոր­ծո­ղու­թյուն։ Սա­կայն մենք սր­բո­րեն պահ­պա­նե­ցինք մեր հի­շո­ղու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, և մեր պե­տա­կա­նու­թյան 30-ա­մյա ու­ղին մենք շա­րու­նա­կում ենք կորս­տի ցա­վով, բայց բաց ճա­կա­տով, ու հա­վա­տա­րիմ մեր դա­վա­նած ար­ժեք­նե­րին և հա­յու­թյան հա­վա­քա­կան նպա­տակ­նե­րին։


-Պա­րոն Բեգ­լա­րյան, ի՞նչ ձեռք­բե­րում­ներ ու թե­րա­ցում­ներ են հատ­կան­շա­կան Ձեր տե­սան­կյու­նից։ Ո­րո՞նք են 30-ա­մյա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դա­սերն ու խոր­հուր­դը։


-Ե­րի­տա­սարդ տա­րիք ու­նե­ցող պե­տա­կա­նու­թյան հա­մար, իմ խո­րին հա­մոզ­մամբ, շա­րու­նա­կում է մնալ սո­վո­րե­լու, աշ­խա­տե­լու, ստեղ­ծա­գոր­ծե­լու, ա­րա­րե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը։ Եվ մեծ աշ­խար­հին ար­ժա­նին մա­տու­ցե­լու, անհ­րա­ժեշ­տը ստա­նա­լու կա­րո­ղու­թյամբ է հնա­րա­վոր խո­սել ու հա­րա­բեր­վել մեր հա­մա­խոհ­նե­րի հետ, և լուրջ խա­ղա­ցող ու թե­լադ­րող դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նում։ Գլ­խա­վոր ձեռք­բե­րու­մը մեր պե­տա­կա­նու­թյունն է՝ չնա­յած ծանր մար­տահ­րա­վեր­նե­րի ու կո­րուստ­նե­րի ա­ռե­րես­մա­նը։ Թե­րու­թյուն­նե­րը քիչ չեն, ո­րոնք ա­վե­լի ցցուն դար­ձան վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով։ Թե­րու­թյուն­նե­րից կու­զեի ա­ռանձ­նաց­նել ինք­նա­վեր­լու­ծու­թյան, ռիս­կե­րի կան­խա­տես­ման ու ռազ­մա­վա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նա­վոր­ման ինս­տի­տու­ցիո­նալ կա­րո­ղու­թյուն­նե­րի թույլ մա­կար­դա­կը և կր­թա­կան հա­մա­կար­գի ոչ բա­վա­րար աս­տի­ճա­նի կա­յաց­վա­ծու­թյու­նը։


- Նոր մար­տահ­րա­վեր­նե­րի դի­մագ­րավ­ման գոր­ծում ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն ու­նի Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը։ Ի՞նչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու ա­նե­լիք­ներ կան այս կա­պի ամ­րապ­նդ­ման ու ար­դիա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը հա­մա­պա­տաս­խան վե­րա­կազ­մա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ։


- Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի և Սփյուռ­քի կա­ռույց­նե­րի հետ։ Այլ կերպ լի­նել չէր էլ կա­րող, ո­րով­հետև միայն հա­մա­կարգ­ված ու միաս­նա­կան աշ­խա­տանքն է, որ կդառ­նա պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման գրա­վա­կա­նը։ Իսկ հա­յոց պե­տա­կա­նու­թյա­նը ծա­ռա­յելն ու այն զո­րաց­նե­լը յու­րա­քան­չյուր հա­յի պարտքն է, և հենց այս պարտ­քի գի­տակ­ցու­մը, այդ նպա­տա­կին ծա­ռա­յե­լը կդառ­նա ար­դիա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման ա­մե­նա­կարճ ու վս­տա­հե­լի մի­ջո­ցը։ Հա­մա­հայ­կա­կան նե­րու­ժի օգ­տա­գործ­մա­նը միտ­ված ար­դյու­նա­վետ մե­խա­նիզմ­նե­րի ու ձևա­չա­փե­րի ընտ­րու­թյունն ու գոր­ծար­կու­մը տեխ­նի­կա­կան հարց կդառ­նա, ե­թե վե­րոն­շյալ պարտ­քի գի­տակ­ցու­մը լի­նի գո­նե մե­ծա­մաս­նու­թյան մոտ։


-Պա­րոն Բեգ­լա­րյան, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ ի՞նչ կոչ-ու­ղեր­ձով կցան­կա­նա­յիք դի­մել Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և Սփյուռ­քում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րին։


-Ես ու­զում եմ շնոր­հա­վո­րել հա­մայն հա­յու­թյա­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ։ Հա­վա­տում եմ, որ յու­րա­քան­չյու­րի մտ­քում ու սր­տում վի­րա­վոր, բայց չըն­կճ­ված Ար­ցախն է, նրա պայ­քա­րող ու հա­վա­տա­վոր հա­սա­րա­կու­թյու­նը։ Մար­դիկ, ո­րոնք ա­մեն օր նվիր­վում են ու հե­րո­սա­նում, վճա­րում ա­զա­տու­թյան ու խա­ղա­ղու­թյան գի­նը և զո­րաց­նում Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հող բազ­կի ու­ժը։ Մեզ­նից յու­րա­քան­չյու­րը պետք է գի­տակ­ցի, որ ի­րե­նից շատ բան կա կախ­ված հայ­կա­կան Ար­ցա­խի լու­սա­վոր ա­պա­գա­յի ե­րաշ­խա­վոր­ման գոր­ծում, և դա առն­վազն Ար­ցա­խում բնակ­վելն ու գոր­ծելն է, իսկ հա­յու­թյան մնա­ցած հատ­վա­ծի հա­մար՝ առն­վազն Ար­ցախ պար­բե­րա­բար այ­ցե­լելն ու այս­տեղ եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րեր ի­րա­գոր­ծե­լը։

Հարցազրույցը՝
Վան ՆՈՎԻԿՈՎԻ