Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ,

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ : Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց անկախ հայկական պետություն` ԼՂՀ-ն:

ԵՎ այսօր Արցախի Հանրապետությունը, բազում փորձությունների միջով անցնելով նշում է իր 30-ամյակը

Այսօր ` սեպտեմբերի 2-ի առավոտյան ԱԺ Նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի խորհրդարանի և ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ ծաղիկներ է խոնարհել Ստեփանակաերտի հուշահամալիրում և Եղբայրական գերեզմանոցում: 

ՀՀ ԱԺ  ՛՛ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարգանքի տուրք մատուցելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց.

-Մենք միշտ մեծ ոգևորությամբ և մեծ ակնածանքով ենք այս օրը նշել: Այս տարի ես ավելի շատ եմ կարևորում, քանի որ սա առաջին տարին է, 44-օրյա պատերազմից հետո, երբ մենք Արցախի Հանրապետության օր ենք նշում: ԵՎ սա երկու հիմնական ուղերձ ունի: Առաջինն ուղղված է մեր թշնամուն, որ իմանան՝ մեր պայքարը շարունակվում է, ինչպիսին էլ լինի այսօրվա մեր հոգեվիճակը: Հայի ոգին անկոտրում է: Մենք մեր սրբազան հայրերի, մեր նախնիների, մեր հերոսների պարտքը պետք է մինչև վերջ տանք, հիշելով նրանց, ոչ միայն անուն առ անուն, այլ նաև հասնելու նրան, որ իրենց հաղթանակը պահպանվի:

Երկրորդը մեր ժողովրդին է ուղղված: Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ է տեսել վայրիվերումներ, դժվարություններ, բայց փյունիկի պես միշտ վեր է հառնել, որովհետև հասկացել է , որ իր ուժը  միասնության մեջ է: Կարծում եմ, այն ամենն ինչ տեղի ունեցավ, ևս մեկ անգամ մեզ պետք է մղի նրան, որ վերագտնենք մեր միասնությունը: Մեր ժողովուրդը, լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, պետք է մեկ բռունցք դառնա, միայն այդ դեպքում շատ արագ կվերականգնվենք և կվերագտնենք մեր հաղթանակը:

Քաղաքացիների հոսքն երկար ժամանակ չէր դադարում դեպի հուշահամալիր: Բոլորը շտապում էին խոնարհման, հայրենիքի նվիրյալների հետ կիսելու 30-ամյա ձեռքբերումների ու բացթողումների մտքերը:

Հուշահամալիրում արցախցիների հետ ծաղիկներ էր խոնարհում նաև ՛՛Վարանդա՛՛ երգչախմբի հիմնադիր, խմբավար Զաքար Քեշիշյանը, ով մեզ հետ զրույցում ասաց.

-Մենք մեր պատմությունն արյունով սրբագրեցինք, և նվաճեցինք այն անկախությունը, որին հավատացինք: Ուրիշները ճանաչեցին, թե՝ չէ, դա մեկ այլ հարց է, կարևորն այն է, որ մենք, իսկապես, հավատացինք ու գնացինք այդ անկախության ետևից:

Անկախ ամեն ինչից այսօր տոն օր է, այդ տոնն ունենալու համար մենք պատմություն ենք կերտել, ազգովի արյուն ենք թափել, զրկանքներ ենք կրել: Այսօր ի հիշատակ մեր բազմաթիվ նահատակների, պետք է ապրեցնենք այդ տոնը:

 Մեզ բոլորիս այստեղ վաղվա օրվա հանդեպ հավատն է համախմբել: Ես կհավատամ, որ վերարժեվորելու, մտորելու առիթ է նաև անկախության տոնը: Մեզի համար այս տոնը կորցրածը և շահածը ծանրութեթև անելու և հետագա անելիքներն ուրվագծելու խիստ կարևոր պահ է: Մենք պետք է հավատանք  Միացյալ Հայաստանի գաղափարին:

 

Այո, Արցախցին չի կորցնում իր հավատը և յուրաքանչյուր ոք, ով ապրում է այս սրբազան հողում հավատացած է, որ նորից բոլորով կկառուցենք մեր երազանքների հայրենիքը: