[ARM]     [RUS]     [ENG]

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Սերգեյ ՍՍՖԱՐՅԱՆ

Գրեթե մեկդարյա  պատմություն ունեցող Արցախի մայր թերթը, այսօր հրատարկվում է նաև հեռավոր ԱՄՆ-ում: Մեր հայրենիքի Արցախյան հատվածի հոգսերի, ձեռքբերումների, առաջնահերթ խնդիրների ու կատարվող աշխատանքների մասին, ամիսը երկու անգամ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ առաջին ձեռքից: Առանց չափազանցեցնելու կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի, հատկապես հիմա, երբ Արցախը աշխարհին ներկայացնելու խիստ անհրաժեշտություն կա: Առհասարակ պարտավորեցնող իրողություն է ունենալ  հայատառ թերթ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նախաձեռնությունը` <<Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ>>-ի ղեկավար Գուրգեն Մելիքյանինն է՝ աջակցությամբ Վահան Ալադադյանի:

<<Ազատ Արցախ>>   հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ արդեն լույս է տեսել  3 համար:

Թերթը ԱՄՆ-ում տպագրվում է 1500 տպաքանակով: