[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

 

Ղարաբաղի խանության կազմավորումը։
Շուշիի պատմության եղերական շրջանը

 (Հատված

Վահրամ Բալայանի գրքից)

Փա­թա­լի խա­նը, հա­մոզ­վե­լով, որ ու­ժի մի­ջո­ցով անհ­նա­րին է հաս­նել հա­ջո­ղու­թյան, մա­նա­վանդ՝ գրա­վել Շու­շին, ո­րո­շում է դի­մել խո­րա­ման­կու­թյան։ Նա Փա­նահ խա­նին ա­ռա­ջար­կում է խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տել եր­կու կող­մե­րի միջև և այն ամ­րապն­դել ի­րենց զա­վակ­նե­րի՝ Իբ­րա­հիմ Խա­լիլ ա­ղա­յի և իր դս­տեր ա­մուս­նու­թյամբ։ Ֆա­թա­լի խա­նը Փա­նա­հին ա­սում է. ՙԱյ­սու­հետև մեր միջև օ­տա­րու­թյուն չպետք է լի­նի, ուս­տի Ձեր ար­ժա­նա­վոր զա­վա­կին՝ Իբ­րա­հիմ Խա­լիլ ա­ղա­յին, ո­րին շատ եմ հա­վա­նել, մի քա­նի օ­րով մեզ մոտ ու­ղար­կիր, որ­պես­զի մեր ան­կեղծ սի­րով ու հյու­րա­սի­րու­թյամբ պատ­վենք նրան՚։ Փա­թա­լի խա­նը սկզ­բում Իբ­րա­հիմ Խա­լիլ ա­ղա­յին հյու­րըն­կա­լեց իր զո­րա­կա­յա­նում, այ­նու­հետև ՙպատ­վա­վոր գե­րու՚ կար­գա­վի­ճա­կով իր հետ տա­րավ Ուր­միա։ Նա Սյու­նի­քի հայ­կա­կան ո­րոշ բնա­կա­վայ­րեր և Տաթևի վան­քը թա­լա­նե­լով հաս­նում է Ա­րաք­սի ա­փը։ Այդ ժա­մա­նակ Պարս­կաս­տա­նի խա­նե­րից մե­կը՝ Քե­րիմ Զեն­դը, ո­րո­շում է ի­րեն հպա­տա­կեց­նել Փա­թա­լի խա­նին։ Ճա­կա­տա­մար­տե­րից մե­կում զոհ­վում է Քե­րիմ խա­նի եղ­բայր Իս­քան­դար խա­նը։ Քե­րիմ Զենդ խանն իր եղ­բոր սպա­նու­թյան վրեժն առ­նե­լու նպա­տա­կով ա­վե­լի է սաստ­կաց­նում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Իր հա­մա­խոհ­նե­րի շր­ջա­նակն ընդ­լայ­նե­լու նպա­տա­կով Քե­րիմ Զեն­դը հոր­դո­րում է Փա­նահ խա­նին՝ միա­նալ ի­րեն և պա­տան­դու­թյու­նից ա­զա­տել որ­դուն։ Փա­նա­հը ո­րո­շում է օգ­տա­գոր­ծել պա­տեհ ա­ռի­թը։ Դաշ­նա­կից­նե­րի հար­վածղ­նե­րի տակ Փա­թա­լի խանն ըն­կճ­վում է։ Նա ստիպ­ված հնա­զանդ­վում է Քե­րիմ խա­նին։ Վեր­ջինս սպա­նում է Փա­թա­լի խա­նին, իսկ Իբ­րա­հիմ խա­լիլ ա­ղա­յին ՙխա­լաթ, սուր, ոս­կյա թամբ ու նժույգ է ըն­ծա­յում և Ղա­րա­բա­ղի կա­ռա­վար­ման ու խա­նու­թյան ռա­ղամ շնոր­հե­լով՝ ա­զատ ար­ձա­կում՚։ Իսկ Փա­նա­հին սպաս­վում էր դա­ժան ճա­կա­տա­գիր, ա­սել կու­զի՝ իր ա­րած­նե­րին ար­ժա­նի վեր­ջա­բան։ Ճիշտ է աս­ված, որ խո­րա­մանկ աղ­վե­սը միշտ եր­կու ոտ­քով է թա­կարդն ընկ­նում։
Քե­րիմ Զենդ խա­նը, միտք ու­նե­նա­լով Պարս­կաս­տա­նում ստեղ­ծել կենտ­րո­նա­ձիգ հզոր պե­տու­թյուն, նպա­տակ չու­ներ թույլ տալ Փա­նա­հին՝ հիմ­նա­վոր­վե­լու Շու­շիի ա­նա­ռիկ ամ­րո­ցում։ Դա ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով էր հղի։ Նա Փա­նա­հին իր հետ տա­նում է Շի­րազ, որ­տեղ էլ վեր­ջինս 1762թ. մա­հա­նում է։


Ա­վան­դու­թյու­նը պատ­մում է. ՙոր Փա­նահ խա­նը դիտ­մամբ մե­ռած է ձևա­ցել՝ մեր­ձա­վոր­նե­րին նա­խօ­րոք պատ­վի­րե­լով, որ իր ՙդին՚ Ղա­րա­բաղ տա­նեն, որ­պես­զի այդ­պես Շի­րա­զից դուրս գար, ճա­նա­պար­հին ձի հեծ­ներ և գնար Ղա­րա­բաղ՝ ստանձ­նե­լու այն­տե­ղի իշ­խա­նու­թյու­նը։ Քե­րիմ խանն այս հաս­կա­նա­լով՝ ա­սում է. ՙՆա իմ լավ բա­րե­կամն էր, պետք է նրա դիա­կը պատ­վով ու հար­գան­քով Ղա­րա­բաղ ու­ղար­կեմ՚։ Հրա­մա­յում է նրա ո­րո­վայ­նը պատ­ռել, դե­ղե­րով լց­նել, ո­րից հե­տո միայն ճա­նա­պարհ է դնում Ղա­րա­բաղ։ Փա­նա­հի կտա­կի հա­մա­ձայն՝ նրան թա­ղում են Աղ­դա­մում՝ Խա­չե­նի մե­լի­քից գնած հո­ղում։
Փա­նա­հի մա­հից հե­տո խա­նու­թյան հա­մար պայ­քար սկս­վեց Իբ­րա­հիմ և Միհ­րա­լի եղ­բայր­նե­րի միջև։ Իբ­րա­հի­մը դաշ­նակ­ցեց Ա­վա­րիա­յի Օ­մար խա­նի, իսկ Միհ­րա­լին, Ղու­բա­յի Ֆա­թա­լի խա­նի հետ։ Ժա­ռան­գու­թյան հա­մար ծա­գած վե­ճը, ո­րը ներ­քին ու­ժեղ պա­տե­րազմ­ներ էր պատ­րաս­տում, լուծ­վեց Իբ­րա­հիմ խա­նի օգ­տին։ Շու­տով Միհ­րա­լին սպան­վեց չբա­ցա­հայտ­ված հան­գա­մանք­նե­րում։ Այ­նու­հետև 1763թ. Իբ­րա­հի­մը դար­ձավ Ղա­րա­բա­ղի խա­նու­թյան միա­հե­ծան տե­րը։ Շու­շիի ան­մատ­չե­լի տի­րա­կան դիր­քը, մե­լիք Շահ­նա­զա­րի կող­մից Իբ­րա­հիմ Խա­լի­լի տրա­մադ­րու­թյան տակ դր­ված հայ­կա­կան ըն­տիր հե­ծե­լա­զո­րը Ղա­րա­բա­ղի խա­նին դարձ­րել էին տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­նա­մեծ հե­ղի­նա­կու­թյուն­նե­րից մե­կը։ ՙՆա ոչ միայն ոչ մե­կին չէր են­թարկ­վում, այլև ա­վագն էր Շա­քիի, Շիր­վա­նի, Գան­ձա­կի, Թավ­րի­զի, Նա­խիջևա­նի, Ար­դե­բի­լի, Խո­յի, Մա­րա­ղա­յի, Երևա­նի խա­նե­րի ու կա­ռա­վա­րիչ­նե­րի մեջ, մինչև Ա­րա­ղի ու Ատր­պա­տա­կա­նի սահ­մա­նագ­լու­խը հան­դի­սա­ցող Ղաֆ­լան­քուհ վայրն ըն­կած տա­րածք­նե­րում՚։ Օգ­տա­գոր­ծե­լով հարևան խա­նու­թյուն­նե­րի միջև հա­կա­մար­տու­թյու­նը և Պարս­կաս­տա­նի ներ­քին ան­կա­յուն կա­ցու­թյու­նը՝ նրան հա­ջող­վեց գրա­վել Ռեշտն ու Թավ­րի­զը։
Մե­լիք Շահ­նա­զա­րի վրա իր ազ­դե­ցու­թյու­նը պա­հե­լու և ա­վե­լի մե­ծաց­նե­լու նպա­տա­կով Իբ­րա­հիմ խա­նը կնու­թյան վերց­րեց Վա­րան­դա­յի տի­րոջ աղջ­կան՝ Հու­րի­զա­դին։ Այ­նու­հետև, Ա­վա­րիա­յի և Դաղս­տա­նի կա­ռա­վա­րիչ Օ­մար խա­նի հետ ազ­գակ­ցա­կան կա­պեր հաս­տա­տե­լու և նրանց զի­նա­կան ուժն օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կով Շու­շիի խանն իր հա­րե­մը հա­մալ­րեց նրա Ա­ղա Բի­քե քրո­ջով։ Դրա­նից հե­տո Իբ­րա­հիմ խանն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ա­վե­լի ա­զա­տու­թյուն տվեց։ Նա խա­նա­կան գան­ձա­րա­նը հա­մալ­րե­լու մի­ջոց էր դարձ­րել հարևան վար­չա­կան միա­վո­րի ազ­գաբ­նակ­չու­թյան ա­լան թա­լա­նը։ Այդ հար­ցում ա­վա­րա­ռու­թյան սո­վոր հյու­սիս­կով­կա­սյան ցե­ղե­րից կազմ­ված և նրա տրա­մադ­րու­թյան տակ հայ­տն­ված զո­րագն­դերն ան­փո­խա­րի­նե­լի էին։ Հենց նրանց ա­ջակ­ցու­թյամբ 1783թ. Իբ­րա­հիմ խանն ա­վե­րեց ու կո­ղոպ­տեց Ղա­րա­բա­ղը, որ­տեղ մեծ քա­նա­կու­թյամբ հայ­կա­կան բնա­կա­վայ­րեր կա­յին։
Այ­նու­հետև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են ծա­վա­լում Նա­խիջևա­նի Քյալ­բա­լի խա­նի դեմ։ Նո­րից այս­տեղ տու­ժում է մաս­նա­վո­րա­պես Սյու­նի­քի հա­յու­թյու­նը։ Նա­խիջևա­նի Քյալ­բա­լի խա­նը, Երևա­նի խա­նից օ­ժան­դակ ու­ժեր ստա­նա­լով, կա­րո­ղա­նում է մի առ ժա­մա­նակ զս­պել Իբ­րա­հի­մին։ 1787-1788թթ. Իբ­րա­հիմ խա­նը, զոր­քե­րը հա­մալ­րե­լով, շարժ­վում է դե­պի Խոյ։ Այդ տա­րած­քի խան Ջա­ֆար Ղու­լին ջախ­ջա­խում է Իբ­րա­հի­մի զոր­քե­րին։ Վեր­ջինս ստիպ­ված Ջա­ֆար Ղու­լիից հաշ­տու­թյուն է խնդ­րում։
Հարթ չէին նաև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Իբ­րա­հիմ խա­նի և վրաց Հե­րակլ թա­գա­վո­րի միջև։

Իբ­րա­հիմ խա­նի դրդ­մամբ՝ 1785թ. Ա­վա­րիա­յի Օ­մար խա­նը, հյու­սիս­կով­կա­սյան խառ­նամ­բոխ ցե­ղե­րի գլուխն ան­ցած, ար­շա­վում է դե­պի Վրաս­տան։ Ա­ռանձ­նա­պես տու­ժում է Լո­ռիի Լալ­վա­րի ձո­րում գտն­վող Ախ­թա­լա մեծ գյու­ղը։ Ազ­գաբ­նակ­չու­թյան մեծ մա­սին սրի են քա­շում, իսկ մնա­ցած­նե­րին էլ՝ գե­րե­վա­րում։ Նույն ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­ցավ նաև Ա­խալ­քա­լա­քի հռ­չա­կա­վոր Թմբ­կա­բեր­դի հա­յու­թյու­նը։
Այս­քան մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րով հան­դերձ, Իբ­րա­հիմ խա­նի հա­մար ան­լու­ծե­լի էր մնում Ար­ցա­խի մե­լիք­նե­րին, մաս­նա­վո­րա­պես Ջրա­բեր­դի մե­լիք Հա­թա­մին, Գյու­լիս­տա­նի մե­լիք Հով­սե­փին, Խա­չե­նի մե­լիք Ալ­լահ­վեր­դուն, իսկ մե­լիք Շահ­նա­զա­րի մահ­վա­նից հե­տո նրա որ­դուն՝ Վա­րան­դա­յի նոր տի­րոջ՝ մե­լիք Ջում­շու­դին ի­րեն հպա­տա­կեց­նե­լու հար­ցը։
Ջրա­բեր­դի և Գյու­լիս­տա­նի տա­րա­գիր մե­լիք­նե­րը Գան­ձա­կի խա­նու­թյու­նում ան­գոր­ծու­թյան մատն­ված չմ­նա­ցին։ Նրանք, դաշ­նակ­ցե­լով մերթ էլ Գան­ձա­կի Շահ­վեր­դի խա­նի հետ, հար­ձա­կում­ներ էին գոր­ծում Ղա­րա­բա­ղի Իբ­րա­հիմ խա­նի տի­րույթ­նե­րի վրա։ Դեպ­քե­րի ժա­մա­նա­կա­կից Սի­մեոն կա­թո­ղի­կո­սը նրանց ան­վա­նում է հզոր և քաջ իշ­խան­ներ։ Այս հան­գա­մանքն ան­հան­գս­տաց­նում էր Իբ­րա­հիմ խա­նին։ Մյուս կող­մից էլ, հա­յա­թա­փե­լով գա­վառ­նե­րը, Ղա­րա­բա­ղի խա­նը զրկ­վում էր իր գան­ձա­րա­նը լց­նե­լու հեշտ տար­բե­րա­կից։
Սկզ­բում Իբ­րա­հիմն իր և մե­լիք­նե­րի միջև փոր­ձեց միջ­նորդ դարձ­նել Գան­ձա­կի Շահ­վեր­դի խա­նին։ Բայց սա էլ իր ծրագ­րերն ու­ներ և, Իբ­րա­հիմ խա­նին թու­լաց­նե­լու նպա­տա­կով, ձգ­տում էր իր կող­քին պա­հել Ղա­րա­բա­ղի մե­լիք­նե­րին։ Այդ ժա­մա­նակ Իբ­րա­հիմ խանն ան­մի­ջա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սեց մե­լիք Հա­թա­մի և մե­լիք Հով­սե­փի հետ՝ վեր­ջին­նե­րիս խոս­տա­նա­լով վե­րա­կանգ­նել նրանց ժա­ռան­գա­կան ի­րա­վունք­ներն ու ինք­նիշ­խա­նու­թյու­նը։ Մե­լիք Հա­թա­մի և մե­լիք Հով­սե­փի վե­րա­դար­ձը Ջրա­բերդ և Գյու­լիս­տան ո­րոշ չա­փով կա­յու­նաց­րեց Խամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան կա­ցու­թյու­նը։ Սա­կայն այս ան­գամ էլ Իբ­րա­հիմ խա­նը փոր­ձեց խա­թա­րել մե­լիք­նե­րի միա­բա­նու­թյու­նը՝ պայ­թու­նավ­տանգ ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լով Գան­ձա­սա­րի թա­փուր կա­թո­ղի­կո­սա­կան ա­թո­ռին նոր թեկ­նա­ծուի ընտ­րու­թյան հար­ցում։


(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90«
91« 92« 93« 94« 96« 98, 99)



(Շարունակելի)