Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հարցազրույց ԱՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետ,

ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ ՆԱՍԻԲՅԱՆԻ հետ

- Պա­րոն Նա­սի­բյան, ան­ցած կի­սա­մյա­կում հան­րա­պե­տու­թյու­նում քա­նի՞ ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին (ՃՏ) պա­տա­հար է ար­ձա­նագր­վել: Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ` դրանք ա­ճե՞լ, թե՞ նվա­զել:
- 2021 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գրանց­վել է 47 ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար, ո­րոնց հետևան­քով զոհ­վել է 8 և վի­րա­վոր­վել` 50 մարդ, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի 37 պա­տա­հա­րի, 6 զո­հի և 38 վի­րա­վո­րի դի­մաց: Ըստ հա­մա­պա­տաս­խան տվյալ­նե­րի, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի թիվն ա­ճել է 10-ով, զո­հե­րի­նը` 2-ով, իսկ վի­րա­վոր­նե­րի թի­վը` 12 -ով:
- Ի՞նչ է ցույց տա­լիս վի­ճա­կագ­րու­թյու­նը: Հիմ­նա­կա­նում ո­րո՞նք են ՃՏՊ-նե­րի պատ­ճառ­նե­րը:
- Ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հար­նե­րի պատ­ճառ­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ գրանց­ված պա­տա­հար­նե­րից 9-ը տե­ղի է ու­նե­ցել ոչ սթափ վի­ճա­կում տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լու հետևան­քով, 5-ը` ա­րա­գու­թյան գե­րա­զանց­ման և ոչ ճիշտ ա­րա­գու­թյան ընտ­րու­թյան, 27-ը` վա­րորդ­նե­րի ա­նու­շադ­րու­թյան և ՃԵԿ-ի այլ խախ­տում­նե­րի, 2-ը` հե­տիոտ­նա­յին ան­ցում­նե­րի հատ­ման կա­նոն­նե­րը խախ­տե­լու, 3-ը` նշան­նե­րի և գծան­շում­նե­րի պա­հանջ­նե­րի չկա­տար­ման և 1-ը` վա­զան­ցի կա­նոն­նե­րը խախ­տե­լու պատ­ճա­ռով:
- Ինչ­պես հայտ­նի է ` վեր­ջին ժա­մա­նակ­ներս նոր պատ­ժա­մի­ջոց­ներ են կի­րառ­վում կար­գա­զանց վա­րորդ­նե­րի նկատ­մամբ: Ման­րա­մաս­նեք, խնդ­րեմ...
- 2021 թվա­կա­նի ապ­րի­լի 29-ից ու­ժի մեջ են մտել ԱՀ Քրեա­կան օ­րենս­գր­քի 254.1 հոդ­վա­ծում կա­տար­ված լրա­ցում­ներն ու փո­փո­խու­թյուն­նե­րը, հա­մա­ձայն ո­րի քրեա­կա­նաց­վել են հետևյալ ա­րարք­նե­րը. տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու ի­րա­վուն­քը կա­սեց­ված ան­ձի կող­մից տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու ի­րա­վուն­քը կա­սեց­ված կամ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու ի­րա­վունք չու­նե­ցող ան­ձի կող­մից ոչ սթափ վի­ճա­կում տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը կամ այդ ան­ձի կող­մից սթա­փու­թյան վի­ճա­կի զն­նու­թյուն անց­նե­լուց հրա­ժար­վե­լը կամ խու­սա­փե­լը, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րե­լու ի­րա­վունք չու­նե­ցող ան­ձի կող­մից տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րե­լը՝ նույն ա­րար­քի հա­մար վար­չա­կան տույժ նշա­նա­կե­լուց հե­տո` մեկ տար­վա ըն­թաց­քում:
- Պա­րոն Նա­սի­բյան, գաղտ­նիք չէ, որ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում փո­ղոց­նե­րի թո­ղու­նա­կու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ ու­նենք: Նման ի­րա­վի­ճա­կում ո­րո՞նք են ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հիմ­նա­կան պա­հանջ­նե­րը:
- Հի­րա­վի, մայ­րա­քա­ղա­քում ու­նենք գեր­ծան­րա­բեռն­ված երթևե­կու­թյուն, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին մեր հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի հետևան­քով մշ­տա­կան բնա­կու­թյան վայ­րից տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի Ստե­փա­նա­կեր­տում բնա­կու­թյուն հաս­տա­տե­լու, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ու այլ հան­րա­պե­տու­թյուն­նե­րից Ար­ցախ ներ­մուծ­վող տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի քա­նա­կի ա­ճից, և, ի­հար­կե, մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի թո­ղու­նա­կու­թյու­նից։ Միայն 2021 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն է ներ­մուծ­վել 2571 տրանս­պոր­տա­յին մի­ջոց: Փո­ղոց­նե­րի թո­ղու­նա­կու­թյան աս­տի­ճա­նը հնա­րա­վո­րինս բարձ­րաց­նե­լու նպա­տա­կով կա­տար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, ԱՀ ՆԳՆ ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րան և քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն է ներ­կա­յաց­րել ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի փա­թեթ, ո­րի հա­մա­ձայն ա­ռա­ջարկ­վում է նեղ փո­ղոց­նե­րի լայ­նա­ցում, փակ փո­ղոց­նե­րի շա­հա­գոր­ծում, ոչ բար­վոք փո­ղոց­նե­րի բա­րե­կար­գում, հան­րա­պե­տա­կան, միջ­պե­տա­կան և տե­ղա­կան նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի վտան­գա­վոր հատ­ված­նե­րում ցե­մենտ­բե­տո­նե կամ եր­կա­թյա ար­գե­լա­փա­կոց­նե­րի տե­ղադ­րում, միջ­պե­տա­կան և հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի ա­րա­գըն­թաց հար­թա­վայ­րա­յին հատ­ված­նե­րում գո­վազ­դա­յին քա­րոզ­չա­կան բնույ­թի պաս­տառ­նե­րի տե­ղադ­րում:

- Հե­տիոտ­նի կար­գա­պա­հու­թյան ա­ռու­մով ի՞նչ կա­սեք: Մեզ մոտ, ինչ­պես եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում, ար­դյո՞ք հե­տիոտ­նը պատժ­վում է երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման հա­մար: Ի՞նչ պետք է ի­մա­նան քա­ղա­քա­ցի­նե­րը:
- Ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման բնա­գա­վա­ռում, ան­շուշտ, կարևոր է ինչ­պես վա­րոր­դի, այն­պես էլ հե­տիոտ­նի կար­գա­պա­հու­թյու­նը: ԱՀ ՆԳՆ ոս­տի­կա­նու­թյան ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան և ոս­տի­կա­նու­թյան այլ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հետ հա­մա­տեղ հա­ճախ են կազ­մա­կերպ­վում ՙՕ­րի­նա­պաշտ հե­տիոտն՚ կար­գա­խո­սով կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք դրա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում հե­տիոտ­նի կող­մից հնա­րա­վոր ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախտ­ման դեպ­քե­րը նվա­զա­գույ­նին հասց­նե­լու ուղ­ղու­թյամբ:
Տե­ղե­կաց­նեմ, որ ՙՎար­չա­կան ի­րա­վա­խախ­տումն­նե­րի վե­րա­բե­րյալ՚ օ­րենս­գր­քի հա­մա­ձայն, հե­տիոտ­նի և ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րի կող­մից (բա­ցա­ռու­թյամբ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ վա­րող­նե­րի) ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րը խախ­տե­լը, ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կար­գա­վոր­ման ազ­դան­շան­նե­րին չեն­թարկ­վե­լը, ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րի կամ ճա­նա­պար­հա­յին գծան­շում­նե­րի պա­հանջ­նե­րը խախ­տե­լը՝ ա­ռա­ջաց­նում են տու­գան­քի նշա­նա­կում՝ սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի ե­ռա­պա­տի­կի չա­փով:
Հե­տիոտ­նի կող­մից ճա­նա­պար­հով (այդ թվում՝ մայ­թե­րով կամ հե­տիոտ­նա­յին ա­րա­հետ­նե­րով, իսկ դրանց բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում՝ կող­նակ­նե­րով) շարժ­վե­լու կար­գը խախ­տելն ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում՝ սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հն­գա­պա­տի­կի չա­փով։
Հե­տիոտ­նի կող­մից ճա­նա­պար­հի երթևե­կե­լի մա­սը հա­տե­լու կար­գը խախ­տելն ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում` սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հն­գա­պա­տի­կի չա­փով։
Տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի ուղևո­րի կող­մից ըն­թաց­քի ժա­մա­նակ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի դռ­նե­րը բա­ցե­լը կամ կանգ­նած տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի դռ­նե­րը բա­ցե­լը, ե­թե դա խո­չըն­դո­տում է երթևե­կու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րին, ինչ­պես նաև ուղևոր­նե­րի կող­մից տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցից ի­րեր և ա­ռար­կա­ներ նե­տե­լը՝ ա­ռա­ջաց­նում են տու­գան­քի նշա­նա­կում՝ սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հն­գա­պա­տի­կի չա­փով:
- Ներ­կա­յում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում հաշ­վառ­ված քա­նի՞ տրանս­պոր­տա­յին մի­ջոց կա:
- 2021 թվա­կա­նի հու­լի­սի 1-ի դրու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­ված և հաշ­վառ­ված է 36 հա­զար 660 տրանս­պոր­տա­յին մի­ջոց, ո­րից 3 հա­զար 951-ը՝ պատ­կա­նում է ի­րա­վա­բա­նա­կան, իսկ 32 հա­զար 709-ը՝ ֆի­զի­կա­կան ան­ձանց։
- Պա­րոն Նա­սի­բյան, մոտ 6 ա­միս է՝ ղե­կա­վա­րում եք ԱՀ ՆԳՆ ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նը: ՃՈ գոր­ծե­լաո­ճում նո­րա­մու­ծու­թյուն­ներ կա՞ն։ Որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան՝ ՙօ­րեն­քի առջև պա­տաս­խա­նա­տու են բո­լո­րը՚ սկզ­բուն­քը:
- Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րը կա­տա­րում են միայն այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնց հա­մար լիա­զոր­ված են Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րենք­նե­րով:
Ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյունն ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ իմ պաշ­տո­նա­վար­ման ժա­մա­նա­կաըն­թաց­քում գոր­ծել և գոր­ծում է հետևյալ կերպ՝ օ­րեն­քի առջև բո­լո­րը հա­վա­սար են, բա­ցառ­վում է ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րի կող­մից որևէ խտ­րա­կան վե­րա­բեր­մունք վա­րորդ­նե­րի և, առ­հա­սա­րակ, երթևե­կու­թյան մաս­նա­կից­նե­րի նկատ­մամբ: