[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում նշվել է հարկադիր կատարողի օրը

Նանիկ Աղասյան

 Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայությունը նշել է մասնագիտական օրը։ Հարկադիր կատարման ծառայության անձնակազմին մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ ծառայությունն անցած տարիներին հաղթահարելով դժվարությունները այսօր պետական համակարգում համարվում է կայացած և զարգացող կառույց։ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանը կարևորեց հարկադիր կատարողի մարդկային և մասնագիտական բարձր որակների և ամուր կամային հատկանիշների, բարոյական կեցվածքի անհրաժեշտությունը ներկայում: Շնորհակալություն հայտնելով բոլոր աշխատակիցներին՝ հետպատերազմական պայմաններում իրենց գործառույթները նվիրումով ու օրենքի գերակայության գիտակցումով իրականացնելու համար, կառույցի ղեկավարը վստահություն հայտնեց, որ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով կարողանալու են արժանապատվորեն իրականացնել Հարկադիր կատարման ծառայության լիազորությունների ամբողջ շրջանակը։ Մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները պարգևատրվեցին հուշանվերներով և դրամական պարգևներով: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնուրացության համար ԱՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակից, Արդարադատության ավագ լեյտենանտ Արտակ Ավագիմյանին հետմահու շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալ, որը հանձնվեց հարազատներին: 

Нет описания.