Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՎԵՐՎՈՒՄ ԵՆ ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՆՇԽԱՐՆԵՐԸ

 Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ինչ են հուշում Շուշիի հայկական գերեզմանոցի վիմագիր արձանագրությունները
Ի պա­տաս­խան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նի, արտ­գործ­նա­խա­րա­րա­րու­թյան, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ու Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի՝ երկ­րի բռ­նա­զավթ­ված բնա­կա­վայ­րե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ բեր­դա­քա­ղաք Շու­շիում, ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պղծ­ման և զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման վե­րա­բե­րյալ հն­չեց­ված ա­հա­զան­գե­րի, ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին ուղղ­ված դի­մում-բո­ղոք­նե­րի, դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նե­ցող ազ­գա­յին այդ ար­ժեք­նե­րը բար­բա­րոս­նե­րի ձեռ­քով շա­րու­նակ­վում են ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի են­թարկ­վել և ան­հե­տա­նալ:

Ցա­վոք, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ա­ռա­քե­լու­թյան ար­ձա­գանք­նե­րը ու­շա­նում են կամ լա­վա­տե­սու­թյուն գրե­թե չեն ներ­շն­չում: Մինչև կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ՙտեղ կհաս­նեն՚, թշ­նա­մին ջան­քեր չի խնա­յում հին բնա­կա­վայ­րում ՙհայ­կա­կան հետ­քը՚ ջն­ջե­լու և իս­պառ վե­րաց­նե­լու հա­մար: Իսկ հան­ցա­գործ­նե­րին այ­սօր իր հա­յա­տյաց ար­շա­վով ան­ձամբ քա­ջա­լե­րում է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը, ում հրա­հան­գով ոչն­չաց­վում, հո­ղին է հա­վա­սա­րեց­վում Շու­շիի հայ­կա­կան գե­րեզ­մա­նո­ցը, որ­տեղ նն­ջում են մշա­կույ­թի և ար­վես­տի, գրա­կա­նու­թյան երևե­լի­ներ, ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, գիտ­նա­կան­ներ:
Բեր­դա­ձոր­ցի Հրա­չիկ Հա­րու­թյու­նյանն ա­վան­դա­պահ այն մտա­վո­րա­կան­նե­րից էր, ով Շու­շին ա­զա­տագր­վե­լուց հե­տո ա­ռա­ջին­նե­րից մեկն իր ըն­տա­նի­քով վե­րա­հաս­տատ­վեց բեր­դա­քա­ղա­քում՝ օ­րի­նակ ծա­ռա­յե­լով շա­տե­րի հա­մար։ Ա­կա­նա­տե­սը լի­նե­լով հա­յե­րի նկատ­մամբ վար­վող խտ­րա­կան հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյան ու բա­զում ա­նար­դա­րու­թյուն­նե­րի (70-ա­կան թվա­կան­նե­րի սկզբ­նե­րին նա Շու­շիի կո­մե­րիտշ­րջ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղարն էր), եւ չհա­մա­կերպ­վե­լով տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի լկ­տի պահ­ված­քին ու քո­ղարկ­ված ՙբա­րե­կա­մու­թյան՚ հետ, նա ստիպ­ված էր հրա­ժար­վել պաշ­տո­նից եւ տե­ղա­փոխ­վել Ստե­փա­նա­կերտ, ուր եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում։ Մաս­նա­գի­տու­թյամբ լի­նե­լով բա­նա­սեր-պատ­մա­բան, թո­շա­կի անց­նե­լուց հե­տո՝ Հրա­չի­կը, հա­վա­տա­րիմ իր նա­խա­սի­րու­թյուն­նե­րին ու հե­տաք­րք­րու­թյուն­նե­րին, ո­րո­շեց պա­րապ չնս­տել եւ օգ­տա­կար գործ ձեռ­նար­կել՝ փոր­ձե­լով նպաս­տել հա­յոց Շու­շիի մշա­կու­թա­յին եւ հո­գե­ւոր ար­ժեք­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը, բեր­դա­քա­ղա­քի հնու­թյուն­նե­րի դա­րա­վոր փո­շու մաքր­մանն ու սր­բա­վայ­րե­րի պահ­պան­մա­նը։
ՙՕ­րե­րից մի օր ձեռքս էր ըն­կել ճա­նաչ­ված պատ­մա­բան Ս. Բար­խու­դա­րյա­նի ՙԴի­վան հայ վի­մագ­րու­թյան՚ գիր­քը, ուր հե­ղի­նակն անդ­րա­դառ­նա­լով Շու­շիի պատ­մու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես նշում է. ՙՇու­շին Ար­ցա­խի ա­մե­նա­փոքր շր­ջանն է, ու զբա­ղեց­նում է Կար­կառ գե­տի վե­րին հան­քը։ Ցա­վա­լի է, որ այս­տեղ հին հու­շար­ձան­նե­րը վատ են պահ­պան­վել եւ հատ­կա­պես Շու­շիից ար­ձա­նագ­րու­թյուն­ներ շատ քիչ ու­նենք՚։

Այդ ի­րո­ղու­թյու­նը Հրա­չի­կին շատ մտա­հո­գեց։ Ու նա ո­րո­շեց իր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով զբաղ­վել բեր­դա­քա­ղա­քի պատ­մու­թյամբ։ Սկ­սեց գրի առ­նել քա­ղա­քի հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­նե­րի ու պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րի վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղոր­դում Շու­շիի մա­սին։ Թղ­թա­պա­նա­կը թե­ւի տակ, լու­սան­կար­չա­կան սար­քը` ձեռ­քին, նրան հա­ճախ կա­րե­լի էր տես­նել Շու­շիի հայ­կա­կան հին գե­րեզ­մա­նոց­նե­րում։ Նրան հե­տաք­րք­րում էին ինչ­պես ան­վա­նի մարդ­կանց, զո­րա­պե­տե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի եւ գրող­նե­րի, ազ­գի նվի­րյալ­նե­րի ճա­կա­տագ­րե­րը, նրանց տոհ­մա­ծա­ռե­րը, այն­պես էլ՝ հայ­կա­կան օ­ջախ­նե­րի հա­րուստ ա­վան­դույթ­նե­րը։ Իր տք­նան­քի ու աշ­խա­տա­սի­րու­թյան, եր­կա­րա­տեւ պրպ­տում­նե­րի ար­դյուն­քում, հե­ղի­նա­կը հե­տա­գա­յում տպագ­րու­թյան պատ­րաս­տեց ՙՇու­շի նո­րա­հայտ նյու­թեր՝ քա­ղա­քի պատ­մու­թյան մա­սին՚ աշ­խա­տու­թյու­նը, ուր ա­ռա­ջին ան­գամ տեղ են գտ­նում մի շարք ար­ժե­քա­վոր ար­ձա­նագ­րու­թյուն­ներ։ Ցա­վոք, ե­րեք տա­րի ա­ռաջ նա հրա­ժեշտ տվեց երկ­նա­յին կյան­քին ու շատ ծրագ­րեր և մտահ­ղա­ցում­ներ այդ­պես էլ ա­նա­վարտ մնա­ցին:
Գր­քում ներ­կա­յաց­վող վի­մա­գիր, հա­մա­ռոտ կեն­սագ­րա­կան­նե­րը՝ հնա­գետ­նե­րի ու պատ­մա­բան­նե­րի հա­մոզ­մամբ, ե­զա­կի տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղոր­դում հի­նա­վուրց ծաղ­կուն բեր­դա­քա­ղա­քի XVIII-XIX դա­րե­րի գա­վա­ռա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի, մարդ­կանց նիս­տու­կա­ցի, ար­հես­տա­գոր­ծու­թյան եւ ա­ռեւտ­րի, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի, հա­րուստ մշա­կույ­թի, ինչ­պես նաեւ ար­տա­քին ու ներ­քին թշ­նա­մի­նե­րի դեմ՝ հայ բնակ­չու­թյան մղած հե­րո­սա­կան պաշտ­պա­նա­կան մար­տե­րի, ար­տա­քին աշ­խար­հի հետ ու­նե­ցած կա­պե­րի մա­սին։
Հատ­կան­շա­կան է, որ քա­ղաքն ու­նե­ցել է թվով 6 հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տուն, ո­րոն­ցից պահ­պան­վել են հյու­սի­սա­յին մա­սի, Ե­րե­ւա­նյան դռ­նե­րի հա­րավ-ա­րեւմ­տյան մա­սի ու քա­ղա­քի հա­րա­վա­յին մա­սում (Ժամ­հա­րյան­նե­րի հայտ­նի տնից վե­րեւ) գտն­վող գե­րեզ­մա­նատ­նե­րը։ Ընդ ո­րում, վեր­ջի­նից բա­ցի մյուս­նե­րը՝ մի­տում­նա­վոր պատ­վել են ա­կա­ցիա­նե­րով, փշոտ թփե­րով եւ մա­ցառ­նե­րով, որ­պես­զի ան­ծա­նոթ մար­դը պատ­կե­րա­ցում չու­նե­նա այդ մա­սին, եւ հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­նե­րը հա­վերժ գոց­ված մնան՝ գա­լիք սե­րունդ­նե­րի, հնա­գետ­նե­րի ու պատ­մա­բան­նե­րի հա­մար։ Իսկ պատ­մա­կան վկա­յագ­րու­թյուն­նե­րից դժ­վար չէ են­թադ­րել, թե ինչ­պի­սի դառն ճա­կա­տա­գիր է ու­նե­ցել քա­ղա­քի իս­կա­կան տե­րը։

Գի­տա­կան շատ աղ­բյուր­նե­րի թվում, Հրա­չիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­շադ­րու­թյու­նը գրա­վել էր պար­սիկ պատ­մա­բան Հա­միղ Ալ­գա­րի ՙՄիր­զա Մել­քում խան՚ 308-է­ջա­նոց գիր­քը, ո­րը հրա­տա­րակ­վել է 1973 թվա­կա­նին։ ՙԻնձ հա­մար ա­ռեղծ­ված էր մնում մի շիր­մա­քա­րի ար­ձա­նագ­րու­թյուն, ո­րը տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դում Մել­քում խա­նի գեր­դաս­տա­նի, նրա հա­րուստ տոհ­մա­ծա­ռի մա­սին,- զրույց­նե­րի մե­կի ժա­մա­նակ նշել է Հրա­չի­կը։ - Այն գտն­վում է քա­ղա­քի Ղա­զան­չե­ցոց Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցու հա­րավ-ա­րե­ւե­լյան կող­մի գե­րեզ­մա­նա­տա­նը, ո­րի վի­մա­գիր ար­ձա­նագ­րու­թյան հա­մա­ձայն, գեր­դաս­տա­նի նա­հա­պե­տը բնակ­վել է Շու­շիում 17-րդ դա­րի վեր­ջե­րին։ Ըստ Հ. Ալ­գա­րի, Միր­զա Մել­քում խա­նը, ով կրում է գեր­դաս­տա­նի նա­հա­պե­տի ա­նու­նը եւ տոհ­մա­ծա­ռի 7-րդ սե­րունդն է ներ­կա­յաց­նում, ՙսեր­ված է Ղա­րա­բա­ղից եւ բնիկ հայ­կա­կան ըն­տա­նիք է, իսկ ար­մատ­նե­րը՝ Շու­շի քա­ղա­քից են՚։ Այս մա­սին են վկա­յում նաեւ շիր­մա­քա­րե­րին հա­վեր­ժած բազ­մա­թիվ այն ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնց ՙհա­վաստ­մամբ՚, հա­յե­րը Շու­շիում ապ­րում էին դեռ 1600-ա­կան թվա­կան­նե­րից՝ ի տար­բե­րու­թյուն այն թյուր վար­կա­ծի, թե իբր Շու­շին հիմ­նադ­րել է թուր­քա­կան քոչ­վոր ցե­ղի ա­ռաջ­նորդ Փա­նահ խա­նը՚...
Գաղտ­նիք չէ, որ 19-րդ դա­րա­վեր­ջին եւ 20-րդ դա­րաս­կզ­բին, ա­վե­լի կոն­կերտ՝ հայ բնակ­չու­թյան ջար­դե­րի հե­տե­ւան­քով, Շու­շիում տա­րեց­տա­րի նվա­զում էր հա­յե­րի թի­վը, շա­տերն ի­րենց ըն­տա­նիք­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ստիպ­ված էին լքել ծնն­դա­վայ­րը եւ տե­ղա­փոխ­վել այլ բնա­կա­վայ­րեր։ Քիչ չեն ե­ղել դեպ­քե­րը, երբ հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րը սե­փա­կան օ­ջախ­նե­րի պա­տի­վը փր­կե­լու հա­մար զենք են վերց­րել ու դի­մա­կա­յել թշ­նա­մուն։ Ո­մանք էլ, խա­ղաղ աշ­խա­տան­քի ժա­մա­նակ, նեն­գա­բար ըն­կել են թուր­քի գն­դա­կից։ Այդ մա­սին են խո­սում շիր­մա­քա­րե­րին փո­րագր­ված բա­զում ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք սե­րունդ­նե­րին տե­ղե­կաց­նում են հայ ըն­տա­նիք­նե­րի ող­բեր­գու­թյուն­նե­րի մա­սին։ Ինչ­պես Հր. Հա­րու­թյու­նյա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն են փաս­տում, հա­րյուր­նե­րի է հաս­նում նման շիր­մա­քա­րե­րի թի­վը։

ՙԱն­գութ հրա­ցա­նը թուրք ա­վա­զա­կին,
Ինձ­նից հա­վի­տեան խլեց իմ հո­գին,
Թո­ղեց քար­հա­տում իմ ան­շունչ մար­մին,
Քա­ռա­սուն եւ հինգ­տա­րոյս հա­սա­կին։

1876 ա­մի, 15 մա­յի­սի՚,- այս է ար­ձա­նագր­ված Գյա­վուր սա­րի քար­հա­տում աշ­խա­տե­լիս թուր­քի գն­դա­կից սպան­ված քար­հատ Ի­վան Ղու­կա­սի Տեր-Մկր­տի­չեան­ցի շիր­մա­քա­րին։
Նման ար­ձա­նագ­րու­թյուն­ներն հատ­կա­պես ՙխո­սուն՚ են 1905-1906թթ. հայ-թուր­քա­կան ընդ­հա­րում­նե­րը, 1920թ. հայ բնակ­չու­թյան ջար­դե­րը վկա­յագ­րող տեքս­տե­րով։ Ըստ Հրա­չիկ Հա­րու­թյու­նյա­նի, ա­ռա­վել ա­րյու­նա­հեղ է ե­ղել 1906թ. հու­լիս-օ­գոս­տո­սը, երբ ՙհա­յե­րի ա­րյամբ լվաց­վել են Շու­շիի փո­ղոց­ներն ու հր­դեհ­ված տնե­րի բա­կե­րը՚։ Դի­մադ­րու­թյան ժա­մա­նակ այդ օ­րե­րին են զոհ­վել սար­կա­վա­գու­հի Գա­յա­նե Վար­դա­պե­տյա­նը, Տեր Ներ­սես Բախ­տա­մյան­ցը, Տեր-Համ­բար­ձում Ստե­փա­նյա­նը (Աս­ծատ­րյա­նը), 20-ա­մյա Բա­դաս Զա­քա­րյա­նը, հայ­դուկ­նե­րի տաս­նա­պետ Աս­լան Ա­ղա­բա­բյա­նը, ո­րոնք հրո­սակ­նե­րից պաշտ­պա­նում էին ա­գու­լե­ցուց Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։
Ու­շագ­րավ է այն հան­գա­ման­քը, որ հե­տա­գա­յում ու­սու­ցիչ Ա­վե­տիք Բա­հաթ­րյանն իր ՙՀին հա­յոց տա­ղա­չա­փա­կան ար­վես­տը՚ գր­քում (1891թ.) անդ­րա­դար­ձել է Աս­լան Ա­ղա­բա­բյա­նի եղ­բոր Ար­սե­նի եւ ծնող­նե­րի սր­տա­կե­ղեք ող­բին, որն ար­ձա­նագր­ված է շիր­մա­քա­րին։ Այն 49 տո­ղից բաղ­կա­ցած յու­րա­հա­տուկ է­պի­տա­ֆիա է, ուր պատ­կեր­վում է ՙօ­րիորդ­նե­րի եւ վի­զը ծռած նշա­նա­ծի ան­դառ­նա­լի, խո­րունք ցավն ու հո­գու տվայ­տան­քը՚։ Շու­շիի հայ­կա­կան հին գե­րեզ­մա­նա­տանն է ամ­փոփ­ված նաեւ Բ. Բա­հաթ­րյա­նի ա­ճյու­նը, ո­րի գր­քի մա­սին գրա­խո­սել է մեծն Ե­ղի­շե Չա­րեն­ցը՝ այն հա­մա­րե­լով որ­պես քն­նա­կան տե­սու­թյան դա­սա­գիրք։ ՙՍա է գիրք հան­ճա­րեղ եւ զար­մա­նա­լի՝ գր­ված լի­նե­լով 1890-ա­կան թվա­կան­նե­րին շու­շե­ցի ու­սուց­չի ձեռ­քով։ Այս գիր­քը էա­պես մի զար­մա­նա­լի հանք է՝ գտն­ված հան­ճա­րեղ բնազ­դի տեր հե­ղի­նա­կի կող­մից...՚,- աս­վում է Ե. Չա­րեն­ցի գրա­խո­սա­կա­նում։
Շու­շիի հայ­կա­կան հին գե­րեզ­մա­նա­տա­նը ՙհան­գր­վա­նել՚ է մի ՙշիր­մա­քար՚, ո­րի վրա՝ ձախ մա­սում խաչ է քան­դակ­ված, իսկ աջ կող­մին՝ հրա­ցան։ Քիչ ներ­քե­ւում փո­րագր­ված է. ՙՍա է մեր կիան­քը վտան­կից պաշտ­պա­նո­ղը։ 1905 ա­մի, 6 փետր­վա­րի՚։ Այն զգո­նու­թյան է կո­չում հա­յե­րին, որ­պես­զի հա­մախ­մբ­վեն եւ զին­վեն, պատ­րաստ լի­նեն հա­կա­հար­ված տալ թշ­նա­մուն։ Շու­շե­ցի ան­հայտ վար­պե­տի փո­րագ­րու­թյու­նը մի յու­րա­հա­տուկ կոչ-ա­հա­զանգ է, որն հն­չեց­վում է՝ ՙակն­կա­լե­լով՚ Բաք­վից՝ հայ­կա­կան հի­նա­վուրց բեր­դա­քա­ղաք ՙտե­ղա­փոխ­վե­լիք՚ հայ­կա­կան ջար­դե­րի նոր ա­լի­քը...
Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված 44-օ­րյա պա­տե­րազ­մի ար­դյուն­քում՝ թշ­նա­մու հեր­թա­կան բար­բա­րո­սու­թյուն­նե­րը Շու­շիում, աս­վա­ծի վառ վկա­յու­թյունն են: