[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿ ԵՆ, ԶԻՆՎՈՐ ՈՒ ՇԻՆԱՐԱՐ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Գյու­ղը, գյու­ղա­կան կյան­քը, գյու­ղա­կան կեն­սա­կերպն ու մշա­կույ­թը միշտ ե­ղել են մեր ազ­գագ­րա­կան և մար­դա­բա­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի տի­րույ­թում, ո­րով­հետև այն­տեղ մեզ­նից յու­րա­քան­չյուրն է։ Ան­կեղծ է գյու­ղա­կան ա­ռօ­րյան, նույ­նիսկ հի­մա, այս հու­նից շեղ­ված ժա­մա­նակ­նե­րում։

Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն հա­մայն­քը յու­րա­հա­տուկ համ ու հոտ ու­նի, հենց ա­ռա­ջին պա­հից, երբ մտ­նում ես գյուղ, քեզ շղ­թա­յում է մի հրա­շա­լի ու ան­բա­ցատ­րե­լի զգա­ցո­ղու­թյուն, թվում է, այն­տեղ ծն­վել և այն­տեղ մե­ծա­ցել ես։ Նրա ա­րա­րող բնա­կիչ­նե­րի ժպի­տը՝ բնու­թյան գույ­նե­րին խառն­ված, գյուղ ե­կած ցան­կա­ցած մե­կին կա­րող են կտ­րել ու տա­նել դե­պի հին, շատ հին ժա­մա­նակ­ներ։
Թեև գյու­ղը մեծ չէ, բայց ա­ռանձ­նա­նում է իր ակ­տիվ ապ­րե­լա­կեր­պով, մի տե­սակ տար­բեր­վող խոս­քի ու մտա­ծե­լա­կեր­պի ձև ու­նեն այս գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը։ Երբ դեռ նոր հա­սել էինք Կոլ­խո­զա­շեն, մեզ մո­տե­ցավ մի ե­րի­տա­սարդ ու բա­վա­կա­նին մտեր­միկ ու հա­րա­զա­տա­բար ա­սաց.
-Աշ­խար­հի ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­գե­ղե­ցիկ գյուղն եք ե­կել։
Հե­տո մեզ հան­դի­պած բո­լոր կոլ­խո­զա­շեն­ցի­ներն սկ­սե­ցին ի­րար հերթ չտա­լով պատ­մել ի­րենց գե­ղե­ցիկ գյու­ղի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին, նրան­ցից յու­րա­քան­չյու­րը փոր­ձում էր հա­մո­զել մեզ, որ Կոլ­խո­զա­շենն է աշ­խար­հի դրախ­տը։ Տա­րեց­նե­րից մե­կը, ով լուռ հետևում էր, թե ինչ­պես են հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը պատ­մում այս կամ այն հե­տաքր­քիր փաս­տի մա­սին, ծանր քայ­լե­լով մո­տե­ցավ ու ա­սաց.
-Չէ իս­կա­պես մեր գյու­ղը լավն է, տաս աղ­բյուր ու­նենք, տաս հրաշք։
Հե­տո սկ­սեց թվար­կել այդ աղ­բյոր­նե­րը՝ ՙՍրա­բունց՚, ՙԿա­նունց՚, ՙԱխպ­րի­ծոր՚, ՙՀռու­մեն՚, ՙԴոն­գո­մի՚, ՙԳա­րա­քի՚, ՙԱ­բունց՚, ՙՉա­ման՚, ՙԿե­տե­նար­տի՚ և ՙՊլպ­լան՚։ Կոլ­խո­զա­շե­նի տա­րած­քում կան նաև պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­ներ, օ­րի­նակ Սբ. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին՝ կա­ռուց­ված XIX դա­րում, հին գե­րեզ­մա­նոց (XVIII-XIX դդ.), գյու­ղա­տե­ղի (XVII-XVIII դդ.), խաչ­քար (XV-XVII դդ.), ընդ­հա­նուր առ­մամբ, հաշ­վառ­ված է թվով 15 հու­շար­ձան։ Կոլ­խո­զա­շե­նում է գտն­վում նաև հա­յազ­գի խոր­հր­դա­յին ռազ­մա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ- գն­դա­պետ Մի­քա­յել Ար­տե­մի Բար­սե­ղյա­նի (նաև՝ Մի­խա­յիլ Պար­սե­ղով) ան­վան ռազ­մա­կան թան­գա­րա­նը։ Կոլ­խո­զա­շեն­ցի­ներն ա­ռանձ­նա­կի ոգևո­րու­թյամբ են խո­սում այս մա­սին և հպար­տո­րեն ներ­կա­յաց­նում հա­մա­գյու­ղա­ցի գե­նե­րա­լի կեն­սագ­րու­թյու­նը։ Ա­սում են՝ մենք այդ­պի­սի մեծ ա­նուն ձեռք բե­րած կոլ­խո­զա­շեն­ցի­ներ շատ ու­նենք, դա հո­ղին ա­մուր կանգ­նե­լու մեր սի­րուց է։
Ծնն­դով Կոլ­խո­զա­շե­նից է նաև բա­նաս­տեղծ, լրագ­րող, ԽՍՀՄ, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը։ Ինչ­պես Ար­ցա­խյան ա­ռա­ջին, այն­պես էլ եր­րորդ պա­տե­րազ­մում կոլ­խո­զա­շեն­ցի­ներն ի­րենց գյու­ղի վաղ­վա օր­վա և հա­նուն հայ­րե­նի ե­զեր­քի պայ­քա­րե­ցին, սր­բա­զան հո­ղի պաշտ­պա­նու­թյան հա­մար 44 –օ­րյա պա­տե­րազ­մում զարկ­վեց հինգ կոլ­խո­զա­շեն­ցի։
յս գյու­ղում հայ­րե­նի­քը շատ են սի­րում, այս­տե­ղի բնա­կիչ­նե­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զեն­քով, պա­տե­րազ­մից հե­տո գր­չով ու բա­հով են ճա­կա­տում։ Հո­ղը շատ սի­րե­լուց է հայ­րե­նիք դառ­նում և, ինչ­պես ա­սում են, զո­հա­բեր­ման մեջ է նրա ողջ հմայ­քը։
Կոլ­խո­զա­շենն իս­կա­կան համ ու հո­տով հայ­կա­կան գյուղ է, կար­գին ապ­րե­լու տեղ։ Հու­սանք, մեր հա­ջորդ այ­ցի ժա­մա­նակ Կոլ­խո­զա­շե­նում բնա­կիչ­նե­րի ան­հա­վա­նա­կան թվա­քա­նա­կի կհան­դի­պենք և մայ­րու­ղուց դե­պի գյուղ տա­նող ճա­նա­պարհն էլ աս­ֆալ­տա­պատ կլի­նի։

Հ.գ.
Մեծ ու փոքր կոլ­խո­զա­շեն­ցի­նե­րի խնդ­րան­քով, որ­պես վեր­ջա­բան ընտ­րե­ցի Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ՙՂա­րա­բաղ­ցին՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։

Պատ­վել գի­տի միշտ իր հյու­րին,
Գի­տի գի­նը աղ ու հա­ցի,
Միշտ հյու­րա­սեր ու միշտ բա­րի,
Միշտ սր­տա­բաց ղա­րա­բաղ­ցին։
Ուր էլ լի­նես իմ բա­րե­կամ,
Դու նրա հետ ըն­կե­րա­ցիր,
Լավ ըն­կե­րոջ հա­մար ան­գամ
Կյան­քը կտա ղա­րա­բաղ­ցին։
Կռ­վում լի­նի, աշ­խա­տան­քում,
Խի­զա­խում է ինչ­պես ար­ծիվ,
Վաս­տակն ար­դար, խիղ­ճը մա­քուր,
Ար­դա­րա­դատ Ղա­րա­բաղ­ցին։
Մշակ է նա ու շի­նա­րար,
Բայց հա­սա­րակ մարդ մի կար­ծիր,
Գիտ­նա­կան է ու զո­րա­վար,
Բազ­մա­վաս­տակ Ղա­րա­բաղ­ցին։
Խա­ղաղ է նա համ­բե­րա­տար,
Բայց թե հո­գով դու դառ­նաց­րիր, Ամ­պի նման կո­րո­տա,
Շանթ ու կրակ Ղա­րա­բաղ­ցին։