[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻՆ ՑԱՐԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

 Ա­միր խան սար­դա­րը և Մեհ­տի Ղու­լի խա­նը Ա­բաս, Միր­զա­յի մոտ ի­րենց խա­թար­ված հե­ղի­նա­կու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և թա­գա­ժա­ռան­գին հա­ճո­յա­նա­լու հա­մար, ո­րո­շում են Շու­շին գրո­հե­լու նա­խա­ձեռ­նու­թյուն ցու­ցա­բե­րել։ Այդ ըն­թաց­քում լու­րեր են տա­րած­վում, որ Երևա­նյան դար­պաս­նե­րի կող­մից դուրս գա­լով՝ սնն­դամ­թերք հայ­թայ­թե­լու նպա­տա­կով այս ու այն կողմ են ցր­վում ու շր­ջա­կայ­քի բերքն հա­վա­քե­լով՝ քիչ-քիչ ամ­րոց են տա­նում։

Նրանք ո­րո­շում են ի­րենց տրա­մադ­րու­թյան տակ ե­ղած սար­բազ­նե­րի չորս զո­րագն­դե­րով և դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղի թուր­քե­րից հա­վա­քագր­ված թա­լա­նին սո­վոր 2000 հո­գուց բաղ­կա­ցած ա­վա­զա­կախմ­բով դա­րա­նա­կա­լել և Երևա­նյան դար­պա­սի շր­ջա­կայ­քում բռ­նել ե­լու­մուտ ա­նող­նե­րին ու հան­կար­ծա­կի գրո­հով մտ­նել ամ­րոց։ Վե­րո­հի­շյալ ու­ժե­րը հու­լի­սի 30-ին, գաղ­տա­գո­ղի մո­տե­նա­լով ամ­րո­ցի դար­պաս­նե­րին, կո­տո­րում են ամ­րո­ցից ե­լու­մուտ ա­նող­նե­րին, մի մա­սին էլ՝ գե­րե­վա­րում։ Այ­նու­հետև նրանք գրո­հում են ամ­րո­ցը։ Շու­շիի պա­րետ Գյան­ջոմ ա­ղա Խան­դա­մի­րյա­նը բա­ցում է հո­ղով ամ­րաց­ված դար­պա­սը և, իր կա­մա­վոր­նե­րի գլուխն ան­ցած՝ պարս­պի տակ մար­տի բռն­վում։ Նրան հա­ջող­վում է ա­զա­տել գե­րի­նե­րի մեծ մա­սին և, կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով թշ­նա­մուն, հետ քաշ­վել ու նո­րից ամ­րա­նալ բեր­դում։ Այդ­պի­սով, տա­պալ­վում է Ա­միր խան սար­դա­րի և Մեհ­տի Ղու­լի խա­նի ծրա­գի­րը։
Շու­շիի և Քա­րին­տա­կի կա­մա­վո­րա­կան­նե­րը, Սա­ֆար հա­րյու­րա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ, թի­կուն­քից, տար­բեր տե­ղե­րից հան­կար­ծա­կի հար­ձա­կում­ներ էին գոր­ծում թշ­նա­մու ու­ժե­րի վրա, ա­նընդ­հատ լար­վա­ծու­թյան մեջ պա­հում Ա­բաս Միր­զա­յի սար­բազ­նե­րին։
Վ. Պոտ­տոն վկա­յում է, որ ա­ռանց հա­յե­րի օգ­նու­թյան Շու­շու կա­յա­զո­րը եր­բեք չէր կա­րող դի­մա­նալ պա­շար­մա­նը։ Հե­տա­գա­յում հայ կա­մա­վոր­նե­րից շա­տերն ար­ժա­նա­ցան պարգևնե­րի և ար­տո­նու­թյուն­նե­րի։ Ռոս­տոմ Թար­խա­նյանն ստա­ցավ ռու­սա­կան բա­նա­կի պրա­պորշ­չի­կի կո­չում և ցմահ թո­շակ, իսկ Սա­ֆար Թար­խա­նյա­նի մահ­վա­նից հե­տո նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին պե­տա­կան գան­ձա­րա­նից նշա­նա­կե­ցին նպաստ­ներ։
Հա­յե­րի նկատ­մամբ վրեժ­խն­դիր լի­նե­լու հա­մար պարս­կա­կան զոր­քերն Ար­ցա­խի տար­բեր գա­վառ­նե­րում հար­ձա­կում­ներ են գոր­ծում ան­պաշտ­պան բնա­կա­վայ­րե­րի վրա, կո­ղոպ­տում և սպա­նում մարդ­կանց։ Ա­րյու­նա­հեղ մար­տեր ծա­վալ­վե­ցին Դի­զա­կում։

Ա­միր խան սար­դա­րի հրո­սա­կախմ­բե­րը հա­սան Տող։ Ազ­գաբ­նակ­չու­թյունն ա­պաս­տա­նեց Գտ­չա­վան­քում։ Կա­նանց և ե­րե­խա­նե­րին պատս­պա­րե­լով ան­տառ­նե­րում՝ Տո­ղի և հարևան գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը պաշտ­պա­նում էին ի­րենց բնա­կա­վայ­րե­րը։ Հատ­կա­պես աչ­քի ըն­կան Տու­մի գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը, ո­րոնք հա­մար­ձակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով մեծ կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­ցին թշ­նա­մուն։ Ժա­մա­նա­կա­կի­ցը գրել է. ՙ…ա­մենքն սաս­տիկ և քաջք և ան­տա­ռաբ­նակք որ­պես վայ­րե­նիք՚։
Պա­րե­նի և զի­նամ­թեր­քի սղու­թյան հետևան­քով Շու­շին ծանր դրու­թյան մեջ է հայ­տն­վում։ Օ­րե­ցօր բեր­դի պաշտ­պան­նե­րի ուժն ու կա­րո­ղու­թյու­նը թու­լա­նում է։ Հայ­րե­նա­կից­նե­րի ծանր վի­ճա­կը մեղ­մե­լու և հար­ցը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու նպա­տա­կով Սար­գիս ար­քե­պիս­կո­պոս Հա­սան-Ջա­լա­լյա­նը, մե­լիք Վա­նի Ա­թա­բե­կյա­նը և Գյու­լիս­տա­նի մե­լիք Հով­սեփ Մե­լիք-Բեգ­լա­րյա­նը հան­դի­պում են Ա­բաս Միր­զա­յի հետ։
Ա­բաս Միր­զան հե­ղի­նա­կա­վոր այդ գոր­ծիչ­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կով ըն­դա­ռա­ջում է և հրա­մա­յում պատ­ժել նրանց, ով­քեր նախ­կի­նի պես կշա­րու­նա­կեն հայ սպա­նել։
Մի քա­նի ան­հա­ջող գրոհ­նե­րից հե­տո, Ա­բաս Միր­զան փոր­ձում է պա­ռակ­տում ա­ռա­ջաց­նել բեր­դում գտն­վող հա­յե­րի ու ռուս­նե­րի միջև։ Նա հա­վա­քել է տա­լիս մի քա­նի հա­րյուր հայ ըն­տա­նիք և Գան­ձա­սա­րի Սար­գիս ար­քե­պիս­կո­պո­սի հետ ու­ղար­կում է Շու­շիի բեր­դի պա­րիսպ­նե­րի տակ, որ­պես­զի հա­յե­րին հա­մո­զեն հանձ­նել ամ­րո­ցը, այ­լա­պես ի­րենց կկո­տո­րեն։ Բեր­դի հայ պաշտ­պան­նե­րը պա­տաս­խա­նում են. ՙՄենք ռուս­նե­րին չենք դա­վա­ճա­նի… ա­վե­լի լավ է մի քա­նի հա­րյուր մարդ ոչն­չա­նա, քան ամ­բողջ ժո­ղո­վուր­դը ընկ­նի ղզլ­բաշ­նե­րի ծանր լծի տակ՚։

Այս դեպ­քից հե­տո ռու­սա­կան կող­մը հայ գոր­ծիչ­նե­րին մե­ղադ­րեց դա­վա­ճա­նու­թյան մեջ։ Ա. Եր­մո­լո­վի հրա­մա­նով մե­լիք Վա­նին, մե­լիք Հով­սե­փը և Սար­գիս Հա­սան-Ջա­լա­լյան­ցը ձեր­բա­կալ­վում են։ Ութ ա­միս անց վե­րո­հի­շյալ գոր­ծիչ­ներն ան­մեղ ճա­նաչ­վե­ցին և Պասկևի­չի կող­մից ա­զատ ար­ձակ­վե­ցին։ Ա­բաս Միր­զան ա­մեն ան­գամ մի հայ հե­ղի­նա­կա­վոր մար­դու ու­ղար­կում է բեր­դի հայ պաշտ­պան­նե­րի մոտ, որ­պես­զի հոր­դո­րի նրանց՝ հրա­ժար­վել ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լուց և զեն­քը ցած դնել։ Հեր­թա­կան ան­գամ, երբ հայ տա­նու­տե­րե­րից մե­կին՝ Սա­րու­խան հա­րյու­րա­պե­տին, Ա­բաս Միր­զան բեր­դի պա­րիսպ­նե­րի տակ է ու­ղար­կում, վեր­ջինս պաշտ­պան­նե­րին հան­ձն­վե­լու փո­խա­րեն կոչ է ա­նում պայ­քա­րը շա­րու­նա­կել։ Մեհ­տի Ղու­լի խա­նը հրա­մա­յում է տա­նու­տե­րի լե­զուն կտ­րել։ Բայց բե­կե­րից մե­կի միջ­նոր­դու­թյամբ Սա­րու­խան հա­րյու­րա­պե­տը փրկ­վում է։
Այլ ելք չգտ­նե­լով՝ Մեհ­տի Ղու­լի խանն ան­ձամբ ինքն է մո­տե­նում բեր­դի պա­րիսպ­նե­րին և բա­նակ­ցում Շու­շիի նախ­կին կա­ռա­վա­րիչ Ա­ղա­բեկ Քա­լան­թա­րյա­նի հետ։ Խա­նը, Ա­ղա­բեկ Քա­լան­թա­րյա­նին դի­մե­լով, ա­սում է. ՙԱ­ղա­բե՜կ, դուք հա­յերդ, չե՞ք ա­մա­չում, որ մեր աղ ու հա­ցը մո­ռա­ցած, մեզ վրա կրա­կում եք՚։ Ա­ղա­բեկ Քա­լան­թա­րյա­նը պա­տաս­խա­նում է. ՙՄենք ձեր աղն ու հա­ցը չենք մո­ռա­ցել ու ձեզ վրա չենք կրա­կում։ Ե­թե դուք բա­րե­հա­ճեք մեզ մոտ գալ, մենք բո­լորս կայ­սե­րը ծն­կա­չոք կա­ղա­չենք նե­րել ձեր սխալ­նե­րը։ Այդ դուք պետք է ա­մա­չեք, որ գնա­ցել եք ձեր հին թշ­նա­մուն, ո­րը ծա­րավ է մեր ա­րյանն ու ու­նեց­ված­քին, բե­րել եք, որ մե­զա­նից վրեժ լու­ծի, մեր կա­նանց ու հարս­տու­թյա­նը տեր դառ­նա՚։
Ա­բաս Միր­զան մի քա­նի ան­գամ ևս գրո­հում է Շու­շիի վրա, բայց ա­մեն ան­գամ, մեծ կո­րուստ­ներ տա­լով, հետ է նա­հան­ջում։ Ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, օգտ­վե­լով Շու­շիի պա­րիսպ­նե­րի տակ պարս­կա­կան զոր­քե­րի կրած խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից, ի մի բե­րե­լով ի­րենց ու­ժե­րը, անց­նե­լով հա­մագ­րո­հի, ռազ­մա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը վերց­րեց իր ձեռ­քը։
Ա­բաս Միր­զան, լսե­լով ռուս­նե­րի ա­ռաջ­խա­ղաց­ման մա­սին, իր քե­ռի Ա­միր խան սար­դա­րին և որ­դուն՝ Մու­համ­մադ Միր­զա­յին հրա­մա­յում է գնալ ռուս­նե­րին ըն­դա­ռաջ և ամ­րա­նալ Գան­ձա­կում։

(Շարունակելի)