Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

1915 ԹՎԱԿԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ և ԳԵՏԵՐՈՒՄ ԽԵՂԴՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Զ. ՇՈՒՇԵՑԻ, 

168.am

Հա­յոց ա­մե­նա­գե­ղե­ցիկ և մշա­կու­թա­յին ա­մե­նա­զար­գա­ցած քա­ղաք­նե­րից մե­կի՝ Շու­շիի մա­սին ա­ռիթ ենք ու­նե­ցել շատ խո­սե­լու։ Շու­շիի մա­սին մի քա­նի հոդ­ված­նե­րում մենք անդ­րա­դար­ձել ենք տար­բեր թե­մա­նե­րի, երևույթ­նե­րի ու դեպ­քե­րի։ Սա­կայն պետք է ըն­դգ­ծել, որ Շու­շիի մա­սին նյութն անս­պառ է՝ նաև ոչ լիար­ժեք ու­սում­նա­սիր­ված։ Այս ան­գամ ո­րո­շե­ցինք աչ­քի անց­կաց­նել և դուրս բե­րել Շու­շիում տպագր­վող մա­մու­լից մի շարք հե­տաքր­քիր ի­րա­դար­ձու­թյուն­ներ, ո­րոնք կա­տար­վել են մոտ մեկ դար ա­ռաջ։

1874 թվա­կա­նից մինչև 1920 թվա­կա­նը Շու­շիում լույս են տե­սել մոտ եր­կու տաս­նյա­կի հաս­նող թեր­թեր, հան­դես­ներ։ Այդ պար­բե­րա­կան­նե­րի մի մա­սը ե­ղել է նաև ռու­սե­րեն լեզ­վով։ Այդ շր­ջա­նի կարևո­րա­գույն և հե­տաք­րք­րա­կան թեր­թե­րից էր Շու­շիում տպագր­վող ՙՓայ­լակ՚ պար­բե­րա­կա­նը, ո­րում հան­դի­պում ենք բազ­մա­թիվ հե­տաք­րք­րա­կան դեպ­քեր, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել այդ ժա­մա­նա­կի Շու­շիում։ Պետք է ըն­դգ­ծել, որ պար­բե­րա­կա­նը լույս է տե­սել 1915-1917 թվա­կան­նե­րի ըն­թաց­քում։
Թեր­թի 1915 թվա­կա­նի հա­մար­նե­րում հան­դի­պում ենք բազ­մա­թիվ տե­ղե­կու­թյուն­ներ այն մա­սին, որ վե­րոն­շյալ թվա­կա­նի մա­յիս և հու­նիս ա­միս­նե­րին Շու­շիում և նրա հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րում տե­ղա­ցած հոր­դա­ռատ անձրևնե­րի և կարկ­տի հետևան­քով լուրջ վնաս­ներ են ստա­ցել գյու­ղա­ցի­նե­րը։ Նրանք կորց­րել են ի­րենց բեր­քի մեծ մա­սը, իսկ քա­ղաքն ու մի շարք բնա­կա­վայ­րեր մեծ վնաս­ներ են կրել բնա­կան ա­ղե­տից.
ՙԿի­րա­կի մա­յի­սի 24-ին ժա­մը 2-ին կէ­սօ­րից յե­տոյ տե­ղաց մի սոս­կա­լի յորդ անձրև, եր­բեմն կարկ­տա­խառն, տևեց գրե­թէ մեկ ժամ։ Այդ տե­սակ անձրև այս տա­րի դեռևս շու­շե­ցի­նե­րը չէին տե­սել։ Իս­կոյն քա­ղա­քի փո­ղոց­նե­րը հե­ղեղ­ւե­ցին ջրի յոր­ձանք­նե­րով, ո­րոնք տեղ-տեղ գո­յաց­րին վիթ­խա­րի լճեր ու կա­տա­ղի գե­տեր` կանգ­նեց­նե­լով մարդ­կանց երթևե­կու­թիւ­նը. Հե­ղե­ղը բե­րեց իւր հետ ա­հա­գին քա­նա­կու­թեամբ ա­ւազ ու քա­րեր, ո­րոնք կազ­մե­ցին փո­ղոց­նե­րում մեծ կոյ­տեր։ Այն փո­ղոց­նե­րում, ուր գո­յա­ցած հե­ղեղ­նե­րը բարձ­րա­ցել էին մինչև մայ­թե­րը, շատ տե­ղե­րում թա­փան­ցե­ցին տնե­րի ներք­նա­յար­կե­րը, և լց­րին ջրով, նմա­նա­պէս մի քա­նի խա­նութ­նե­րը բա­զա­րում ա­զատ չմ­նա­ցին ջրից, ո­րը կա­րո­ղա­ցել էր ներս խու­ժել մայ­թե­րի վրա­յով՚։ (ՙՓայ­լակ՚ պար­բե­րա­կան։ 1915 թվա­կան, N 23)։

ՙԵր­կու շա­բաթ ա­ռաջ Շու­շու գա­ւա­ռի մի մա­սում տե­ղաց, ինչ­պես ար­դէն գրել էինք, սաս­տիկ կար­կուտ, որ մեծ վնաս­ներ հասց­րեց գիւ­ղա­կան բնակ­չու­թեա­նը։ Այժմ պարզ­ւում է, որ այդ կարկ­տից բո­լո­րո­վին փչա­ցել է աշ­նա­նա­ցա­նը Քեա­թուկ, Նա­խիջևա­նիկ, Փիր­ջա­մալ, Վա­րա­զա­բոյն, Միր­շա­լու, Դահ­րազ, Նոր­շէն, Ավ­տալ, Գիւ­լաֆ­լու գիւ­ղե­րի, ընդ­հա­նուր առ­մամբ մոտ 500 000 դե­սեա­տի­նի (ար­տի չափ­ման միա­վոր) ար­տե­րը՚։ (Նույն տե­ղում՝ N 16)։
ՙՇու­շու գա­ւա­ռի 4-րդ մա­սում Կար­դա­լա թիւր­քաբ­նակ գիւ­ղում Քուր գե­տի հո­սան­քը տե­ղա­ցող յորդ անձրևնե­րի պատ­ճա­ռով վա­րա­րել է և տա­րել է 6 տուն, ա­նա­սուն­ներ և փչաց­րել է 38 դե­սեա­տին ցանք­սեր՚։ (Նույն տե­ղում՝ N 17)։
Թեր­թե­լով պար­բե­րա­կա­նի հե­տա­գա հոդ­ված­նե­րը, տես­նում ենք, որ Շու­շիում 1915 թվա­կա­նին տե­ղա­ցած անձրևներն ու կար­կուտ­նե­րը գյու­ղատն­տե­սա­կան վնաս­նե­րից զատ? քա­ղա­քին և հա­րա­կից գյու­ղե­րին հասց­րել են նաև մարդ­կա­յին կո­րուստ­ներ։ Ցա­վա­լիո­րեն կար­դում ենք, որ շատ դեպ­քե­րում անձրևից վա­րա­րած գե­տե­րը քշում-տա­նում են ե­րե­խա­նե­րին.
ՙՏող գիւղ։ Մա­յի­սի 24-ին կէ­սօ­րից յե­տոյ, Տո­ղում տե­ղաց մի չտեսն­ւած կարկ­տա­խառն յորդ անձրև, որ տևեց մօ­տա­ւո­րա­պէս մեկ ժամ։ Անձրևաջ­րից կազմ­ւե­ցին հս­կա­յա­կան հո­սանք­ներ, ո­րոնք ի­րանց հետ Տո­ղի սա­րից մեծ քա­նա­կու­թեամբ քար ու ա­ւազ պո­կե­լով բե­րին լց­րին գիւ­ղի մէջ փո­ղոց­նե­րը։ Այս­պէս օ­րի­նակ՝ անձրևաջ­րի հե­ղե­ղը քար ու ա­ւա­զով լց­րեց 3 տուն. Տնե­րի բո­լոր ի­րե­րը փչաց­րեց։ Միայն ըն­տա­նիք­նե­րը անվ­նաս ա­զատ­ւե­ցին ջրից։ Այժմ պարզ­ւում է, որ այդ կարկ­տա­խառն յորդ անձրևից, բո­լո­րո­վին փչա­ցել է աշ­նա­նա­ցա­նը։ Փչա­ցել են՝ այ­գի­ներ, ո­րոնք գտն­ւում են Ղու­ռու­չայ և Թա­ղօ­տայ գե­տե­րի ա­փե­րին։ Կա­տա­ղած գե­տե­րը քար ու քանդ ա­րին այ­գի­նե­րը։ Այդ հե­ղե­ղի ժա­մա­նակ մեր գիւ­ղա­ցի Համ­բար­ձում Հայ­րա­պե­տեան­ցը, ձիով կանգ­նած գե­տի ա­փին, նա­յում էր ա­լիք­նե­րին, յան­կարծ նրա ուշ­քը գնում է, գլոր­ւում է ձիուց ջրի մէջ։ Կա­տա­ղած գե­տը իս­կոյն խեղ­դում է, գցում ա­փը, իսկ ձին մնաց անվ­նաս։ Թշ­ւառ զո­հին թա­ղե­ցին մա­յի­սի 26-ին՚։ (Նույն տե­ղում՝ N 25)։
ՙՎեր­ջին եր­կու-ե­րեք օր­ւայ յորդ անձրևնե­րից գե­տե­րը վա­րա­րել են. Շու­շի ե­կած ճա­նա­պար­հորդ­նե­րը պատ­մում են, որ ամ­սոյս 21-ին Խօ­ջալ­լու գե­տը խիստ մեծ չա­փե­րով բարձ­րա­ցել էր և նրա կա­տա­ղի ա­լիք­նե­րին զոհ են գնա­ցել յան­կար­ծա­կիի ե­կած գիւ­ղա­կան 9 ե­րե­խա­ներ, ո­րոնք գե­տե­զեր­քումն են գտն­ւե­լիս ե­ղել՚։ (Նույն տե­ղում՝ N 22)։
ՙՏող գյու­ղում վեր­ջերս սկ­սած մա­յի­սի 24-ից մինչև յու­նի­սի 1-ը տե­ղա­ցող հե­ղեղ­ներն ա­նա­սե­լի վնաս­ներ հասց­րին գիւ­ղա­ցի­նե­րին։ Ար­դէն մի քա­նի մարդ­կա­յին զո­հեր ե­ղան. մա­յի­սի 23-ին հե­ղե­ղը քշել տա­րել է 70 տա­րե­կան Համ­բար­ձում Այ­րիեան­ցին, ո­րի դիակն են գտել։ Նմա­նա­պէս յու­նի­սի 1-ին հե­ղե­ղած գե­տը տա­րաւ մի ե­րե­խա­յի, ո­րին յե­տոյ ա­զա­տեց ջրից բա­ւա­կա­նին մեծ դժ­ւա­րու­թիւն­նե­րով ու վտան­գով Աս­րի Բա­դա­դեա­նը՚։ (Նույն տե­ղում՝ N 26)։
Հատ­կան­շա­կան է, որ թեր­թի մա­յիս և հու­նիս ա­միս­նե­րի գրե­թե բո­լոր հա­մար­նե­րում կա տե­ղե­կու­թյուն ջր­հե­ղե­ղի և նրա­նից ստաց­ված վնաս­նե­րի մա­սին։ Մենք չկա­րո­ղա­ցանք ծա­նո­թա­նալ բո­լոր հոդ­ված­նե­րի հետ։ Սա­կայն վի­ճա­կագ­րու­թյունն ու տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ ի­րա­կա­նում վնաս­ներն ու մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը ե­ղել են շատ ա­վե­լի մեծ։