Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՔՈ ՀԻ­ՇԱ­ՏԱԿՆ ԱՆ­ՄԱՐ Է

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված Բե­նիա­մին Ար­թու­րի Պետ­րո­սյա­նի հի­շա­տա­կին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ռևի հա­մայն­քում կա­ռուց­ված հու­շա­քար-հու­շաղ­բյու­րի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին ԱՀ Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար ան­ձինք, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ար­մեն Ղահ­րա­մա­նյա­նը, շրջ­վար­չա­կազ­մի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տող­ներ, ա­զա­տա­մար­տիկ­ներ, հե­րո­սի հա­րա­զատ­նե­րը, մար­տա­կան ըն­կեր­նե­րը։

Մի­ջո­ցա­ռու­մը նա­խա­ձեռն­վել և կազ­մա­կերպ­վել էր ԱՀ ՙՊա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից, իսկ հու­շա­քար-հու­շաղ­բյու­րը կա­ռուց­վել է հե­րո­սի հոր՝ Ար­թուր Պետ­րո­սյա­նի մի­ջոց­նե­րով։
Հն­չեց ԱՀ օրհ­ներ­գը, ա­պա ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին Ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րի հի­շա­տա­կը։
Ար­ցա­խի նա­խա­գահն ա­սաց.
- Շնոր­հիվ Բե­նիա­մի­նի և իր ըն­կեր­նե­րի, այ­սօր մենք շա­րու­նա­կում ենք պայ­քա­րը հա­նուն մեր ա­պա­գա­յի, մեր ան­կա­խու­թյան։ Մենք ու­նե­ցել ենք հաղ­թա­նակ­ներ, ու­նե­ցել ենք նաև ան­հա­ջո­ղու­թյուն­ներ և պար­տա­վոր ենք ոչ միայն հար­գել նրանց հի­շա­տա­կը, այլև շա­րու­նա­կել նրանց գոր­ծը։ Հա­մոզ­ված եմ՝ Բե­նիա­մի­նի և նրա նման ան­ձն­վեր տղա­նե­րի շնոր­հիվ մենք ու­նե­նա­լու ենք այն եր­կի­րը, ո­րը միշտ ե­րա­զել ենք։
Խո­նարհ­վում եմ բո­լոր զոհ­ված տղա­նե­րի հա­րա­զատ­նե­րի ա­ռաջ։
Ծաղ­կա­շա­տի Գա­րիկ Մեհ­րա­բյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ Կա­սյա­նը հի­շար­ժան հա­մա­րեց օ­րը.
- Ռևի հա­մայն­քում բաց­վում է մի հու­շար­ձան, ո­րը սր­բա­տե­ղի է դառ­նա­լու մեր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի և մա­տաղ սերն­դի հա­մար։ Եվ այս սր­բա­տե­ղին ա­վե­լի կգո­տեպն­դի և կզո­րաց­նի մեզ, ա­վե­լի կու­ժե­ղաց­նի մեր կամ­քը, միա­բա­նու­թյու­նը։ Մեր տղա­նե­րի հի­շա­տա­կը պար­տադ­րում է ու­ժեղ լի­նել, լու­ծել կորս­ված հայ­րե­նի­քի ու ան­մեղ զո­հե­րի վրե­ժը։ Մեր հաղ­թա­նակն առջևում է։
Տեր Մատ­թեոս և Տեր Բե­նիա­մին քա­հա­նա­նե­րի կող­մից հու­շաղ­բյուր-հու­շա­քա­րի օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո հե­րո­սի կեն­սագ­րու­թյու­նը ներ­կա­յաց­րեց դպ­րո­ցի զին­ղեկ Ար­մեն Պետ­րո­սյա­նը։
- Բե­նիա­մին Ար­թու­րի Պետ­րո­սյա­նը ծն­վել է 1989 թվա­կա­նի հուն­վա­րի 22-ին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում։ Հե­տո ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Մար­տա­կերտ, քա­նի որ Բե­նիա­մի­նի հայ­րը՝ Ար­թու­րը, զին­վո­րա­կան է ե­ղել։ Դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կել է ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­գի­տու­թյան բաժ­նում։
2007-2009 թվա­կան­նե­րին ծա­ռա­յել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ՊԲ շար­քե­րում։
2008 թվա­կա­նին թշ­նա­մու հար­ձակ­ման ժա­մա­նակ, Բե­նիա­մի­նը կա­րո­ղա­նում է իր մարտ­կո­ցով հետ շպր­տել հա­կա­ռա­կոր­դին, ո­րը թող­նում է 13 զոհ, 35-ից ա­վե­լի վի­րա­վոր­ներ։ Ան­ձն­վեր ե­րի­տա­սարդն ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել նաև 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին։
Պա­տե­րազմն սկս­վե­լու ա­ռա­ջին իսկ վայր­կյա­նից նա Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­ռաջ­նագ­ծում էր, մաս­նակ­ցել է նաև Թա­լի­շի թեժ մար­տե­րին։ 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին, պա­տե­րազ­մի լուրն առ­նե­լուն պես, ընդգրկվել է Մար­տա­կեր­տի Վլա­դի­միր Բա­լա­յա­նի ան­վան գու­մար­տա­կում, մաս­նակ­ցել Մար­տա­կեր­տի և Մա­տա­ղի­սի պաշտ­պա­նու­թյա­նը, այ­նու­հետև ջո­կա­տի մի մա­սը տե­ղա­փոխ­վել է Շե­խեր գյու­ղի հատ­ված։
Հե­րոս հա­յոր­դին զոհ­վել է Կար­միր Շու­կա­յի հատ­վա­ծում, երբ մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյու­նից վե­րա­դառ­նում էր։ Մար­մինն ամ­փոփ­ված է Ստե­փա­նա­կեր­տի Եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նո­ցում։
ԱՀ ՙՊա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Կար­մեն Աս­լա­նյա­նը նշեց.
- Բե­նիա­մին Պետ­րո­սյանն իր սխ­րանքն ու կյան­քը ներդ­րեց խա­ղա­ղու­թյան պատ­կերն ամ­բող­ջաց­նե­լու և սե­րունդ­նե­րին փո­խան­ցե­լու նպա­տա­կով: Հու­շար­ձա­նը ոչ միայն մշա­կու­թա­յին կո­թող է, այլև ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան բա­ղադ­րիչ:
ԱՀ Նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով Բե­նիա­մին Պետ­րո­սյա­նը հետ­մա­հու պարգևատր­վեց ՙՄար­տա­կան խաչ՚ երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով, ո­րը նրա ծնող­նե­րին հանձ­նեց Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։